Ի՞նչ են ցույց տալիս Պուտին-Թրամփ հանդիպման առաջին արդյունքները

Սկսենք նրանից, որ բուն հանդիպման ձևը ցույց տվեց, որ կողմերը ցանկություն ունեն ընդհանուր հայտարար գտնել հիմնական հարցերի շուրջ:

Առաջին արդյունքների մասին կարելի է խոսել կողմերի հայտարարությունների հիման վրա:

Ի՞նչ է ասել Պուտինը

▪️ Ռուսաստանը հետաքրքրված է Ուկրաինայում երկարաժամկետ կարգավորմամբ։

▪️ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև երկխոսությունը ուշացել է, երկրները պետք է անցնեն երկխոսության և հեռանան առճակատումից։

▪️ Պուտինը հրավիրել է Թրամփին Մոսկվա, ԱՄՆ նախագահը նման ուղևորությունը հնարավոր է համարել։

▪️ Ռուսաստանը տեսնում է Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ օգնելու ուկրաինական ճգնաժամի լուծմանը։

▪️ Ռուսաստանը համաձայն է, որ Ուկրաինայի անվտանգությունը պետք է ապահովվի և պատրաստ է աշխատել դրա վրա։

▪️ Ռուսաստանի նախագահն ասել է, որ Թրամփը հանդիպման ժամանակ «բարեկամական ձևով է դիմավորել իրեն»։

▪️ Ռուսաստանը և Ալյասկան բաժանված են միայն Բերինգի նեղուցով, երկրները մոտ հարևաններ են։

▪️ Պուտինը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ զրույցը անկեղծ անվանեց։

▪️ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համատեղ աշխատանքի բազմաթիվ հետաքրքիր ոլորտներ ունեն։

▪️ Ռուսաստանը շնորհակալ է ԱՄՆ իշխանություններին՝ Ալյասկայում թաղված խորհրդային օդաչուների հիշատակին արժանապատիվ վերաբերմունքի համար։

▪️ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի երկու կողմերն էլ կենտրոնացած էին արդյունքների հասնելու վրա։

Պուտինը նշեց, որ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը կենտրոնականն էր բանակցություններում։

Իր հերթին Թրամփը նշեց, որ նախագահները «շուտով կրկին կխոսեն և կտեսնվեն», ինչին Պուտինը անգլերենով պատասխանել է. «Հաջորդ անգամ՝ Մոսկվայում»։

Իրենց համատեղ ասուլիսում Պուտինի ելույթը տևել էր 8 րոպե, Թրամփինը՝ 3.5 րոպե:

Ի՞նչ ասաց Թրամփը

Թրամփը նշել է, որ իրեն և Պուտինին հաջողվել է համաձայնության գալ ուկրաինական հարցի վերաբերյալ «շատ կետերի» շուրջ, սակայն դրանցից մի քանիսի շուրջ դեռևս համաձայնություններ չկան։

▪️ Թրամփը նշեց, որ ապագայում հույս ունի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև արդյունավետ հանդիպումների։

▪️ Թրամփը նշեց, որ իր կարծիքով, Պուտինը նույնքան շահագրգռված է Ուկրաինայում հակամարտության դադարեցմամբ, որքան ինքը։

NBC-ի տվյալներով՝ Թրամփը նախատեսել էր աշխատանքային ճաշ Պուտինի և ռուսական պատվիրակության մյուս անդամների հետ, սակայն հանդիպումից և մամուլի ասուլիսից հետո այն չեղարկվել է։ Պատճառները չեն հաղորդվել։

Հիշեցնենք նաև, որ սա նախագահների միջև յոթերորդ հանդիպումն էր։ Վերջին անգամ առաջնորդները հանդիպել եին 2019 թվականի հունիսին Օսակայում՝ Թրամփի վերջին նախագահական ժամկետի ընթացքում։ Պուտինի համար սա 10 տարվա ընթացքում առաջին այցն էր Միացյալ Նահանգներ:

Թրամփի հետ հարցազրույցի նախապատրաստվող Fox News-ի լրագրողը գործընկերներին ասել է, որ ԱՄՆ նախագահը հանդիպումը գնահատել է «10-ից 10»:

Որից հետո, Թրամփը հարցազրույց է տվել հեռուստաալիքին։ Նախագահը հայտնել է, որ կողմերը սկսում են պատրաստվել ուկրաինական կողմի մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը։

