Բժշկուհին՝ պապիլոմային վիրուսի դեմ պատվաստանյութի մասին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեկնարկել է մարդու պապիլոմային վիրուսի դեմ պատվաստումների գործընթացը: Բայց մեր այցելած երկու մանկական պոլիկլինիկաներում էլ պարզ դարձավ, որ ոչ ոք դեռեւս չի ներկայացել պատվաստում ստանալու: Մեկում շահառուներին հրավիրել էին եւ սպասում էին, մյուսում դեռ չէին էլ հրավիրել: Երեւանի N2 բուժմիավորման N1 մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Աննա Սիմոնյանն ասաց, որ դեռեւս որեւէ երեխայի չեն հրավիրել պատվաստում ստանալու, որովհետեւ չնայած առողջապահության ոլորտի պատասխանատուները հայտարարել են, որ գործընթացը մեկնարկելու է դեկտեմբերի 11-ին, բայց համապատասխան հրաման իրենք չեն ստացել: «Մեզ ոչ մեկը ոչ մի պաշտոնական հրաման չի տվել: Ամեն դեպքում այսօրվա՝ դեկտեմբերի 11-ի վերաբերյալ ոչ մի կոնկրետ բան դեռ չկա: Մեր պոլիկլինիկայում ոչ մի մանկաբույժ երեխա չի կանչել»,- ասաց բժշկուհին: Պատվաստանյութը, սակայն այստեղ արդեն ստացել են: Նաեւ պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների վերաբերյալ զրույցներ են ունեցել ծնողների հետ: «Խոսել ենք, զրուցել ենք: Անընդհատ ենք խոսում: Այնպես չէ, որ բոլորը միանշանակ գոհ են պատվաստումից, ինչպես բոլոր նորարարություններից՝ սկզբում: Բայց երբ որ հրաման լինի, սկսենք նորից խոսել, արդեն կտեսնենք»,- նշեց նա: Իսկ հարցը, թե բժշկուհին ինքը պատվաստման կողմնակի՞ց է, միանշանակ պատասխան չստացավ: -Միանշանակ ձեզ չեմ կարող ասել: Ժամանակին ես իմ աղջկան ուզում էի տանել մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստելու, երբ այդ պատվաստումը դեռ ընդգրկված չէր պատվաստումների ազգային օրացույցում ու վճարովի էր: Ուղղակի ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Իրեն չկարողացա համոզել: -Իսկ հիմա դուք կասկածներ ունեք եւ լրիվ վստահ չե՞ք, որ պատվաստումը ճիշտ է: – Չեմ կարող որեւէ հաստատ բան ասել ձեզ: Տասը տարին մի քիչ… Բայց իրոք դա պաշտպանում է այնպիսի հիվանդությունից, որ Աստված չանի, առաջանա: Դաժան հիվանդություն է քաղցկեղը: Միայն անունը բավականին դաժան է: -Այսինքն՝ քաղցկեղից պաշտպանում է, բայց ուրիշ վտանգներն էլ չեք բացառո՞ւմ: -Ցանկացած պատվաստում իր վտանգները, իր բարդություններն ունի: Այդ որ ասվում է անպտղություն է առաջացնում, ես դրան չեմ հավատում եւ չեմ վստահում նման խոսակցություններին: –Ուղղակի, ինչքան հասկացա՝ այնքան էլ վստահ չեք, որ ճիշտ է երեխաներին պատվաստելը: -Պատվաստելը ճիշտ է, բայց քանի որ պատվաստանյութի ժամկետը տասը տարին է, դա է ինձ մի քիչ… Թե չէ այո, ճիշտ է: Նորից եմ կրկնում, բոլոր պատվաստումներն ունեն թույլատրելի տոկոսային բարդություններ: Մանկաբույժ Աննա Սիմոնյանը, երբ խոսում է պատվաստանյութի տասը տարվա ժամկետի մասին, նկատի ունի դրա գոյությունից մինչեւ օրս անցած ժամանակը, որը նրա կարծիքով, փաստորեն քիչ է՝ պատվաստանյութի առավելություններն ու թերություններն ամբողջովին բացահայտված լինելու համար: «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայում նույնպես մեր այցելության