Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 4.22-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի ստորին երրորդի հրազենային վնասվածք, ազդրոսկրի ստորին միջին երրորդի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1983 թ. ծնված Պապին Դ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ու Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 29-ամյա Վարդգես Մ.-ն դեկտեմբերի 3-ին՝ ժամը 4.00-ի սահմաններում, իր մոտ ապօրինի պահած թմբուկավոր ատրճանակով՝ Սայադյան փողոցի թիվ 1 հասցեում գործող գազալիցքավորման ճանապարհային կայանում, վիճաբանության ժամանակ, Պապին Դ.-ի առողջությանը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ կրակել է նրա ազդրին և պատճառել է կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք:
Բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 7-ին Վարդգես Մ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին:
Հարուցվել է քրեական գործ:
Վարդգես Մ.-ն կալանավորված է:
Քննությունը շարունակվում է:
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը