Ինչ է հայտարարագրել 3 մլն դրամի բենզինի կտրոն վաճառած եւ գումարը յուրացրած ՍԱՏՄ նախկին ղեկավարը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիան «պոզով պոչով» կենդանի հռչակած իշխանությունների օրոք աճում ու աճում է։ Այդ կոռուպցիոն սխեմայի կիզակետում հայտնվել է ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը։ ՍԱՏՄ պահեստապետը Դանիելյանից ստացել ու վաճառել է ընդհանուր 15 300 լիտր բենզինի ու 1000 լիտր դիզելային վառելիքի կտրոններ։ Դրանց արդյունքում գոյացած գումարները պահեստապետը փոխանցել է Արմեն Դանիելյանին։ Ըստ նյութերի՝ վառելիքի կտրոնների վաճառքից գոյացած գումարը կազմում է 7 մլն 844 հզ դրամ։ Մեկ այլ դեպքում, ըստ կոմիտեի, Դանիելյանը հափշտակել է տեսչական մարմնի հաշվեկշռում գտնվող 6 հազար լիտր բենզինի կտրոնները, որը կազմում է մոտ 3 մլն դրամ։ «Ընդհանուր առմամբ Դանիելյանը հափշտակել է պետությանը պատկանող և իրեն վստահված ընդհանուր ավելի քան 10 մլն դրամ արժեք ունեցող 21 հազար լիտր բենզինի ու 1000 լիտր դիզվառելիքի կտրոնները»,- այս մասին հայտնել էր Կոմիտեի՝ հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանը։ Կոռուպցիոն սկանդալային բացահայտումներից հետո այժմ Դանիելյանը կալանքի տակ է։ Հասկանանք՝ արդեն հայտնի կոռուպցիոներն ինչ կենսագրություն և ունեցվածք ունի։ Արմեն Դանիելյանն իր աշխատանքային ճանապարհը սկսել է 2009 թվականին, միանգամից ՀՀ կառավարության աշխատակազմում՝ որպես վարչապետի խորհրդականի օգնական-փորձագետ։ Կառավարությունից հետո՝ որոշ ժամանակ անց, հեշտությամբ անցել է աշխատանքի Էկոնոմիկայի նախարարությունում, ապա կրկին վերադարձել Կառավարություն։ 2018 թվականի հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետի աշխատակազմում ստանձնել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի՝ օրենսդրության կատարելագործման և մեթոդաբանության վարչության վերլուծությունների մշակման բաժնի պետի պաշտոնը։ Դրանից հետո սահուն անցում կատարել նույն մարմնի՝ Շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետի պաշտոնին։ 2021 թվականի սեպտեմբերից 2022 թվականի օգոստոսը եղել է ՀՀ միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալը, ապա վերադարձել Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ և 2024 թվականի նոյեմբերի 11-ից նշանակվել է այն պաշտոնում, որի ժամանակ չարաշահել է պաշտոնեական դիրքը (ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի)։ Արմեն Դանիելյանը 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրի համաձայն՝ 2004 թվականին ձեռք բերված մեկ անշարժ գույք է հայտարարագրել, այն է՝ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստրի վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում։ Տրանսպորտային միջոցներ Դանիելյանը չի հայտարարագրել։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 413 հազար դրամ, իսկ ահա կանխիկ դրամական միջոցներ չի հայտարարագրել։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14 մլն 468 հազար դրամ, որից 2 մլն 931 հազար դրամը վաստակել է 2024 թվականին ՍԱՏՄ-ում աշխատելու հաշվին, իսկ 11 մլն 537 հազար դրամը՝ մինչ այդ վարչապետի աշխատակազմում աշխատելու շնորհիվ։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1 մլն 836 հազար դրամ։ Շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվել է 5 մլն 40 հազար դրամ։ Փառքուհի Ղազարյանը՝ Արմեն Դանիելյանի կինը, ներկայացրել է գրեթե դատարկ հայտարարագիր՝ առանց անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների։ Ամուսնու հայտարարագրի համաձայն՝ կինն աշխատատեղ չունի․ համենայնդեպս այդ բաժինը դատարկ է, սակայն, չգիտես ինչու և որտեղից, ստացել է 629 հազար ՀՀ դրամ եկամուտ Էկոնոմիկայի նախարարությունից։ Կնոջ ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 1 մլն 549 հազար դրամ։ Արմեն Դանիելյանը պետությանը պատճառել է միլիոնավոր դրամների վնաս, սակայն որտեղ են ծախսվել այդ գումարները՝ անհասկանալի է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 327 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am