Ավստրալացի պատգամավորի կոչը Թուրքիային.ճանաչել Հայոց ցեղասպանությունը/տեսանյութ/
Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում Հյուսիսային Սիդնեյի նորընտիր պատգամավոր Թրենթ Զիմմերմանն իր ելույթում կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ընդգծել է, որ պատմական սարսափելի իրադարձությունները` 1915թ. Օսմանյան Կայսրության ծրագրած և իրագործած Հայոց ցեղասպանությունը, միլիոնավոր հայերի տառապանքի պատճառ է դարձել: «Հայերը պատմական մեծ անարդարություն տեսած ժողովուրդ են: Նրանք այն քչերից են, ում նկատմամբ ցեղասպանություն է իրագործվել, և այդ իրադարձությունների սարսափելի կնիքը այսօր կրում է նրանց համայնքը: Նման սարսափելի իրադարձությունների ամոքման լավագույն եղանակը դրանց ճանաչումն է, քավությունը և հաշտեցումը: Հուսով եմ, որ մի օր Թուրքիան, միջազգային հանրությունը` ի դեմ ԱՄՆ-ի, կճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,- ասել է պատգամավորը: Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր ադմինիստրատոր Արին Մարգարյանը ողջունել է Թրենթ Զիմմերմանի քայլը` ընդգծելով, որ նա ապացուցում է` Ջո Հոքիի գործի իրական շարունակողն է Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարության վերականգման առաքելության մեջ:
