«Ժամանակ» թերթը գրում է. «Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ թանկացումից զատ, մենք ունենալու ենք նաև տեսականու նվազման և որակի խնդիրներ: Ընտրելու հնարավորությունն է խիստ նվազելու:
«Իսկ այն, որ մեզ ասում են, թե շուկա կմտնի դրան փոխարինող՝ ԵՏՄ երկրներում արտադրվողը, ապա ԽՍՀՄ փորձը շատ դառն է, իմ անհանգստությունը դա է: Այն ժամանակ կար լվացքի փոշի՝ «Այնա», որն արտադրվում էր Երևանում, և կար մեկը՝ «Բարսը», որն Իրանից էր բերվում և արտադրվում էր ֆրանսիական տեխնոլոգիաներով: Դա թեկուզ մի քանի անգամ թանկ էր, բայց որակյալ էր ու մեծ դժվարությամբ էր ճարվում: Այդ նույն խնդիրը մենք հիմա էլ ունենք:
Այն ապրանքները, որոնք ՀՀ են գալիս, որակական հատկանիշներով Վրաստան գնացողներին զիջում են: Նորից կանգնելու ենք ԽՍՀՄ-ին հատուկ հոգեբանության առաջ, թե ինչպես անենք, որ դրսից մեկին խնդրենք մեզ այս իրը բերի»,- նշեց տնտեսագետը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը