Դեկտեմբերի 10-ին, Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Դավիթաշեն 4-րդ թաղամասից Ոստիկանության Դավիթշենի բաժանմունք են բերման ենթարկել Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 28-ամյա Տիգրան Էլբակյանին, Երևան քաղաքի Խուդյակովի փողոցի բնակիչ, 33-ամյա Վարդան Ադամյանին և Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի բնակիչ, 33-ամյա Հարություն Քարամյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Էլբակյանը անհատ տաքսու վարորդ է, Վ. Ադամյանը աշխատում է «Անի» տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ, անհատ տաքսու վարորդ է նաև Հ. Քարամյանը: Զննությամբ Վ. Ադամյանին պատկանող Dacia մակնիշի 45 QQ 003 համարանիշի ավտոմեքենայի սրահի պահոցից հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված: Հ. Քարամյանին պատկանող Renault մակնիշի 35 FM 800 համարանիշի ավտոմեքենայի սրահի փոխանցման տուփի բռնակի պատյանի տակ նույնպես հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված: Վերջիններս հայտնել են, որ հայտնաբերվածը պատկանում է իրենց և իրենց օգտագործման համար է: Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել և նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Վ. Ադամյանը, Հ. Քարամյանը և Տ. Էլբակյանը բաց են թողնվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը