Արցախը ՀՀ իշխանությունների «վզին թոկ է» դարձել․ Սամվել Շահրամանյան (video)

Ցավոք, մենք հայտնվել ենք դաժան իրականության մեջ, իրականությունն այն է, որ Արցախը համարվում է թոկ ՀՀ-ի վզին, որից պետք էր ազատվել, որպեսզի ստանան հնարավորություն պահպանել ՀՀ-ի անկախությունը, ինքնիշխանությունը. Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացմանը իր ելույթի խոսքում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, պայքարել են հանուն Արցախի, բայց ցավոք այսօր նրանց հարազատները և հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում։ Նման հուշակոթողը նվիրված կլինի Արցախի գոյապայքարի բոլոր նվիրյալներին, ՊԲ-ի պահեստի պայթյունի հետևանքով զոհված հայրենակիցներին, նվիրված կլինի Արցախում մնացած մեր շիրիմներին»,-ասաց ԱՀ նախագահը։

Շահրամանյանը անհատական շնորհակալություն հայտնեց Արթուր Վանեցյանին՝ սրտացավ վերաբերմունքի համար. «Այս նախագծի առաջին իսկ օրվանից այդ պատրաստակամությունը հայտնելու և իր ու իր ընտանիքի անձնական միջոցների հաշվին նման հուշակոթող կառուցելու համար։ Նաև անհատական շնորհակալություն հայտնել Կարեն Սարգսյանին, որը առաջին օրվանից մինչ այսօր սրտացավ վերաբերմունք է ցուցաբերել, ներդրել է անձնական միջոցները, որպեսզի մեր հայրենակիցները տեղ ունենան ծաղիկ խոնարհելու և խունկ վառելու։ Համոզված եմ, որ այս հուշակոթողը դառնալու է նոր սրբավայր՝ ոչ միայն արցախցիների համար։ Մենք շարունակելու ենք այս հուշակոթողում ավանդույթ դարձած մեր սովորությունները՝ տոն ու հիշատակի օրերին այցելել հուշակոթող։ Անպայման մտքում պետք է պահենք վերադարձի հույսն ու հավատը։ Համոզված եմ, որ մի օր դա իրականություն կդառնա»,-ասաց նա։

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am