Ավանդական հայ ընտանիք. ո՞րն է այն. Կա՞, թե՞ չկա

«Փաստ» թերթը գրում է. «Այս մի երկու ամիս է՝ քննարկվում է ընտանեկան բռնությունները կանխարգելող օրենքի նախագիծը: Այնքան խոսակցություններ եղան այս առթիվ: Ընդ որում, խոսակցությունները հիմնականում ընթանում էին ոչ առանց էմոցիաների, ամբիոնին մոտեցող ցանկացած մարդ, լիներ այս կողմից, թե այն կողմից, արտահայտվում էր կրքով, դառնում էր այնքան իմպուլսիվ, որ այդպես երբեք չեն խոսում իրավական կարգավորումներ ենթադրող փաստաթղթի մասին: Եվ այս ֆոնին մեր հասարակությունը մի լավ բան իմացավ: Իմացավ, որ մենք ունենք ավանդական ընտանիք: Առավել ճիշտ տերմինաբանությամբ՝ ավանդական հայ ընտանիք: Եվ իմացավ նաեւ, որ չգիտի, թե ինչ է այդ ավանդական հայ ընտանիքը: Օրերս այդ առթիվ մի պաշտոնյա փորձեց բացատրել, թե ինչ է այն ու մոտավորապես այսքանը կարողացավ ասել՝ ավանդական հայ ընտանիքն այն է, որը ունենք: Նույնն է, որ ասես՝ ավանդական ընտանիքը ավանդական ընտանիքն է: Ու ես էլ տեսա ու հասկացա, որ չգիտեմ, թե ինչ է ընտանիքը, առավել եւս՝ հայ ընտանիքը: Այն դեպքում, երբ մինչ այդ, հատկապես մինչեւ այս տարիքիս հասնելը, բնականաբար սեփական մաշկիս վրա զգալով նաեւ լավն ու վատը, մտածում էի, թե գիտեմ հարցի պատասխանը: Գիտեի, որ ընտանիքն այն միությունն է, որը հիմնված է փոխադարձ սիրո եւ հարգանքի վրա: Բայց թե հայ ընտանիքն ինչո՞վ է տարբերվում սրանից, ա՛յ, այդ մասին չէի մտածել: Այս քննարկումներից հետո նոր միայն ինձ համար պարզ դարձավ, որ, իրոք, մերն ուրիշ է, մերը հա՛յ ընտանիքն է: Դա քիչ է, հլա մերը նաեւ ավանդական հայ ընտանիքն է: Ու, այստեղ արդեն ուղեղիս սլացքը կանգ առավ. չգիտեմ, թե ինչ է Ավանդական հայ ընտանիքը: Մեր սիրելի բարեկամ Վարդան Ջալոյանը լույս սփռեց հարցին: Նա տեղեկացրեց, որ ազգագրագետ Երվանդ Լալայանն իր աշխատության մեջ ներկայացնում է ավանդական հայ ընտանիքը: Ասում է, որ մեր երկրի շատ տարածաշրջաններում, երբ ընտանիքի գլուխը թուլացել է (կարող եք որպես հոմանիշ օգտագործել «դիկտատոր» բառը) եւ այլեւս ի վիճակի չի եղել ղեկավարել այն, զավակները նրան դրել են պարկի մեջ ու տարել–թողել անտառում: Մեկ այլ տարածաշրջանում էլ նրան մեկուսացրել են ընտանիքից ու թողել անխնամ: Ինչքան կձգի՝ կձգի: Ու նոր հասկացա, որ երբ 10–12 տարեկանում բերանացի ասում էի Ավետիք Իսահակյանի «Մոր սիրտը» բանաստեղծությունը, մեղանչել եմ հերոսի առաջ: Նողկանք էի զգում որդու հանդեպ, երբ արտաբերում էի, թե պառավ մորը դրեց պարկն ու ուսն առավ, տարավ ու թողեց անտառում: Բայց պարզվում է, որ դա ավանդական հայ ընտանիքի սուրբ սովորություններից է եղել: Ես էլ, իմ մի թիքա երեխա հալին, ի՜նչ եմ մտածել: Ինչպիսի՜ ատելություն եմ դրել բառերիս մեջ, երբ հասել եմ բանաստեղծության այդ հատվածին: …Հիմա մեր խորհրդարանը կարծես կոնսենսուսի է եկել, կոնսենսուսի է եկել նաեւ երկու մասի բաժանված հասարակությունը: Օրինագիծն ինչ–որ նոր տեսքով ընդունվեց: Բայց ասեմ, որ ինձ այլեւս չի էլ հետաքրքրում, թե ինչն