Չկա նախկին էնտուզիազմը, բայց կրքերը թեժ են․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սեպտեմբերի 20-ին կայանալիք «Քաղպայմանագրի» համագումարին ընդառաջ, որի ժամանակ նաեւ կուսակցության նոր վարչություն է ընտրվելու, իշխող թիմում անառողջ մթնոլորտ է տիրում։

Վարչության անդամի թեկնածուները միմյանց վրա «բոչկա են գլորում», մամուլին արտահոսքեր անում՝ հույս ունենալով, որ այդպիսով իրենք դիրքային առավելություն կստանան եւ կդառնան վարչության անդամի ռեալ հավակնորդներ։ Բանն այն է, որ ՔՊ-ում շատերն են հասկացել, որ Փաշինյանը «տակից» ուղղորդում է ընտրիչներին՝ առաջադրված 42 թեկնածուից ում ընտրել, ում՝ ոչ։

Իհարկե, ինքն անձամբ չի լծվել այդ գործին, այլ էմիսարների միջոցով է անում, մասնավորապես՝ Վահագն Ալեքսանյանի եւ Գեւորգ Պապոյանի, սակայն շատերը ՔՊ-ում վստահ են, որ Փաշինյանն ամեն ինչ անում է եւ անելու է, որ իր ճաշակով վարչություն ձեւավորվի, եւ վարչության անդամ դառնան այն կուսակցականները, որոնց ինքն ուզում է:

Ասում են, որ ընտրում է նրանց, ում հակավարկանիշը հնարավորինս ցածր է, չեն հայտնվել աղմկոտ պատմությունների, քննարկումների կիզակետում, նրանց մասին վարկաբեկող նյութեր չեն եղել մամուլում կամ քիչ են եղել, մի խոսքով՝ մաքրում է ՔՊ-ն վարկաբեկվածներից, չնայած այդ պարագայում հենց իրենից պետք է սկսեր:

Ներկուսակցական տիրույթում մեծ հակաքարոզչություն է տարվում հատկապես Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ, որին Փաշինյանը կատեգորիկ չի ցանկանում տեսնել կուսակցության բարձրագույն մարմնում։ Կուսակցության ցածր էշելոններին, բնականաբար, ուղիղ չի փոխանցվում «շեֆի» կամքը, սակայն ակնարկներով տեղ են հասցնում։

Փաշինյան-Ավինյան հակամարտությունը նոր չէ, ի դեմս Երեւանի քաղաքապետի՝ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության ռեալ ժառանգորդի է տեսնում, որը թիմի ներսում համախոհների հոծ բանակ ունի։

ՔՊ-ում պատահական չեն համարում, որ հենց այս օրերին բացահայտվեց, որ քաղաքապետի հայրը Սեւանի ափին առանձնատուն է կառուցում։ Վարչության կազմում անցանկալիների շարքում է նաեւ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, որի հոր վարկի մասին սկանդալային պատմությունը տեւական ժամանակ հանրային քննարկումների կենտրոնում էր, այդ պատմությունն անգամ ՔՊ-ում չի մարսվում՝ փոխքաղաքապետի թոշակառու հայրը «Սպայկայի» երաշխավորությամբ 1․5 մլրդ դրամի վարկ է ստացել։

Վաղարշակ Հակոբյանին էլ չի ուզում տեսնել, նա Խաչատուր Սուքիասյանի հետ բիզնես գործունեություն է իրականացնում Ծաղկաձորում։ Ասում են, որ Փաշինյանը, առհասարակ, չի ուզում վարչությունում տեսնել մարդկանց, որոնք թիմի ներսում ամուր դիրք ունեն, ասենք` Սուրեն Պապիկյանին։

Իսկ կանանցից Հասմիկ Հակոբյանին է դեմ, որն Ալեն Սիմոնյանի մտերիմն է, նախկին օգնականը, չնայած Հակոբյանը կաշվից դուրս է գալիս՝ կուսակցության եւ Փաշինյանի գովքն է անում, արդարացնում ցանկացած հակապետական քայլ, սակայն Փաշինյանը, ինչպես ասում են, սիմպատիա չունի նրա նկատմամբ: Փոխարենը ուզում է Հերիքնազ Տիգրանյանին տեսնել վարչության կազմում, Արուսյակներ Ջուլհակյանին ու Մանավազյանին, Դավիթ Խուդաթյանին։

Հիշեցնենք, որ գործող վարչության 15 հոգանոց կազմն ընդլայնվելու է հինգով, կանանց քվոտան է ավելացվել՝ պարտադիր հինգը պետք է կանայք լինեն։ Արդեն մի քանի շաբաթ է, ինչ վարչության ընտրությունների քարոզարշավն է ընթանում, սակայն, որպես այդպիսին, հաշված թեկնածուներ են ակտիվ հանդիպումների մեջ՝ Վահագն Ալեքսանյանը, Հայկ Կոնջորյանը, Գեւորգ Պապոյանը, Արուսյակ Ջուլհակյանը ու եւս մի քանիսը, մինչդեռ նախորդ ընտրություններից առաջ թեկնածուները կուսակցության զարգացման իրենց տեսլականի վերաբերյալ անգամ կարճ տեսանյութեր էին նկարում, տարածում տարածքային կառույցներում, ապա հատ-հատ քննարկում թեկնածուներից յուրաքանչյուրի ծրագրերը:

Այժմ քարոզարշավը սահմանափակվում է փակ հանդիպումներով եւ ձայն մուրալու խնդրանքներով։ Սա նույնպես վկայում է այն մասին, որ ՔՊ-ում այլեւս լուրջ չեն վերաբերվում այդ ընտրություններին, քանի որ, մեծ հաշվով, դրանք լինելու են ուղղորդված, գուցե՝ հաշված բացառություններով։

Ի դեպ, ասում են՝ հնարավոր է ընտրությունները 1-2 անակնկալ դրական արդյունք ունենան, դա էլ է հատուկ մտածված, որով ցույց կտան, թե իբր մաքուր, թափանցիկ ընտրություններ են եղել, եւ անհայտ մի քանի անձ դարձել է վարչության անդամ։

դիտվել է 300 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am