Ախալքալաքում միջին տարիքի մի կին ինքնասպան է եղել, ընթանում է հետաքննություն, պատճառները դեռ հայտնի չեն:
Կինը ինքնասպան է եղել իր տան բակում` կախվելով: Ընտանիքի անդամները շտապ օգնություն են կանչել, երբ հայտնաբերել են նրան բակում: Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները: Հարուցվել է գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, որը նախատեսում է «ինքնասպանության հասցնել»:
Ինքնասպանություն գործած կինը, Ուզունյան Ա-ի մայրն է, ում մահացած էին գտել 2017 թ. մայիսի 29-ին՝ Ախալքալաքի «Թումաս» կամրջի տակ: Աղջիկը այդ ժամանակ անհետացել էր նախօրեին: Ընտանիքը փնտրում էր նրան և ոստիկանություն էր դիմել, սակայն հաջորդ օրը հայտնաբերվեց նրա դին:
Ներքին գործերի նախարարությունը վարում էր հետաքննություն «ինքնասպանության հասցնել» հոդվածով: Բայց աղջկա ընտանիքը պնդում էր, որ նրան սպանել են: Մի քանի ամիս անց Ներքին գործերի նախարարությունը հաստատեց, որ աղջիկը մահացել է ինքնասպանություն գործելով: Սակայն աղջկա հարազատները ոչ մի կերպ չեն հավատում, որ աղջիկը կամուրջից ցած է նետվել և պնդում են, որ նրան սպանել են:
Աղբյուրը՝ jnews.ge
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը