Անշարժ գույքի գործակալը

Վաշինգտոնում հայ–ադրբեջանական հարաբերությունների թեմայի մեջ մտավ անշարժ գույքի գործակալության թեման։ Դա շատ խորհրդանշական էր։

Ինչ է անում միջին վիճակագրական անշարժ գույիք գործակալը, երբ հանդիպում է «լոխ» գնորդի կամ վաճառողի։ Փորձում է երկու կողմի համար բարձր միջնորդավճար սահմանել։ Եթե գործարքի կողմերից միայն մեկն է «լոխ», ապա փորձում է մյուս կողմի հետ պայմանավորվելով «բարձել» տոկոսները միայն «լոխի» վրա։

Կան դեպքեր, երբ գործակալները «լոխ» գնորդներին կամ վաճառողներին խաբում են ամենացինիկ ձևով։

«Լոխին» գործարքի մեջ ներքաշելուց և սեփական օգուտն ստանալուց հետո անշարժ գույքի գործակալը, որպես կանոն, օգտագործում է հետևյալ նախադասությունը․ «Եթե խնդիրներ առաջանան, ապա հոգ չէ, զանգեք, կլուծեմ բոլոր խնդիրները»։ Որոշ ժամանակ անց խաբված «լոխը» զանգում է, բայց գործակալը կա՛մ անհասանելի է լինում, կա՛մ էլ կոպիտ ձևով ասում է, որ գործարքն ավարտված է ու ինքը հաճախորդի առաջ ոչ մի պարտավորություն չունի։

Կան դեպքեր, երբ անշարժ գույքի գործակալները միշտ հասանելի են լինում, չեն կոպտում «լոխին», այլ նախընտրում են ամեն անգամ զանգերին պատասխանելիս քնքշորեն ասել․ «Խնդիր չկա, շուտով ամեն ինչ կկարգավորեմ, մի քիչ համբերք»։ Եվ այդպես տարիներ շարունակ։

Անշարժ գույքի գործակալին այս բոլոր դեպքերում մեղադրել պետք չէ։ Նա իր գործն է անում։ Մեղավորը «լոխն» է։ Հատկապես երբ «լոխն» էն գլխից է հակառակ կողմի օգտին խաղում՝ «քցելով» տնեցիներին։ Անշարժ գույքի փորձված գործակալն անմիջապես ֆիքսում է դավաճան «լոխերին» ու իր ուզածը շատ արագ ստանում։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 7056 անգամ
Լրահոս
Լսեք աբսուրդը՝ Քոչարյանի կալանավորման հիմքերից մեկում գիտե՞ք՝ ինչ է դրել դատախազը (video) Պուտին․ «Եթե կիսում եք մեր ձգտումները, եկեք միասին փոխենք աշխարհը» Հայաստանը Ադրբեջանին կոնկրետ պահանջ պետք է ներկայացնի․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսական զինուժը հարվածել է Ուկրաինայից Լեհաստան ուղևորվող գնացքին Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը «Հաջիևի խայտառակ պահվածքին ի՞նչ պատասխան եք տալու»․ Աննա Գրիգորյանը նեղը գցեց Ռուբինյանին (video) «Ես պատասխանը կտամ․․․»․ սուր երկխոսություն Էդգար Ղազարյանի և Ռուբինյանի միջև (video) Ինչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետ Արաղչի․ Իրանը Օմանում կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության նոր երթուղին Զելենսկի․ Ռուսաստանը մեկ շաբաթում Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 2000 ԱԹՍ և 78 հրթիռ է արձակել Ես երբեք տպավորություն չեմ ստացել, որ Ռուբինյանը կարող է հումոր ընկալել․ Ղազարյանի սուր արձագանքը (video) ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերյան մարտերում զոհվածների հիշատակը (video) Սեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա» «Չե՞ք ուզում հրաժարական տալ, որ արժանի ԱԺ նախագահ ընտրենք». Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին (video) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի բարձրանալ Աննախադեպ ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը Ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ Սուրենյան (video) Արևմտյան երկրների դիվանագետները ծիծաղում են պատմական փաստերի կեղծման վրա․ Տաթևիկ Հայրապետյանը հարց է բարձրացնում Պետությունը դադարում է լինել պետություն, երբ ղեկավարը պետական շահը ստորադասում է անձնականին Դանիելյան․ Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am