Ռուսներն Ուկրաինայում 1 օրում գրավել են մոտ 110 քառ. կմ տարածք
Ռուսական բանակը Ուկրաինայում 24 ժամվա ընթացքում իր ամենամեծ առաջխաղացումն է իրականացրել, փաստում է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի տվյալների վերլուծությունը:
France-Presse-ը հայտնում է, որ ռուսական ուժերը օգոստոսի 12-ին գրավել են մոտ 110 քառակուսի կիլոմետր։
Ռուսական կողմը հայտարարել է Դոբրոպիլյային մոտ գտնվող երկու գյուղի գրավման մասին։
