Սերժ Սարգսյանին այլեւս նշանակեցին վարչապետ, իսկ ուր են ուղարկում Կարեն Կարապետյանին

Տխրահռչակ «Գելափ Ինթերնեյշնլ» հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը, որ տարիներ ի վեր ձեռք է բերել պատվիրված հարցումներ անցկացնող և մարդկանց մոլորեցնող կազմակերպության համբավ կրկին ներկայացնում է իր հարցումների արդյունքները: Այսպիսով՝ վերջին մեկ եւ ավելի տարվա ընթացքում սույն կազմակերպության բոլոր հարցումները հօգուտ վարչապետ Կարեն Կարապետյանի են եղել, սակայն նոյեմբերի 10-22-ն ընկած ժամանակահատվածում անցկացրած վերջին հարցումները, որոնց արդյունքները ներկայացվել են այսօր, Սերժ Սարգսյանի վարկանիշի աճ է գրանցել: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Գելափ-ի նախորդ հարցման համաձայն ՀՀԿ-ին մոտ 30 տոկոս քաղաքացի էր վստահություն տվել:Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի վարկանիշի աճի պոտենցիալին. հարցման հեղինակները այս հանգամանքը վարչապետ Կարեն Կարապետյանի անձով  պայմանավորեցին, ասելով, որ վարչապետի անձնական վարկանիշը շարունակում է անհամեմատ բարձր մնալ կուսակցության վարկանիշից: «Կարեն Կարապետյանի գործելաոճին դրական է վերաբերվում քաղաքացիների 81%-ը, հարցվածների 82,8%-ն էլ ցանկանում է 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանին կրկին տեսնել վարչապետի պաշտոնում:Նոր ձևավորված կառավարության կատարած աշխատանքը վերջին 6 ամիսների ընթացքում քաղաքացիների 59,4%-ը դրական էր  գնահատել: Հայաստանի հանրապետական կուսակցության քարոզարշավին  Կարեն Կարապետյանի մասնակցությանը դրական էր վերաբերվում հարցվածների 61,7%-ը: Իսկ այսօր  Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ասել է. «Մենք 5 անգամ իրականացրել ենք հետազոտություն Կարեն Կարապետյանի հետ կապված, և եթե հիշում եք, ուղիղ մեկ տարի առաջ՝ նոյեմբերին, պատասխանելով այն հարցին, թե ինչպես ենք գնահատում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը, դրական, ավելի շատ դրական գնահատականների ընդհանուր գումարը կազմել է 85,1 տոկոս, որը շատ բարձր ցուցանիշ է, և մենք այդ ժամանակ ասել էինք, որ այդպիսի բարձր ցուցանիշ չի էլ եղել, արդեն հուլիսին ունեցանք 71,6 տոկոս, որի վերաբերյալ շատ լրատվամիջոցներ ասում էին, որ անկում կա։ Այս չափումները, որը մենք կատարեցինք, ցույց են տալիս, որ իրականում Կարեն Կարապետյանը գրանցել է ռեյթինգի բավական մեծ անկում, և այսօր նա գրանցել է դրական պատասխանների 57,3 տոկոսը, որը եթե իր նախորդ տարվա ցուցանիշի հետ ենք համեմատում՝ գրեթե 30 տոկոս անկում է»։ Գելափի հայաստանյան ներկայացուցչության տնօրենը ասել է նաեւ, որ նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշը, ոչ շատ բարձր, անցել է կառավարության դրական գնահատականների վարկանիշից, այդ էյֆորիան, որ կար վարչապետի նոր դեմքի հետ կապված, կամաց-կամաց նվազում է, և գրանցվում են ստաբիլ արդյունքները։ Իհարկե, հետաքրքիր կլիներ լսել, թե այդ ինչի հաշվին է Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացել, հատկապես, որ եթե ուշադրություն ենք դարձնում հարցումների անցկացման ժամանակահատվածը, ապա Սերժ Սարգսյանը չէր հասցրել ստորագրել ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը, որի առիթով նրա հասցեին դրվատանքի խոսքերի պակաս չզգացվեց, նույնիսկ ընդդիմության դաշտից հերոսական քայլ գնահատեցին: Իրականությունն այն է, որ այս կազմակերպությունը արտացոլում է այն պատկերը, որը պատվիրում է իշխանությունը: Եթե նախկինում պետք է, որ Կարեն Կարապետյանին բարձր վարկանիշ տալ, քանի որ առջեւում ընտրություններն էին, վերարտադրության ժամանակահատված, ապա հիմա եկել է քարերը հաշվելու ժամանակը ու կարելի է պնդել, որ 2018-ն վարչապետի պաշտոնին հավակնում է հենց Սերժ Սարգսյանը, որին Գելափն արդեն նշանակեց այդ պաշտոնում: Մնում է պարզել, թե որտեղ կուղարկեն Կարապետյանին:

Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am