Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Վաշինգտոն, որտեղ այսօր կհանդիպի ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպմանը կմասնակցեն նաև եվրոպացի առաջնորդներ։
Ավելի վաղ Զելենսկին Telegram-ում գրված հաղորդագրության մեջ շնորհակալություն է հայտնել Թրամփին հրավերի համար և ցանկություն հայտնել հնարավորինս արագ ավարտել պատերազմը։
«Մենք բոլորս հավասարապես ցանկանում ենք արագ և հուսալիորեն ավարտել այս պատերազմը։ Եվ խաղաղությունը պետք է երկարատև լինի։ Ոչ թե այնպես, ինչպես տարիներ առաջ էր, երբ Ուկրաինան ստիպված էր հրաժարվել Ղրիմից և Դոնբասի մի մասից:
Ռուսաստանը պետք է ավարտի այս պատերազմը, որը սկսել է։ Եվ ես հույս ունեմ, որ մեր համատեղ ուժերը Ամերիկայի, մեր եվրոպացի ընկերների հետ կստիպեն Ռուսաստանին հաստատել իրական խաղաղություն։ Շնորհակալություն», – գրել է Զելենսկին։
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը