«Բեք վոկալիստի» մեկ «կրակոցը». 2018-ին ընդառաջ՝ տեղի ունեցավ ուժային երկու կառույցների բալանսավորում

«Իրատես» թերթը գրում է. «Որքան էլ տարօրինակ է, այնուհանդերձ, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները որեւէ կերպ չեն ազդում հայաստանյան ներքաղաքական «անդորրի» վրա, ուր միտքը քուջուջ է անում մեկ բանի շուրջ` ով է լինելու Հայաստանի ապագա վարչապետը, երբ հարցն ինքնին անիմաստ է, որովհետեւ բոլորն էլ գիտեն`ով: Ընդ որում` տեխնոլոգիան էլ հասկանալի է. քաղաքական դաշտն այնքան է ամայացել, ընդդիմությունն այնքան է «կորսվել», որ պարապ մնացած «մայլի» երկկողմանի երթեւեկությունը լցվում է բացառապես այդ միակ հարցադրումով: Ընդ որում` բանակում վերջնական «կարգ ու կանոն» հաստատելուց հետո, ինչն էլ իր հերթին գալիս է հավաստելու` հայաստանյան քաղաքականությունն ընդերքում է կարգավորվում` մեկ-երկու հոգու կողմից, մնացյալները «բաք-վոկալիստներն» են, որոնց կատարումները, ի դեպ, երբեմն հիացք են առաջացնում: Այո, խոսքը ԳՇ պետ Մովսես Հակոբյանի ծրագրային, գրագետ, նաեւ մանրանկարչական ճշգրտությամբ «կերտված» (հետաքրքիր է` ով էր գրել) հարցազրույցի մասին է, որով «կոտլետներն» ու «ճանճերը» վերջապես դրվեցին իրենց տեղերում, եւ մեկ «կրակոցով» ասվեց ավելին, քան հնարավոր էր մի ողջ դարակազմիկ «պատերազմով»: Եվ ուրեմն` բանակից գնացածներին («դրսում» եղող գեներալիտետին` սկսած Խաչատուրովից, վերջացրած Օհանյանով ու Բաղմանյանով) ասվեց` «զորահանդեսի հրամանատարը» այսօր եւ մեկընդմիշտ Վիգեն Սարգսյանն է: Եվ դա ասաց Օհանյանին շատ մտերիմ, Օհանյանով հիացած բանակի շտաբի պետը: Բանակի ներսում եղող «գեներալներին» էլ, որոնք վերեւից էին նայում «դրսերում կրթված», «ինտելիգենտ» երիտնախարարին, որի քիթը «մախորկայի» ու «թնդանոթի ծուխը» չէր առել, ասվեց` «նախարարի բանջարը գեներալների հանճարին վնաս չէ»: Համարենք բանակում առկա ներքին գլխավոր հարցը փակված: Անցնենք առաջ: Հարց` ինչո՞ւ, այնուհանդերձ, առջեւում սպասվող ներքաղաքական տրանսֆորմացիան սկսվեց բանակից: Պատճառը ոչ միայն վերադասավորվող տարածաշրջանը, աշխարհում փոխվող փիլիսոփայությունը եւ առաջնահերթություններն էին: Գումարած գլխավոր հարցը` Ղարաբաղի խնդիրը, որն ավելի է սրվում «երուսաղեմյան» զարգացումների ֆոնին: Պետք էր ուշադիր լինել Վահան Շիրխանյանի եւ Նորք-Մարաշի խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանի զրույցի նկատմամբ. այն եւս հենց այնպես չհրապարակվեց հենց այս պահին: Ձայնագրությունը եկավ ասելու` ամեն մի դուրսպրծուկ չի կարող գալ Իսպանիայից կամ «եսիմ-որտեղից» եւ իրեն իրավունք վերապահել «խաղարկելու» մեր սրբություն սրբոցը` բանակը, ներքաշելով այն ինչ-ինչ կեղտոտ, հակապետական գործարքների մեջ: Ի դեպ, հետաքրքիր է նաեւ հաջորդ գերհզոր ուժային կառույցի` ոստիկանության ճակատագիրն առաջիկայում: Հիշենք` Ալիկ Սարգսյանից հետո (վերջինս եւս ներքաղաքական խաղեր տալու պատճառով ազատվեց պաշտոնից, սակայն, ի տարբերություն Սեյրան Օհանյանի, որին առաջարկվել էր ԳՇ պետի պաշտոնը եւ բացասվել, Ալիկ Սարգսյանն ավելի խելամիտ գտնվեց ու գնաց-տազ արեց Սերժ Սարգսյանի խորհրդականի «մունդիրի տակ»): Այսպիսով, ու՞մ ղեկավարության ներքո կհայտնվի ոստիկանական գերհզոր ուժային կառույցը 2018-ին: Հարցը կարծես երկբայության առարկա չէ: Անցնող տարիներին պրոֆեսիոնալիզմի մաստեր-կլասներ տված Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած կառույցը, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին միայնակ արեց իր «մեծ գործը» եւ առայսօր «լռությամբ» շարունակում է նույնն անել, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կպահպանի «իր ստատուսը» եւ կառավարության կառուցվածքի մասին առաջիկայում ընդունվելիք օրենքով կդառնա վարչապետի իրավասության ներքո գտնվող գերատեսչություն: Միով բանիվ, 2018-ին ընդառաջ տեղի ունեցավ ուժային երկու կառույցների բալանսավորում, որն էլ հնարավորություն կտա, մի կողմից, տարածաշրջանի, երկրի համար այս բարդ վիճակում չվտանգել պետականությունը, մյուս կողմից, ինչու՞ ոչ, «ապահով Հայաստան» ունենալ` ապագա վարչապետի «համար»: Մնացած ոչ պակաս հետաքրքիր գործընթացները (հիշենք` 2018-ին փոխվելու է ոչ միայն վարչապետը, այլեւ կառավարման ողջ համակարգը` գրեթե վերից վար)` նոր նախագահ, գուցե եւ նոր ԱԺ նախագահ (չնայած լավատեղյակները պնդում են` իզուր են ոմանք իրենց կոտորում` ԱՄՆ-ի դեսպան Միլսի սփոփիչ պարանոցին «փարվելու». Արա Բաբլոյանը մնալու է), ՍԴ նախագահ, ԱԳ նախարար (եթե Էդվարդ Նալբանդյանը դառնա ՀՀ նախագահ), ԱԱԽ քարտուղար եւ այդպես շարունակ` այդ բոլորն ածանցվելու են արդեն իսկ վերը նշված «բալանսավորումից», եւ անձերի «ով» լինելը գուցե եւ «հետաքրքիր», սակայն հիմնականում անկարեւոր է լինելու»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am