պահին որեւէ մեկը չէր եկել պապիլոմավիրուսի դեմ պատվաստվելու: Մանկական բաժնի վարիչ Կարինե Հովսեփյանը վստահ էր, որ անպայման գալու են, եւ պատվաստվողները մեծամասնություն են կազմելու: «Պատվաստվելու են 2004 թվականի հուլիսի մեկից մինչեւ դեկտեմբերի 31-ը ծնված աղջիկները: Մենք նախօրոք արդեն պատրաստել ենք մեր ցուցակները՝ ովքեր են մտնում այդ տարիքային խմբի մեջ: Դրանք տրված են տեղամասային մանկաբույժներին, բուժքույրերին: Նրանք արդեն հայտնել են ծնողներին, եւ հույս ունեմ, որ մենք այսօր արդեն կունենանք հաճախում: Այս պահին մեր պոլիկլինիկայում ունենք 120 երեխա, որոնց 13 տարին լրացած է եւ ենթակա են պատվաստման»,- ասաց Կարինե Հովսեփյանը: Երբ պոլիկլինիկայի բուժաշխատողները զանգահարել են նշված տարիքի աղջիկների ծնողներին՝ երեխաներին հրավիրելու պապիլոմավիրուսի դեմ պատվաստվելու, ստացել են թե՛ դրական եւ թե՛ բացասական արձագանքներ: «Կա ե՛ւ դրականը, ե՛ւ կա բացասականը: Իհարկե, մեր տարածքում դրականը ավելի շատ է, որովհետեւ մեծ աշխատանք կատարվել է, մեր ժողովուրդը բավականին գիտակից է, եւ համոզված եմ, որ մեզ մոտ մենք կունենանք պատվաստումների մեծ ընդգրկվածություն»,- կարծիք հայտնեց մանկական բաժնի վարիչը: Նա, ի դեպ, առանց վարանելու հայտարարեց, որ երեխային պապիլոմավիրուսի դեմ պատվաստելը ճիշտ ընտրություն է եւ չպետք է բաց թողնել պետության ընձեռած այդ կարեւոր հնարավորությունը: Պատվաստվելու հրավիրված, բայց դեռ վարանող ծնողներն, ըստ նրա, կարող են իրենց աղջիկներին պոլիկլինիկա տանել նաեւ հունվար-փետրվար ամիսներին»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են #ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) Ասեմ՝ ինչ է Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել Ալիևի հետ․ Հայկ Նահապետյան (video) «Ռուբեն Ռուբինյա՛ն, հորդ տնից չես բերել ԱԺ-ն»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) Գյուղատնտեսության միլիարդների կորուստը՝ թվերով․ Ռուսաստանին դեմ գնալու աղետալի հետևանքը․Մնացականյան (video) Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT Բացառիկ մանրամասներ՝ ով է իրականում երեկ կալանավորված գնդապետ Մալոյանը և ինչու է նա կալանավորվել (video) Ռուսաստանն անցել է աննախադեպ հրթիռակոծության․ Հայկ Նահապետյան (video) «Հենց այդ գիշեր երևաց Նիկոլ Փաշինյանի իրական վախը»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) «Նիկո՛լ, աչքերդ լայն բացիր, էս ժողովրդի ձեռքը, որ ընկնես գիտե՞ս՝ ուր է ուղարկելու քեզ». քաղաքացի (video) Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Ասեմ՝ «մահաբեր» Ուրսուլային ինչպես են վերաբերվում հենց իր երկրում․ Անժելա Թովմասյան (video) Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ Պաշտոնական․ Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունի «Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար»․ Ֆիդան Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Անկախ ՍԴ որոշումից՝ ընդդիմությունը պետք է մի բան անի, այլապես․․․ Մենուա Սողոմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am