Իշխանությունները խոստովանում են՝ «Հայաստանի պատմություն» և «Հայոց պատմություն» դասագրքերի բովանդակությունն այլ է
«10-րդ և 11-րդ դասարանների «Հայաստանի պատմության» դասագրքեր չունենք»։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը։
Նրա խոսքով՝ մրցույթները հայտարարված են, սպասում են՝ տարվա ընթացքում որքան հայտեր կստանան և արդյո՞ք այդ դասագրքերը կհաղթահարեն փորձաքննության փուլը։
Նրա գնահատմամբ, հին դասագրքերը, այն է՝ «Հայոց պատմություն» առարկայի 10-րդ և 11-րդ դասարանների դասագրքերը, թեմատիկ առումով որևէ կերպ չեն համապատասխանում։ «ԿԶՆԱԿ-ը կտրամադրի ուսումնական նյութեր, քանի որ այս առարկաներից հին դասագրքեր չկան, և նախկին դասագրքերը նաև թեմատիկ առումով որևէ կերպ չեն համապատասխանում։ Հետևաբար կստանաք լրացուցիչ ուսումնական նյութեր, որի միջոցով կկազմակերպեք այս առարկաների դասավանդումը»,- նշել է Սվաջյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը հուլիսի 11-ին փոփոխություն և լրացում է կատարել իր 2010 թվականի ապրիլի 8-ի 439-ն որոշման մեջ, որի արդյունքում «Հայոց պտմություն» առարկան վերանվանվել է «Հայաստանի պատմություն»։
Աղբյուր՝ Փաստինֆո
