Խոշոր հանքարդյունաբերող «Գեոպրոմայնինգ»-ը խոշոր հարկատուների ցանկից անհետացել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսական հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն նախորդ տարի հայտնվել էր Վաշինգտոնի կողմից հրապարակված հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման շարքում։ Այս մասին գրել էր «Հետք»-ը 2024 թվականի փետրվարի 27-ին։

Փաթեթում ներառված էին ավելի քան 500 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Ինչպես «Հետքը» գրել էր, Ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։ Այսինքն՝ միջնորդավորված կերպով Հայաստանն է հայտնվել պատժամիջոցների նոր փաթեթի շարքում:

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով արխիվային փաստաթղթերը, նկատեց, որ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն վաղուց Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից մեկն է եղել տարիներ շարունակ: Սակայն նույն պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին 2 տարիների ընթացքում այն անհետացել է խոշոր հարկատուների ցանկից։ Բանն այն է, որ ըստ Պետական եկամուտների կոմիտեում հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկի՝ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն 2022 թվականին 1000 խոշոր հարկատուների հարյուրյակում եղել է 86-րդը՝ վճարելով 3 մլրդ 201 մլն դրամ հարկ։ 2023 թվականին առաջին հարյուրյակում բարելավել է դիրքերը՝ հայտնվելով 77-րդ հորիզոնականում՝ վճարելով 4 մլրդ 45 մլն դրամ հարկ։ 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկից ընկերությունը անհետացել է․ այն չկա նաև 2025 թվականի երկրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում։

Սա խիստ կասկածելի է, քանի որ ընկերության աշխատանքների վատթարացման վերաբերյալ որևէ հրապարակում չի եղել, և անգամ չի եղել փակման մասին որևէ հայտարարություն։ Ավելին՝ հայտնի դաձավ, որ ընկերության սեփականատերերը պատժամիջոցների կենտրոնում են հայտնվել․ նրանք դուրս են եկել ընկերության բաժնետերերի ցանկից։

Ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին՝ Գլեբ Տրոցենկոն, մինչև 2023 թվականի հոկտեմբերը եղել է ինչպես «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի, այնպես էլ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) բաժնետեր։ Ե՛վ Ռոման Տրոցենկոյին պատկանող ընկերությունը, և՛ Գլեբ Տրոցենկոն 2023-ի վերջերին հայտնվեցին ամերիկյան պատժամիջոցների տակ։ Դրանից հետո Գլեբ Տրոցենկոն դուրս եկավ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի և ԶՊՄԿ-ի բաժնետերերի ցանկից։

«Հետքը» ենթադրել էր, որ այս քայլը պայմանավորված է պատժամիջոցների գործոնով։ Տրոցենկոն դուրս է եկել հայաստանյան ակտիվներից, որպեսզի այդ ընկերությունները չտուժեն պատժամիջոցներից։ Բաց նույնիսկ եթե այդպես է, ապա անգամ պատժամիջոցները չպետք է ազդեցություն ունենային «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի հարկային անկման հետ։ Ինչ-որ բան մութ ու կասկածելի է մնում, որը «Ժողովուրդ» օրաթերթը առաջիկայում կբացահայտի։

«Ժողովուրդ»-ը կապվեց նաև «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի հետ, փորձեցինք հարցնել, թե որն է պատճառը, որ գրեթե 2 տարի է՝ ՍՊԸ-ն հարկատու չէ։ Մեր հարցը հնչեցնելուց հետո այն մնաց անպատասխան»։

դիտվել է 233 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am