էս ակնհայտ կեղծ ապացույցին Հ1-ի եթերում տեր է կանգնել գլխավոր Դատախազը` մարդ, ով պիտի անձամբ հսկեր, որ ապացույցները չկեղծվեն ու գործը չկարվի. Միքայել Նահապետյան

Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Հիշում եք չէ՞, որ Բագրատ Սրբազանը պլանավորել էր երկար-բարակ համոզելու փոխարեն երկու հոգու գյուլլի, մի 15 հոգու էլ բանտ նստացնի հանուն իշխանափոխության։ Ձեր ականջով եք չէ՞ լսել դա։

Դե հիմա մոռացե՛ք, որովհետև էսօր հրապարակվել է էդ ձայնագրության չմոնտաժված տարբերակը ու պարզ ա դարձել, որ բոլոր իրավապահ մարմինների համագործակցությամբ տեղի է ունեցել քաղաքական սարքոցի։ Ապագայում երկրի պաշտպանությանը մասնակցելուց խուսափողներին պատժելու մասին հիպոթետիկ ջուրծեծոցի-զրույցից կտրվել է «երկու հոգու գյուլլում ես, ընտանիքներին փոխհատուցում տալիս» դրվագը, որպեսզի ցույց տրվի թե իշխանափոխության նպատակով պլանավորված էին կոնկրետ սպանություններ, մինչդեռ տեքստը մի օր իշխանություն ունենալու դեպքում, մի օր մոբիլիզացիա անելիս, մի օր խուսափող մի ինչ-որ մեկին պատժելու մասին էր։ Ավելին` չմոնտաժված տարբերակում զրուցակիցները էդ ըղձական եղանակով խոսակցության մեջ ասում են, որ առաջին հերթին հենց իրենց աջակիցների շարքերից պիտի ցուցադրաբար պատժեն կարգազանցներին, որ բոլորը տեսնեն` արդարության հիմքով է դա արվում (մի կողմ թողնենք, որ ես խորապես մերժում եմ պետության կողմից քաղաքացու սպանության որևէ արդար փաստարկ)։ Ու ինչպես հերթական ձանձրալի անգամը պիտի պարզվեր` երբ դուք ձեր աչքով տեսել եք նիկոլականի վկայակոչած որևէ փաստ, ապացույց, ձայնագրություն, թիվ, տվյալ` ապա դա կամ սուտ է, կամ նենգափոխված։

 Ընդ որում էս ակնհայտ կեղծ ապացույցին Հ1-ի եթերում տեր է կանգնել գլխավոր Դատախազը` մարդ ով պիտի անձամբ հսկեր, որ ապացույցները չկեղծվեն ու գործը չկարվի։

Կարծում եմ հաշվի առնելով քաղաքական խաղերում նրա հլու-հնազանդ կամակատարությունը հետայսու նրան արժի կոչել Աննա ՎարՉապետյան։

Մեկնաբանություններում կարող եք գտնել չմոնտաժված տարբերակը»:

դիտվել է 468 անգամ
Լրահոս
Մահացել է դերասան Թիմ Քարրին Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի փոխղեկավար է նշանակել Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի Meta-ն 1,7 մլրդ կվճարի ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության վերաբերյալ պատմական համաձայնագրի շրջանակում ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան Իսրայելցի պաշտոնյա․ «Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է» Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը երկրի վարչապետի հայտարարություններին Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով և սպառնալիքներով․ Մայր Աթոռ Դուք մարդ չե՛ք, եթե էդքան կարող եք, եկեք ու իմ դիմաց դա ասեք․ Արամ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Հովիկ Աբրահամյանը խոսեց որդու մասին (video) Նիկո՛լ, հենց հիմա պատասխանիր՝ Գրիգոր Լուսավորիչը Աստծո հետ խնդիր ունի՞․ Անժելա Թովմասյան (video) Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել Իրավիճակը սրվեց․ Լևոն Քոչարյանն արձագանքեց Ալեքսանյանին, երբ վերջինս Լևոն Քոչարյանի երեխաներից խոսեց (video) Արայիկ Հարությունյա՛ն, ձեր տրավմաների համար մենք մեղավոր չենք․Ագնեսա Խամոյանի սուր ու փաստերով խոսքը (video) Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ջրվեժի և Մինսկի-Միկոյան փողոցների հատվածում կփոխվի գլխավոր ճանապարհի նշանը Առուշ Առուշանյանի հետ այսօր կապ ունե՞ք․ Իրինա Յոլյանի պատասխանը (video) ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am