Ում դուրը չի գալիս, թող....գրի-հեռանա

Մինչ հանրության ակտիվն ու մեդիան խորը վրդովմունքով քննարկում են Հանրապետական պատգամավորների ծաղրի հասնող հայտարարությունները, ժողովրդի սոցիալական վիճակի՝ աղքատների մասին ու հանրային օրակարգ բարձրացնում այդ պատգամավորների հրաժարականի հարցը, ՀՀԿ-ում ջանքներն այս ուղղությամբ գործի դնելու եւ կյանքը բարելավելու փոխարեն անմեղսունակ ինքնավստահությամբ թմբկահարում են կուսակցության կուռ-միասնականության, Սերժ Սարգսյանի անբեկանելի առողջնորդության եւ այլնի մասին: Դատելով նրանց պահվածքից ու հայտարարություններից՝ կյանքն այս մարդկանց համար հիմա պտտվում է միայն մի առանցքի շուրջ, Սերժ Սարգսյանի ու նրա ապագա պաշտոնավարման հարցը ՀՀԿ-ում առաջիկա ժամանակներում ոչ միայն մասսայական խնդրագրերի գործընթացի զարկ կտա, այլեւ զանգվածային երկրպագության, իսկ ովքեր էլ չեն մասնակցի այդ սուրբ գործին, կարող են ս… գրել ու հեռանալ կուսակցությունից: Մոտավորապես այս միտքն է հայտնել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը  իր հարցազրույցում: Սակայն մինչ դրան հասնելը, Շարմազանովը ուրիշ ուշագրավ մտքեր էլ է հայտնել: Նախօրեին պարզ դարձավ, որ Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահական ընտրություններում։ Հայտարարում են, թե նրան խնդրել-աղաչել են, որ առաջադրվի։ Հիմա նույն սցենարի կրկնությունը հնարավո՞ր է Հայաստանում՝ խնդրեն, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ ու մնա իշխանության ղեկին։ Շարմազանովը բացասական է պատասխանում հարցին, հիմնավորմամբ, որ Ռուսսաստանը նախագահական երկիր է, իսկ Հայաստանը անցել է խորհրդարանական կառավարման և, որ Հայաստանում նախագահական ընտրություններ այլևս չեն լինելու. <<Մեզ մոտ խորհրդարանական ընտրությունները եղել, ավարտվել են, որտեղ ՀՀԿ-ն հաջողության է հասել, ժողովուրդն իր վստահության մանդատը տվել է։ Զուգահեռներ անցկացնելը պուտինյան Ռուսաստանի, այդ երկրում սպասվող նախագահական ընտրությունների և ապրիլին Հայաստանում կառավարության փոփոխության միջև, կարծում եմ, առնվազն ճիշտ չէ, օբյեկտիվ չէ, որովհետև Ռուսաստանը գնում է համապետական ընտրությունների, իսկ մենք մեր համապետական ընտրությունները ավարտել ենք։ Անկախ նրանից, թե ինչ տեսք կունենա կառավարությունը, ովքեր կլինեն այդ կառավարության կազմում, պատասխանատու քաղաքական ուժը չի փոխվելու մինչև 2022 թվականը։ Քաղաքական մեծամասնությունը խորհրդարանում ՀՀԿ-ն է>>։ Սակայն առնվազն ճիշտ ու օբյեկտիվ չէ պնդել, թե Հայաստանում ինչ որ բան է փոխել կառավարման նոր մոդելն ու առհասարակ նոր Սահմանադրությունը, ամեն ինչ նույնն է մնացել եւ իրավիճակն էլ առանձնապես չի տարբերվում Ռուսաստանի իրավիճակից, մեզ մոտ արդեն մի քանի ամիս առաջ են սկսել Սերժ Սարգսյանին խնդրագիր ներկայացնել, համոզել, որ ինքն անփոխարինելի է, կա ու պետք է մնա հավերժ մեզ ղեկավար: Մեծ հաշվով մեզանում բոլորովին այլ վիճակ է, սա նույնիսկ Ռուսաստանի հետ չես համեմատի, այս վիճակը ավելի քան սովետ ու բրեւժնեւյան լճացման տարիներ են, երբ զառամախտով հիվանդ առաջնորդին հավատացնում էին, թե երկիրը ծաղկում է, իսկ իրականում ճահիճը չշարժվեց անգամ ապրիլյան քառօրյայից հետո: «ՀՀԿ-ի սովետը» անզոր է ժամանակին համընթաց քայլել, սակայն հանրությանը տրամադրում է, թե մի 70 տարի էլ պիտի հանդուրժենք իրենց: Վերադառնալով Սերժ Սարգսյանի անփոխարինելիության, անշրջելի ու անբեկանելի լինելու ՀՀԿ-ականների անվերջ պնդումներին՝ ակամայից խորը կասկածներ են առաջ գալիս, թե ՀՀԿ-ում էլ են կասկածում, որ այդպես է լինելու, այլապես անվերջ կրկնությունների առիթ չէր առաջանա: Ավելին, Շարմազանովի վերջին պնդումն այդ առիթով ակնհայտ ջղաձիգ ու կոշտ է ստացվել. <<Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի անփոխարինելի առաջնորդն է՝ անկախ նրանից, դա ում դուրը կգա, ում դուրը չի գա։ Ում դուրը չի գա, թող գնան իրենց համար կուսակցություն բացեն ու իրենց առաջնորդին երկրպագեն։ Մենք ունենք մեր կուսակցությունը, մեր կուսակցության համագումարի ներկայացուցիչները միաձայն ընտրել են կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին, և մեր կուսակցությունն ուրիշ առաջնորդ չունի, բացի Սերժ Սարգսյանից։ Սերժ Սարգսյանը և Շարմազանովի, և Կարեն Կարապետյանի, և Աշոտյանի, և Արա Բաբլոյանի, և Գալուստ Սահակյանի, և Արփինե Հովհաննիսյանի ու Հերմինե Նաղդալյանի, Գագիկ Բեգլարյանի ու Տարոն Մարգարյանի քաղաքական թիմի առաջնորդն է։ Թե որ դիրքում, որ դերում մենք կտեսնենք պարոն նախագահին, թե պարոն նախագահն իրեն կտեսնի, ժամանակը կգա, կքննարկենք։ Բայց այն, որ նա մեր քաղաքական թիմի առաջնորդն է, դա անբեկանելի ճշմարտություն է>>։ Ասել է թե, եթե ՀՀԿ-ական ես, ուրեմն պարտավոր ես ընդունել Սերժ Սարգսյանի անբեկանելիությունը , բայց ոչ միայն ընդունես, այլեւ երկրպագես, այլապես կարող ես ս… գրել կուսակցությունից, կուսակցություն բացել ու երկրպագել իր առաջնորդին: Հասկանալի է, որ հիշեցումն ու քաղաքակիրթ դուրս հրավիրելը Կարեն Կարապետյանին էր ուղղված, որը Սերժ Սարգսյանի միակ մրցակիցն է: Անի Սահակյան

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am