Ի՞նչ կորոշվի Սամվել Կարապետյանի հարցով

Առաջիկա օրերին ավարտվում է դատարանի կողմից ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ սահմանված երկամսյա կալանքի ժամկետը։ Այն խորհրդանշական կերպով համընկնում է նրա 60-ամյակի հետ, որը ոչ այնքան իրավական, որքան արժեքային դիսկուրսի առանցքային պահ է։

Հասարակական լայն շերտերի ընկալումներում արդեն ձևավորվել է պատկերացում, ըստ որի՝ գործը դիտվում է քաղաքական հաշվեհարդարի շրջանակում: Եթե 2018-թ.-ին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները ներկայացվում էին որպես արդարության, օրինականության և հավասարության վերականգնման հնարավորություն, ապա հետագա իրադարձությունները՝ ներառյալ պատերազմական պարտությունը, մարդկային կորուստները, տարածքային զիջումները և անվտանգային սպառնալիքները, ցույց տվեցին, որ նոր իշխանական համակարգը ենթակա է հարցադրումների՝ լեգիտիմության և արդյունավետության համատեքստում։ Այս ֆոնին Սամվել Կարապետյանի գործը դիտվում է ոչ միայն որպես իրավական, այլև համակարգային ճգնաժամի ցուցիչ։

Իրավական գործընթացներում արձանագրված հակասությունները, սկսած Վերաքննիչ քրեական դատարանի կողմից նրա ձերբակալությունը և հարազատների բնակարաններում կատարված խուզարկությունները ոչ իրավաչափ ճանաչելուց, ակնարկում են արդարադատության համակարգի ներսում առկա մեխանիզմների ընտրողական կիրառման մասին։ Նման իրավիճակներում առաջանում է հարց՝ մենք ականատես ենք անկախ դատական համակարգի դրսևորմա՞նը, թե՞ դրա իմիտացիային։
Եթե պետության իրավական համակարգը սկզբում կիրառում է կոշտ և վիճահարույց միջոցներ, ապա հետագա մեղմացման կամ արդարացման քայլերն ընկալվում են որպես լեգիտիմության ձևական ցուցադրում։ Իսկ եթե այդ մտահոգությունները չեն համապատասխանում իրականությանը, ապա իշխանությունն այս օրերին ունի դրանք փարատելու ևս մեկ հնարավորություն՝ կա՛մ ցուցաբերել նվազագույն ողջախոհություն և բարոյականություն ու ազատ արձակել ազգային բարերարին, կա՛մ շարունակել արժեհամակարգի ավերման և պետականության արժեզրկման ուղին՝ «հանուն Հայաստանի Հանրապետության»…
Տիգրան Դումիկյան
Քաղաքական վերլուծաբան

դիտվել է 784 անգամ
Լրահոս
Եթե ընտրությունների ցուցակներում հայտնաբերել եք մահացած անձի տվյալներ, դիմեք ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն․ ՆԳՆ ԱՄՆ-ում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին,«քաղաքականությամբ չզբաղվողներին» կյանքն առաջինն է հարվածում Պետրոսը խիստ նկատողություն կստանա վերադասից․ Գագիկ Ասատրյան «Հանգիստ, վստահ և կոռեկտ»․ Արեն Ափիկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային. կան տուժածներ Վիճաբանության ընթացքում կրակել ու սպանել է ազգականին ՇՀԿ երկրները հանդես են եկել տիեզերքը զենքից զերծ պահելու կոչով 6 մլն դրամ փոխհատուցում և հերքում. Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ԱԺ նախագահի դեմ․ «Հետք» Կատարը հրաժարվել է ապասառեցնել Իրանի 12 միլիարդ դոլարի ակտիվները 956 հազար եվրոյի մաքսանենգության, փողերի լվացման դեպքով քրվարույթ է նախաձեռնվել. ձերբակալվել է 2 անձ Մայր Աթոռին ներկայացվել են հարյուր միլիոնավոր դրամների հարկային պահանջներ․ «Հրապարակ» Պուտինն առաջին պատերազմը հայտարարեց Նիկոլի դեմ․ Լևոն Զուրաբյան (video) Հիմա էլ Նիկոլը հարամ արեց Արամուսի գազարը. Նիկոլի հերթական խայտառակությունը. Վահե Մովսիսյան (video) Դատարանն արգելել է Քենեդիի կենտրոնին ավելացնել Թրամփի անունը Բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ Ընդամենը 5 րոպե՝ հաջորդ 5 տարվա համար. ԿԸՀ-ն տեսահոլովակ է հրապարակել #ՀԻՄԱ․«Նիկոլը լեղապատառ վազում է օդանավակայան՝ Պուտինի մոտ»․ Արա Վարդանյան (video) «Ռեխդ բացել ես, դու սպասի՛ր․ ո՞վ է հրապարակելու Նիկոլի ձայնագրությունները»․ Աշոտ Անդրեասյան (video) Ռուսն ա մեզ պաշտպանողը, ռուսը չլինի մուսուլմանը մեզ կտապալի․ հարցում (video) «300 հազար թուրք ա գալու»․ Փաշինյանը Բերդավանում հունից դուրս եկավ (video) Ու՞մ հոգեզավակն է Նիկոլը․ ի՞նչ ծրագիր էր նա մշակել Տեր-Պետրոսյանի դեմ․Լևոն Զուրաբյանը փակագծեր բացեց (video) Ես մեկ հեռախոսազանգով այդ հարցը կլուծեի․ Ռոբերտ Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմում ՀԱՊԿ-ի չմիջամտելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am