Թրամփի հարցազրույցի հիմնական մեսիջները

▪️ Թրամփը դեռևս չի պլանավորում լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ, քանի որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը լավ է անցել։

▪️ Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունը այժմ կախված է Զելենսկուց ու եվրոպական երկրներից։

▪️ Զելենսկին պետք է հաշտվի այն փաստի հետ, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում շատ բան ունի կորցնելու։

▪️ Թրամփը նշել է, որ Ռուսաստանը համարում է «հզոր տերություն» և խորհուրդ է տվել Կիևին «գործարք կնքել»։

▪️ Պուտինի հետ բանակցությունների ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել։

▪️ԱՄՆ նախագահը խոստովանեց, որ կարող է մասնակցել Պուտինի և Զելենսկու հանդիպմանը։

▪️Եվրոպական երկրները նույնպես պետք է «մի փոքր» մասնակցեն ուկրաինական կարգավորմանը։

▪️Ռուսաստանն ունի մեծ միջուկային ներուժ, և դա պետք է հաշվի առնել։

Ամփոփելով հանդիպումը՝ կարող ենք եզրակացնել, որ կողմերը ձգտելու են հասնել արդյունքի, այլ խնդիր է, թե ինչ աստիճանի պիտի լինեն ուկրաինական կողմի զիջումները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 527 անգամ
Լրահոս
Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության սյունն է. թուրքերը հասկանում են, Փաշինյանը՝ ոչ Ո՞րը կլինի Փաշինյանի հաջորդ քայլը «ժողովրդավարական երկրում»․ Մելիքյան Հայրապետական գահը՝ ազգի հոգևոր վահան․ Սամվել դպիր Գրիգորյան Լոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Թուրքիան ձեռք է բերել Քիրքուկի էներգետիկ նախագծի 15%-ը՝ BP-ի հետ համագործակցության շրջանակում Հեգսեթը Նեթանյահուի հետ քննարկել է ռազմական համագործակցության խորացման հարցերը Հայաստանում խաղադրույքներ կատարելը պետք է արգելվի․ Առաքելյան Երևանում հետիոտնին վրաերթի են ենթարկել Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք Իրանում ԱՄՆ-ի գրոհի հետևանքով զոհվել է ԻՀՊԿ-ի երեք զինվորական Ընկերներս հարցնում էին, թե որն է իմ գաղտնիքը, ով է արել իմ պլաստիկ վիրահատությունը, և որտեղի՞ց եմ ձեռք բերել երիտասարդացնող խնձորները․ Մարգարիտա Սիմոնյանը բացահայտում է գաղտնիքը Առանց մրցույթի գնումները շարունակվում են․ ՊՆ-ն նոր ձեռքբերումներ ունի 9 էջանոց նամակ էր գրել․Վահեի հայրը մանրամասներ է հայտնել ՌԺԴ-ն զարմացած է երկաթուղիների վարձավճարի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններից. Բելոզյորով ԱՄՆ-ի հակահրթիռները միայն մեկ ամիս կբավարարեն Իրանի դեմ խոշոր ռազմական գործողությունների համար Թուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարան Ռուսաստանը հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգիստներին և բեռնատար նավերին 10 օր հոսպիտալում գտնվող զինվորի մարմնին դժվար կլիներ ծեծի հետքեր արձանագրել․ իրավապաշտպան Իրանը Բուլղարիային զգուշացրել է՝ Իրանի դեմ գործողությունների համար չտրամադրել «Բեզմեր» ավիաբազան Բաքվում գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանը 40 օր է՝ կապ չի հաստատել ընտանիքի հետ․ «Փաստինֆո» Գործադրելու ենք բոլոր ջանքերը, որպեսզի իրավունքն ու արդարությունն իրենց խոսքն ասեն․ Անանյան Շուտով նույն «աչքալուսանքը» կստանան պանրագործներն ու մնացածները․ Բաբկեն Պիպոյան Ստացվում է, որ մեր երկրում անհասկանալի ճարպերով ու վատ ձուկ է աճեցվում, որը հասանելի է ազգաբնակչությանը․ Մանթաշյան Բելառուսի և ՌԴ երկքաղաքացի ներդրողը Հայաստանի դեմ ներդրումային վեճի մասին ծանուցում է ներկայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am