ինչպես եղավ, օրինագծի մեջ ինչն ինչով փոխվեց: Հասկացա մի բան, որ ճիշտ է, երբ ասում են, թե ամեն ինչ չիմանալուց է գալիս: Չիմանալուց էր, որ մեր հասարակության մի մասն ասում էր խնձոր, մյուս մասը խոսում էր տանձի մասին: Նրանք, ովքեր դեմ էին օրինագծին, դեմ էին, որովհետեւ այնտեղ միասեռականներին արտոնություններ տալու դուռ էին տեսնում: Իսկ մյուս մասը, որ կողմ էր, կողմ էր, ոչ թե նրա համար, որ ցանկանում էր միասեռականների համար բացված դուռ տեսնել, այլ պարզապես ասում էին՝ օրենք է, թող մարդկանց բռնություններից զերծ պահի: Բայց կարծես թուլացավ պարանը. ձգողներն իրենց հանգստի են տվել: Միայն, անկեղծ եթե լինեմ, իմ մտքերի մեջ է, որ քաոսն ավելացավ: Մտածում եմ՝ առաջնորդվենք պարզ դիտարկումներով, էլի՛, որպես հիմք ընդունենք այն, ինչը կա բնության մեջ, ինչը տեսնում է նաեւ մեր աչքը: Այն ընտանիքն է լավը, որտեղ կա սեր: Այն ընտանիքն է վատը, որտեղ չկա սեր: Չեմ ասում ատելության մասին: Այսքանը հերք չէ՞ մեզ, որ ազգովի ճամարտակում ենք մի բանից, որից տեղյակ չենք: Եվ դա նրա համար, որ ինչ է, թե հայ ենք: Է՜, մենք հայ ենք, մյուսն էլ ռուս է, վրացի է, կոլումբացի է, կամ եսիմ ինչ է… Առավելությունը ո՞րն է այդտեղ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) Ասեմ՝ ինչ է Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել Ալիևի հետ․ Հայկ Նահապետյան (video) «Ռուբեն Ռուբինյա՛ն, հորդ տնից չես բերել ԱԺ-ն»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) Գյուղատնտեսության միլիարդների կորուստը՝ թվերով․ Ռուսաստանին դեմ գնալու աղետալի հետևանքը․Մնացականյան (video) Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT Բացառիկ մանրամասներ՝ ով է իրականում երեկ կալանավորված գնդապետ Մալոյանը և ինչու է նա կալանավորվել (video) Ռուսաստանն անցել է աննախադեպ հրթիռակոծության․ Հայկ Նահապետյան (video) «Հենց այդ գիշեր երևաց Նիկոլ Փաշինյանի իրական վախը»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) «Նիկո՛լ, աչքերդ լայն բացիր, էս ժողովրդի ձեռքը, որ ընկնես գիտե՞ս՝ ուր է ուղարկելու քեզ». քաղաքացի (video) Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Ասեմ՝ «մահաբեր» Ուրսուլային ինչպես են վերաբերվում հենց իր երկրում․ Անժելա Թովմասյան (video) Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ Պաշտոնական․ Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունի «Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար»․ Ֆիդան Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Անկախ ՍԴ որոշումից՝ ընդդիմությունը պետք է մի բան անի, այլապես․․․ Մենուա Սողոմոնյան (video) ՀՀ-ում դատապարտյալներին այլևս չեն զրկի հարազատների հետ տեսակցություններից Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի 7 թեկնածու կա, օրակարգում ընտրության հարցն է Սյունեցիները էլեկտրաէներգիայի համար չեն վճարի․ ԶՊՄԿ-ն է հոգացել (video) Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am