ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շուկայում մոնիթորինգ է իրականացնում պլաստիկ բրինձ հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Օրեր առաջ քաղաքացիներն ահազանգել էին, որ շուկայում հայտնվել է տարօրինակ բրինձ, որը ուշ է եփվում, վատ հոտ ունի եւ պլաստմասսա է հիշեցնում:
Նախարարի խոսքով` հարցը մտահոգիչ է, սակայն մոնիթորինգն առհասարակ իրականացվում է հատկապես ամանորյա տոներին ընդառաջ մեծ ծավալի սննդի ներմուծման հետ կապված: «Երբ մոնիթորինգն ավարտվի, կվերլուծենք եւ կհասկանանք, թե ինչպես կարող էր Հայաստանում նման մթերք հայտնվել»,-հավելեց նախարարը:
Ինչպես ասաց՝ սննդամթերքի անվտանգության ծառայությունը նմուշառում է իրականացրել, սակայն լաբորատոր փորձաքննության արդյունքները դեռ պարզ չեն:
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը