«Երկուսն էլ պետք է պերսոնալ պատասխանատվություն կրեն». Համլետ Հարությունյանը՝ Խոսրով Հարությունյանի և Հակոբ Հակոբյանի մասին

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ։ –Ձեր կուսակից Հակոբ Հակոբյանը հայտարարել էր, թե աղքատների համար ի՞նչ կարեւոր է՝ կարագն ու միսը թա՞նկ են, թե՞ էժան: -Չեմ կարող դրական վերաբերմունք ունենալ, որովհետեւ դա, իմ խորին համոզմամբ, վայել չէ սոցիալական հանձնաժողովի նախագահին: Հատկապես: –Իսկ իշխող կուսակցության ներկայացուցչի համա՞ր, որը պետք է պատասխանատու լինի, որ մարդիկ կարողանան նաեւ միս ու կարագ գնել: -Գիտեք՝ Հանրապետական կուսակցությունում էնքան պատահական մարդիկ են առաջ քաշված պաշտոնների, որ, իհարկե, մեր կուսակցության տեսակետը չէ, այլ մարդկանց, որոնք ապրում են ճոխության մեջ եւ, բնականաբար, չեն կարողանում հասկանալ աղքատ մարդկանց վիճակը: Հետեւաբար, ես ոչ բոլորին եմ ընդունում որպես կուսակցական ընկեր եւ հատկապես նրանց, ովքեր չեն ապրում ժողովրդի վիճակով: Կոնկրետ ինձ համար ոչ մի նշանակություն չունի՝ այդ մարդը որ կուսակցությունն է ներկայացնում։ Ես ունեմ այդ սկզբունքները եւ դրանցով առաջնորդվել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում: –Չե՞ք կարծում, որ ՀՀԿ–ն Հակոբ Հակոբյանի ասածների համար պետք է ներողություն խնդրի ժողովրդից: -Ոչ, ուղղակի պետք է կուսակցությունը միջոցներ ձեռնարկի: Չգիտեմ՝ ինչ կարող է անել, բայց կուսակցությունը պետք է անպայման իր վերաբերմունքը ցույց տա՝ լինի կուսակցության խորհուրդ, Գործադիր մարմին։ Բա հո էդպես չի՞ լինի, որ կուսակցության պատասխանատու դեմքերից մեկը նման անպատասխանատու հայտարարություն է անում: –Բա ո՞նց ստացվեց, որ ինքը, լինելով 100 տարվա հանրապետական, նման անպատասխանատու հայտարարություն արեց: -Չեմ կարծում, որ Հակոբ Հակոբյանը 100 տարվա հանրապետական է: Մի հատ լավ ուսումնասիրեք նրա կենսագրությունը: Եվ հետո՝ ուզում է 100 տարվա լինի, դա իմ կարծիքն է, հարցնում եք՝ ասում եմ։ Ի՞նչ նշանակություն ունի, թե քանի տարվա կուսակցական է: Սա իմ վերաբերմունքն է ոչ միայն Հակոբ Հակոբյանի, այլեւ բոլորի, հատկապես էն մարդկանց նկատմամբ, որոնք չեն մտնում ժողովրդի ծանր վիճակի մեջ: Նույնը վերաբերում է Խոսրով Հարությունյանին, նա էլ հո հանրապետական չէ՞: Եվ չեմ էլ հասկանում՝ նա ի՞նչ կուսակցություն է ներկայացնում: Եվ նրանք, ովքեր էդպես հեշտությամբ ԱԺ պատգամավոր են դառնում, նույնքան հեշտությամբ վերաբերվում են բառերին, մտքերին: Հետեւաբար, երկուսն էլ պետք է պերսոնալ պատասխանատվություն կրեն: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են #ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) Ասեմ՝ ինչ է Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել Ալիևի հետ․ Հայկ Նահապետյան (video) «Ռուբեն Ռուբինյա՛ն, հորդ տնից չես բերել ԱԺ-ն»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) Գյուղատնտեսության միլիարդների կորուստը՝ թվերով․ Ռուսաստանին դեմ գնալու աղետալի հետևանքը․Մնացականյան (video) Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT Բացառիկ մանրամասներ՝ ով է իրականում երեկ կալանավորված գնդապետ Մալոյանը և ինչու է նա կալանավորվել (video) Ռուսաստանն անցել է աննախադեպ հրթիռակոծության․ Հայկ Նահապետյան (video) «Հենց այդ գիշեր երևաց Նիկոլ Փաշինյանի իրական վախը»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) «Նիկո՛լ, աչքերդ լայն բացիր, էս ժողովրդի ձեռքը, որ ընկնես գիտե՞ս՝ ուր է ուղարկելու քեզ». քաղաքացի (video) Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Ասեմ՝ «մահաբեր» Ուրսուլային ինչպես են վերաբերվում հենց իր երկրում․ Անժելա Թովմասյան (video) Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ Պաշտոնական․ Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունի «Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար»․ Ֆիդան Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Անկախ ՍԴ որոշումից՝ ընդդիմությունը պետք է մի բան անի, այլապես․․․ Մենուա Սողոմոնյան (video) ՀՀ-ում դատապարտյալներին այլևս չեն զրկի հարազատների հետ տեսակցություններից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am