Ձեր սիրած սև խավիարն է թանկանում. Հակոբ Հակոբյանին

Սոցիալապես բևեռացված երկրում՝ աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը դաջվել են շատերի մտքերում և հոգիներում:Եվ ահա այս պարագայում Դուք՝ որպես ԱԺ-ի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ բարձրաձայն տեսակետ եք արտահայտում, որ թանկացումները աղքատների վրա չեն ազդում, որովհետև գումար չունեն, որ գնեն թանկացած միս, կարագ...:Մասնագիտությամբ իբրև տնտեսագետ Դուք պետք է տեղյակ լինեիք, որ շուկայում ցանկացած ապրանքի թանկացում իր հերթին բերում է մի ամբողջ շարք ապրանքների գնաճի:Ամանորի նախօրյակին սննդամթերքի որևէ տեսակի գնաճ շղթայական գնաճ է առաջացնում շուկայում: Ձեր սիրած սև խավիարը թանկանում է, իսկ սոցիալապես անապահով խավի հանապազօրյա հացի որակը ընկնում է կամ էլ թեր կշռված հաց են գնում:Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը պետք է նախագահի ոչ թե տնտեսագետի որակավորմամբ իշխող կուսակցության անդամը, որը Արփա-Սևան թունելի սեփականատերն է, այլ պատգամավոր, որը քաջ տեղյակ է քաղաքացիների հոգսերին, խորամուխ է սոցիալական հիմնահարցերում, սոցիալական բևեռացման պատճառներից քաջատեղյակ է և, ի վերջո, ամբողջությամբ պատկերացնում է անապահով խավի առջև ծառացած առողջության պահպանման խնդիրները:Տնտեսագետին իրոք դժվար է առողջապահական խնդիրների նկատմամբ ականջալուր լինել և ամբողջությամբ պատկերացնել, որ թեր սնված պատանին կամ երիտասարդն իր առողջության հաշվին է սահմանը պահում, իսկ թեր սնված կինը վատառողջ երեխա է լույս աշխարհ բերում:Հ.Գ. Պատգամավորի անձեռնմխելիությունը հնարավորություն չի տալիս նրան հետ կանչել կամ էլ հորդորել, որ մանդատը վայր դնի:Սակայն ստեղծված իրավիճակում Ձեզ համար նպատակահարմար կլինի ընտրել պատգամավորական այլ աշխատանք՝ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովից դուրս...:Իսկ եթե Ձեզ համար խորթ է այլ հանձնաժողովում աշխատանքը, ապա փորձեք առ ժամանակ հարցազրույց չտալ և աղքատության, թանկացման, առողջապահական, սոցիալական այլ հարցերին նվիրված ասուլիսներին չմասնակցել:Ընտրությունը Ձերն է: Գառնիկ Վաղարշակյան Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են #ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) Ասեմ՝ ինչ է Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել Ալիևի հետ․ Հայկ Նահապետյան (video) «Ռուբեն Ռուբինյա՛ն, հորդ տնից չես բերել ԱԺ-ն»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) Գյուղատնտեսության միլիարդների կորուստը՝ թվերով․ Ռուսաստանին դեմ գնալու աղետալի հետևանքը․Մնացականյան (video) Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT Բացառիկ մանրամասներ՝ ով է իրականում երեկ կալանավորված գնդապետ Մալոյանը և ինչու է նա կալանավորվել (video) Ռուսաստանն անցել է աննախադեպ հրթիռակոծության․ Հայկ Նահապետյան (video) «Հենց այդ գիշեր երևաց Նիկոլ Փաշինյանի իրական վախը»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) «Նիկո՛լ, աչքերդ լայն բացիր, էս ժողովրդի ձեռքը, որ ընկնես գիտե՞ս՝ ուր է ուղարկելու քեզ». քաղաքացի (video) Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Ասեմ՝ «մահաբեր» Ուրսուլային ինչպես են վերաբերվում հենց իր երկրում․ Անժելա Թովմասյան (video) Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ Պաշտոնական․ Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունի «Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար»․ Ֆիդան Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am