Վտանգավոր նախադեպ. ինչու ԵԴ-ն անսպասելիորեն որոշեց վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի դեմ հետաձգված գործերը

«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրադատարանում դեռեւս 2015-ից հետաձգված 2 գործ կա․ մեկը՝ Ադրբեջանի դեմ, մյուսը՝ Հայաստանի։ Երկուսն էլ փախստականների դիմումների համաձայն, որտեղ նրանք վիճարկում են այն արգելքը, որն իրենց խոչընդոտում է վերադառնալ հայրենի տուն եւ տնօրինել իրենց սեփականությունը։ Դեռեւս 2015-ին ՄԻԵԴ-ը վճռել էր ժամանակ տալ կողմերին՝ հաշտության գալու եւ փոխհատուցման չափը որոշելու։ Թվում էր՝ քաղաքական նկատառումներով հետաձգված դատաքննությունները չէին վերսկսվի մինչեւ ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորումը եւ փախստականների հարցի գլոբալ լուծումը։ Բայց ԵԴ-ն անսպասելիորեն որոշեց վերսկսել եւ ավարտել գործի քննությունը։ Դրան թերեւս նպաստեցին վերջին շրջանում Ադրբեջանի բարդ հարաբերությունները Եվրախորհրդի հետ, որի կառույցներից մեկն է ՄԻԵԴ-ը։ Երեկ տեղեկացանք, որ վճիռը կայացվել է, եւ ՄԻԵԴ-ը, պահպանելով հավասարակշռությունը, երկու գանգատներն էլ բավարարել է․ ե՛ւ Լաչինի նախկին բնակիչ ադրբեջանցիներինը, ե՛ւ հայինը։ Այսինքն՝ կրկին քաղաքական որոշում է կայացվել։ Թեեւ պետք է նկատել, որ նյութական մասով որոշումները համարժեք չեն, քանի որ ադրբեջանցի հայցվորները վեցն են, իսկ հայ դիմումատուն մեկն է եւ արդեն մահացել է։ Վճռի եզրափակիչ մասում գրված նախադասությունն ավելի է ամրապնդում այն կարծիքը, որ ՄԻԵԴ-ը երեկ քաղաքական վճիռ է կայացրել․ շեշտել է, որ երկու պետությունները պարտավորություն ունեն գտնել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը։ Բայց այս որոշումներն իրենց մեջ այլ, ավելի կարեւոր վտանգ են պարունակում։ Սրանք սպառնում են դառնալ նախադեպային եւ նորանոր գանգատներ հրահրել։ Քարոզչական հարցերում ճարպիկ ադրբեջանցի իրավաբանները, անշուշտ, կօգտվեն այս հնարավորությունից եւ բողոքներով կհեղեղեն ՄԻԵԴ-ը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ Պաշտոնական․ Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունի «Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար»․ Ֆիդան Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Անկախ ՍԴ որոշումից՝ ընդդիմությունը պետք է մի բան անի, այլապես․․․ Մենուա Սողոմոնյան (video) ՀՀ-ում դատապարտյալներին այլևս չեն զրկի հարազատների հետ տեսակցություններից Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի 7 թեկնածու կա, օրակարգում ընտրության հարցն է Սյունեցիները էլեկտրաէներգիայի համար չեն վճարի․ ԶՊՄԿ-ն է հոգացել (video) Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի Աննա Հակոբյանի հովանավորչությա՞մբ դարձաք դատավոր․ Հարց՝ Նաիրա Հովսեփյանին (video) Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում «Դատախազ հայրիկն է օգնե՞լ ձեզ դատավոր դառնալ». հարց՝ դատավոր Չիչոյանին (video) ՖԻՖԱ-ն պարզաբանել է Խորվաթիայի՝ 90+13-րդ րոպեին խփած գոլի չեղարկումը Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից #ՈՒՂԻՂ․ Նիկոլին կարևոր ցուցակից դուրս են թողնում․ ինչ է նախապատրաստում ՌԴ–ն․ Հայկ Նահապետյան (video) «Ուրսուլա ֆոն դեր Լայենի գնալուց անմիջապես հետո Փաշինյանն անցել է հարձակման» (video) Ե՞րբ կլինի մանդատների վերաբերյալ վերջնական որոշումը․ հարց՝ Արթուր Խաչատրյանին (video) Պուտինը կոպիտ ձևով մերժել է Փաշինյանին (video) Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․ Մալխասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am