Մոսկվան ունի փաստարկներ և հստակ դիրքորոշում․ Լավրով
«Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ սպասելիքների հարցում երբեք իրենք առաջ չեն ընկնում։
«Մոսկվան ունի փաստարկներ և հստակ, ճշգրիտ դիրքորոշում, որն էլ կներկայացնի։ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ուիտկոֆի այցելությունների ընթացքում արդեն շատ բան է արվել։ Ուիտկոֆը խոսել է նախագահ Թրամփի անունից։ Հուսով եմ, որ վաղը մենք կշարունակենք այս օգտակար զրույցը»,- ասել է նա։
