Քաղաքական գլուխկոտրուկ․․․ Սելֆի՜ է, որ անում է

Փաշինյանը Չինաստան է գնացել ու սելֆի՜ է, որ անում է։ Չինաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի , Վիետնամի, Պաղեստինի, Բելառուսի, Մալդիվների, Ղրղզստանի նախագահների հետ «մի բաժակով ջուր է խմում»։ Դրանից առաջ էլ վաշինգտոնյան, եվրոպական սելֆիներով էր մեզ ողողել։

Դրանք դառնում են քաղաքական գլուխկոտրուկ. ի՞նչ է ուզում ասել սելֆիներով՝ «նայեք, ինչ շրջապատ ունե՞մ», ոչ մեկը չի՞ կարող ինձ «ձեռք տալ», թե՞ պարզապես դիտորդի կարգավիճակով հայտնիների հետ սելֆի է անում, ուրախանում․․․ Անկեղծ ասած, երկուսն էլ  հավանական են թվում, որովհետև որոշ հայտնիների հետ այնպես ինքնամոռա՜ց է նկարվում, որ ուզում ես հարցնել՝ հիմա դու եվրոպացի՞ ես, թե՝ ռուս։ Չեմ ասում հայ, որովհետև ազգային շահ չի ներկայացվում։ 

Իրականում Հայաստանի համար կարևոր չէ, թե որքան հայտնի մարդկանց հետ ես սելֆի անում։ Պետության ուժը կախված է ոչ թե լուսանկարներից, այլ հստակ քաղաքական քայլերից, արտաքին գործերում ազգային շահերի պաշտպանությունից ու անվտանգությունից։ Սելֆինները զվարճալի են, զվարճալի բառը իզուր չեմ օգտագործում,  բայց կարևոր է, որ դրանք չխանգարեն իրական արտաքին քաղաքականությանը: Հայաստանը չի արժևորվում լուսանկարներով։ Իրականում կարևոր չէ, թե ով քեզ հետ լուսանկարվեց, կարևոր է՝ դու ի՞նչ ես անում երկրի համար։ Սելֆիների էյֆորիա է, ուրիշ ոչինչ։ Ո՞րն է արդյունքը։ Եթե շարունակենք պարզապես լուսանկարների մեջ լինել, Հայաստանը կմնա դիտորդ համաշխարհային խաղերում՝ առանց իրական ազդեցության։ Երկրին անհրաժեշտ է ոչ թե սելֆիներդ, այլ գործնական արտաքին քաղաքականությունը, որն իսպառ բացակայում  ու անտեսվում է։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 1511 անգամ
Լրահոս
Ռուսական զինուժը հարվածել է Ուկրաինայից Լեհաստան ուղևորվող գնացքին Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը «Հաջիևի խայտառակ պահվածքին ի՞նչ պատասխան եք տալու»․ Աննա Գրիգորյանը նեղը գցեց Ռուբինյանին (video) «Ես պատասխանը կտամ․․․»․ սուր երկխոսություն Էդգար Ղազարյանի և Ռուբինյանի միջև (video) Ինչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետ Արաղչի․ Իրանը Օմանում կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության նոր երթուղին Զելենսկի․ Ռուսաստանը մեկ շաբաթում Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 2000 ԱԹՍ և 78 հրթիռ է արձակել Ես երբեք տպավորություն չեմ ստացել, որ Ռուբինյանը կարող է հումոր ընկալել․ Ղազարյանի սուր արձագանքը (video) ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերյան մարտերում զոհվածների հիշատակը (video) Սեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա» «Չե՞ք ուզում հրաժարական տալ, որ արժանի ԱԺ նախագահ ընտրենք». Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին (video) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի բարձրանալ Աննախադեպ ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը Ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ Սուրենյան (video) Արևմտյան երկրների դիվանագետները ծիծաղում են պատմական փաստերի կեղծման վրա․ Տաթևիկ Հայրապետյանը հարց է բարձրացնում Պետությունը դադարում է լինել պետություն, երբ ղեկավարը պետական շահը ստորադասում է անձնականին Դանիելյան․ Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկա Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am