ԴԱԻՇ-ի հսկողության տակ հայտնված Սուրբ Աստվածածին եկեղեցին լուսանկարներ
Իրաքի Սինջար բնակավայրում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին հիմնահատակ ավերվել է։ Այս մասին հայտնում է է «Արևելքը»՝ հղում անելով Էրբիլի աղբյուրներին։
Հաղորդվում է, որ վերջերս եկեղեցու մոտ հայտնաբերվել են տասնյակ մարդկանց կմախքներ։ Ենթադրվում է, որ դրանք պատկանել են այդ շրջանում ապրած եզդիներին։
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման՝ շրջան մուտք գործելուց հետո տեղի հայ բնակիչները հեռացել են։
Սինջարը համարվում է Իրաքում եզդի համայնքի հիմնական կենտրոնը։

