Ո՞րն է հայոց պատրիարքի ընտրության գործընթացի ձգձգման պատճառը. Փայլանը՝ Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունների հարցը: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից ընտրված հայ պատգամավորը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հասցեագրված գրավոր հարցադիմում է ներկայացրել մեջլիս: Նա Սոյլուին հարցեր է հղել Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններին կառավարության միջամտության պատճառների մասին: Փայլանի գրավոր հարցադիմումի հայերեն տարբերակը ներկայացնում ենք ստորև: «Թուրքիայի հայերի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը առողջական խնդիրների պատճառով 9 տարի շարունակ չի կարողանում կատարել պատրիարքի պարտականությունները: Թուրքիայի հայոց պատրիարքարանի հոգևորականները նոր պատրիարքի ընտրության գործընթացը սկսելու նպատակով, 1863 թվականի հայկական կանոնակարգի (Հայ ազգային սահմանադրության-EH), Լոզանի պայմանագրի և կանոնների համաձայն, 2017 թվականի մարտի 15-ին արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանին ընտրել են տեղապահ: Տեղապահը կրկին, համաձայն կանոնների, սկսել է պատրիարքի ընտությունների գործընթացը: Դրանից հետո պատրիարքության կողմից Ստամբուլի նահանգապետարանի միջոցով ներքին գործերի նախարարություն գրություններ են ուղարկվել: Տեղապահ Գարեգին Բեկչյանի ստորագրությամբ վերջին նամակը հոգևոր խորհրդի կողմից Ստամբուլի նահանգապետարան է ուղարկվել 2017-ի հուլիսի 9-ին: Սակայն այդ գրություններից որևէ մեկին պատկան մարմիններից պատասխան չի տրվել: Այն դեպքում, երբ 2 փուլով ընտրությունների անցկացման ամսաթվեր էին առաջարկվում դեկտեմբերի 10-ը և 13-ը: Մամուլում հայտնված պնդումների համաձայն՝ Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինն ասել է. «Պետությունը Գարեգին Բեկչյանին չի ճանաչում որպես պատրիարքի տեղապահ, պետք է Ստամբուլի մյուս երկու եպիսկոպոսների միջև ընտրություն անցկացնել»: Համայնքին անհանգստացնում է պատրիարքի ընտրությունների՝ տարիներով շարունակվող ձգձգումը և պետության միջամտությունը հայ համայնքի իրավունքը հանդիսացող ընտրության կազմակերպման գործին»: Այնուհետև Փայլանը Թուրքիայի ներքին գործերի նախարարին է ուղղել հետևյալ հարցերը` 1. Ո՞րն է պետության կողմից հայոց պատրիարքի ընտրությունների գործընթացին միջամտելու հիմքը: 2. Արդյո՞ք պետությունը  գործընթացին անում է այն միջամտությունը, ինչի մասին հայտարարել է Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը: 3. Ո՞րն է ընտրության գործընթացի ձգձգման պատճառը, այն դեպքում, երբ հայ համայնքի ներսում դրա սկսվելու վերաբերյալ համաձայնություն կա: 4. Պատրիարքի ընտրությունների ձգձգման ֆոնին ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հունաստանում կատարած հայտարարությունն այն մասին, թե Արևմտյան Թրակիայում մուսուլմանները չեն կարողանում մուֆթի ընտրել: 5. Ե՞րբ է վերջ դրվելու հայոց պատրիարքի ընտրությունների հարցում համայնքի համար խոչընդոտներ ստեղծելուն:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am