Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Երանոս գյուղում տեղի ունեցած վիճաբանություն-դակահարության փաստով։
Ժամը 23։10-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից Ոստիկանության Մարտունու բաժին հայտնել են, որ «ձախ ազդրի ստորին 3-ի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմաբ, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչ Մարտոյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երանոս գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արայիկ Ներսիսյանն է և նա հիվանդանոց է տեղափոխվել գյուղի մշակույթի տանից։
Պարզվել է նաև, որ մշակույթի տան սենյակներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Ներսիսյանի և համագյուղացի՝ 21-ամյա Վիրաբ Բոյախչյանի հետ, որի ժամանակ Ա. Ներսիսյանը մի քանի անգամ բռունցքով հարվածել է Բոյախչյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել, իսկ հետո գետնից վերցրել է սուր կտրող-ծակող առարկայի նմանվող իր և մի քանի անգամ հարվածել Ա. Ներսիսյանի ոտքին։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Վ. Բոյախչյանին։
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը