Կառավարությունը ԱԺՄ-ի վարձակալած տարածքը խաբեությամբ խլել է ու անհատույց տրամադրել Ծանրամարտի ֆեդերացիային. MediaHub

Կառավարությունը Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ կուսակցությանը խաբեությամբ հանել է Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքից, որտեղ կուսակցության գրասենյակն էր։ Այն փոքր՝ ընդամենը 46 քմ մակերեսով մի տարածք էր, որը տասը տարուց ավելի է՝ վարձակալական հիմունքներով զբաղեցնում էր նախկին վարչապետի կուսակցությունը։ MediaHub-ին պատմեցին, որ մարտ ամսին, երբ լրացել է պայմանագրի ժամկետը, ԱԺՄ-ից նամակով դիմել են Պետգույքի կառավարման կոմիտեին՝ հայտնելով, որ ցանկանում են երկարացնել պայմանագրի ժամկետը։

Սակայն պետգույքից պատասխանել են, որ նպատակահարմար չեն գտնում երկարացնել։ ԱԺՄ-ից նորից նամակ են գրել՝ հարցնելով, թե ո՞րն է պատճառը, որ չեն ցանկանում երկարացնել պայմանագրի ժամկետը, արդյոք աճուրդի՞ է դրվելու տարածքը, որ իրենց գործողություններն իմանան, սակայն այդպես էլ որևէ պատասխան չեն ստացել։ Հուլիսի կեսերին անակնկալ կերպով հայտնվում են ոստիկաններ՝ տեղեկացնելով, որ պետք է տասն օրվա մեջ տարածքն ազատեն, որպեսզի իրենք կարողանան աճուրդ հայտարարել։ ԱԺՄ-ից առաջարկել են գոնե իրերը թողնել, որ եթե մրցույթով նորից իրենց հասնի այդ տարածքը, գոնե երկու անգամ իրերը չտեղափոխեն։

Բայց Պետգույքի կառավարման կոմիտեից չեն համաձայնել՝ պահանջելով անպայման ու անհապաղ դատարկել տարածքը։ Երկու օրվա մեջ դատարկել են տարածքը, որից հետո իրենք պարբերաբար կապի մեջ են եղել Պետգույքի կառավարման կոմիտեի տարբեր աշխատակիցների հետ, այդ թվում՝ Կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի քարտուղարուհու, Կոմիտեի իրավաբանի և վարձակալության վարչության պետի հետ, երեքն էլ վստահեցրել են, որ լինելու է աճուրդ, որին կարող է մասնակցել նաև ԱԺՄ, բայց, պարզվում է, ստել են, քանզի որոշ ժամանակ անց ԱԺՄ-ից պարզել են, որ այդ տարածքը դեռ հունիս ամսին արդեն անհատույց տրամադրած են եղել մեկ այլ կազմակերպության։

դիտվել է 453 անգամ
Լրահոս
Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ Փաշինյանի դիմաց շատ կոշտ դրել են՝ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացրու, թե չէ․․․ Իշխան Սաղաթելյան (video) Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ» Թրամփը Նյու Յորքում կհանդիպի Զելենսկու և այլ պաշտոնյաների հետ Սարսափելի է․ նայեք՝ ինչ է այսօր Ադրբեջանը ասում․ Փաշինյանը մեզ զոհից սարքեց ագրեսոր. Սաղաթելյան (video) Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Փաշինյանն ազդարարեց Եկեղեցու դեմ պայքարի նոր փուլը. Հարստացող պաշտոնյաներ, թալանվող ժողովուրդ (video) Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Ամառը չի նահանջում․ նորից տաք օրեր են սպասվում․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) ՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում ոչնչացրել է 45 անօդաչու սարք ՌԴ-ն մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերը Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը․ Հոխիկյան Արցախցիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը․ «Հրապարակ» Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ» ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am