Վարդան Հարությունյանը «պատժվում» է սկզբունքային, ազնիվ լինելու համար.փաստաբանական խմբի հայտարարությունը՝«վերակենդանացված» գործի մասին

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ իրականացվում է ակնհայտ անհիմն և հակաօրինական քրեական հետապնդում: «Նորֆոլկ Քոնսաթինգ» ՍՊ ընկերության վերաբերյալ 2018 թվականի հրապարակային և լայնորեն լուսաբանված՝ միաժամանակ քննիչի որոշմամբ կարճված, չվերացված և օրինական ուժի մեջ գտնվելու պայմաններում անթույլատրելի է «վերակենդանացնել» արդեն իսկ գնահատված ապացույցով նոր քրեական վարույթ հարուցելը, Վարդան Հարությունյանին մեղադրանք առաջադրելը և նրան կալանավորելը: Հատկապես ընդգծում ենք, որ 2018 թվականին տվյալ դեպքերի վերաբերյալ իրականացված լայնածավալ և բազմակողմանի քննության արդյունքում հերքվել է որևէ կապի առկայությունը Վարդան Հարությունյանի և «ՆորՖոլկ Քոնսաթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև, ինչպես նաև ընդհանուր դեպքով և նյութերով, որի հիմքով էլ քննիչի կողմից կայացվել և դատախազի կողմից հաստատվել է քրեական գործը կարճելու վերաբերյալ մինչ այժմ օրինական ուժի մեջ է գտնվող որոշումը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը։

«Այդուհանդերձ, 7 տարի անց նույն փաստական տվյալներն ու նույն ապացույցները ներկայացվում են հակառակ մեկնաբանությամբ՝ կոպտորեն խախտելով «կրկին դատվելու սկզբունքը» (non bis in idem)։ Սա ոչ միայն իրավունքի և արդար դատաքննության հիմնարար սկզբունքների կոպիտ ոտնահարում է, այլև սահմանում է իրավական նիհիլիզմի նոր, վտանգավոր նշաձող, որի հետևանքները վտանգավոր են ողջ իրավական համակարգի համար։

Այս պայմաններում չէր կարող որևէ ձևով հաստատված համարվել կալանքի պայմաններից՝ հիմնավոր կասկածի առկայությունը: Տվյալ իրողություններով հանդերձ Դատարանը նույնիսկ կարողացել է «հետևություն» անել, որ յոթ տարվա վաղեմության, յոթ տարի առաջ ամբողջությամբ հրապարակավ քննության առարկա դարձած գործով Վարդան Հարությունյանը կարող է խոչընդոտել քննությանը: Նշվածը ոչ միայն անհնար է, այլև իրավական առումով բացարձակ աբսուրդ։ Յոթ տարի անց անհնար է որևէ ռիսկ պահպանված լինի կամ առավել ևս աճի այն աստիճան, որի հիմքով հնարավոր կլիներ կիրառվել ամենածայրահեղ խափանման միջոցը։

Մենք հստակ արձանագրում ենք, որ սա ոչ թե արդարադատություն է, այլ իրավական գործընթացների կանխամտածված և կոպիտ խեղաթյուրում, որի միակ նպատակը մեր պաշտպանյալին՝ Վարդան Հարությունյանին, ամեն գնով ինչքան հնարավոր է երկար կալանքի տակ պահելն է: Վարդան Հարությունյանն արդեն իսկ հրապարակային նշված գործընթացի մասին իրական նպատակների մասին հայտնել է իր կարծիքը, ըստ որի վերջինս «պատժվում է» ազնիվ, սկզբունքային և ուղիղ դիրքորոշման համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ դատարանի որոշման դեմ նախապատրաստվում է և մոտ օրերս կներկայացվի վերաքննիչ բողոք: Գործի այլ զարգացումների մասին անդրադարձ կկատարվի լրացուցիչ»։

դիտվել է 396 անգամ
Լրահոս
Գալու է պատասխան տալու ժամանակը. սա ու իր նմանները կանգնելու են Աստծո դատաստանի առջև Գոռ Հակոբյանի կինը նոր լուսանկարներ է հրապարակել Ակնալիճում 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին 18-ամյա Ալեքսանդր Ղազարյանի մահվան դեպքով վարույթ է նախաձեռնվել․ հայրը պնդում է՝ «տղայիս ուղղակի սպանել են» Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը «Արդար ՔՎԵ»-ն կոչ է անում քաղաքական ուժերին նպաստել ընտրական գործընթացի թափանցիկությանը Հարկային տեսուչները տուգանք չկիրառելու դիմաց կաշառք են ուզել «Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից Մեկնարկում է 2026–2027 ուս․ տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը Ձեզանից է կախված՝ կունենա՞ք պետություն, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան ՊՆ խիստ զգուշացնում է Թուրքիան Կիևի համար շարունակում է մնալ անփոխարինելի գործընկեր Սպասված դիմակայություն. Թոփուրիան ցանկանում է մենամարտել Ծառուկյանի դեմ Հղի կնոջ մահվան պատճառ դարձած Հայկ Ղուկասյան մասին նոր մանրամասներ Իրանական պատվիրակությունը մեկնել է Դոհա՝ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություն վարելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին Ուգանդայում Էբոլա տենդով վարակման նոր դեպքեր են հայտնաբերվել Իսկական հայրենասիրությունը ոչ թե լոկ խոսքեր են, այլ սեփական ժողովրդի բերեկեցության և անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելն է․ Կարապետյան ՀԱՊԿ-ը պատրաստ է վերսկսել ԵԱՀԿ-ի հետ շփումները․ գլխավոր քարտուղար Նալբանդյան – Նոր Արտագերս ճանապարհին հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում. այն վերածվել է մոխրի Սոֆի Դևոյանը վնասվածք է ստացել Ավարտվել է Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի փողերի լվացման գործի նախաքննությունը. գույքն արգելանքի տակ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am