Մարմարաշենցինեը սպառնում էին փակել ճանապարհը.ՈՒՂԻՂ
Այսօր Մարմարաշեն գյուղի մոտ գյուղացիները գյուղապետի գլխավորությամբ բողոքի ակցիա են կազմակերպել՝ փակելով ճանապարհը: Սա Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածն է : Ծրագրով այստեղ պետք է կամուրջ կառուցվեր, որը չի արվել, ու հիմա գյուղացիները փաստի առաջ են կանգնել՝ պիտի մի մեծ շրջապտույտ անեն՝ գյուղից ինչ-որ տեղ հասնելու համար:
