Աղմկահարույց որոշում. ՀՀ հարեւանների հետ կսրվեն ԱՄՆ-ի հարաբերությունները

Առաջին երկիրը, որը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք «Ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք», երեկ նման հայտարարությամբ հանդես եկավ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ հանձնարարելով Պետդեպարտամենտին սկսել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախապատրաստական աշխատանքները: Տեղափոխման գործընթացը կարող է 3-4 տարի տևել, սակայն այս իրադարձությունը ալեկոծեց աշխարհը: Երուսաղեմի կարգավիճակի շուրջ վեճը մերձավորարևելյան կարգավորման առանցքային դրվագներից մեկն է: Մինչև 1967-ին տեղի ունեցած վեցօրյա պատերազմը Իսրայելը վերահսկում էր քաղաքի միայն արևմտյան հատվածը: Քաղաքի արաբական թաղամասերի հանդեպ վերահսկողություն սահմանելուց 13 տարի անց` 1980թ. ամռանը Իսրայելի խորհրդարանը Երուսաղեմը հռչակեց Իսրայելի «միասնական և անքակտելի մայրաքաղաք»: Միջազգային հանրությունը, սակայն, այս որոշումը չի ընդունում` Իսրայելում իր դիվանագիտական ներկայացուցչությունները տեղակայելով Թել Ավիվում: Պաղեստինցի արաբներն իրենց հերթին համարում են, որ Արևելյան Երուսաղեմը պետք է դառնա անկախ Պաղեստինի մայրաքաղաքը: Այսպես, Երուսաղեմի կարգավիճակը ամենախնդրահարույց հարցերից մեկն է Երուսաղեմի և հարևան արաբական երկրների հարաբերություններում: Երուսաղեմը, հատկապես նրա արևելյան հատվածը համարվում է սրբազան քաղաք երեք կրոնների՝ հուդայականության, իսլամի և քրիստոնեության համար: Պաղեստինցիները Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը: 1993թ. խաղաղության համաձայնագրի համաձայն՝ քաղաքի վերջնական կարգավիճակը պետք է քննարկվի խաղաղության բանակցությունների առաջիկա փուլերում: Երուսաղեմի վրա Իսրայելի իրավունքը չի ճանաչվել միջազգային հանրության կողմից: Բոլոր երկրները, այդ թվում Իսրայելի մերձավոր դաշնակից ԱՄՆ-ը, իրենց ներկայացուցչությունները պահում են Թել Ավիվում: Ստացվում է, որ 1948թ. Իսրայել պետության հիմնադրումից հետո ԱՄՆ-ը առաջին երկիրն է, որը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք: Ինչն է հետաքրքրական՝ Թրամփի քայլը տրամագծորեն տարբերվում է ԱՄՆ-ի՝ տասնամյակներ շարունակ վարած քաղաքականությունից՝ համաձայն որի քաղաքի կարգավիճակը պետք է որոշվի պաղեստինցիների հետ բանակցությունների արդյունքում: ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ ինքը շարունակելու է «իրենից կախված ամեն ինչ անել», որպեսզի ուժի մեջ մտնի և՛ իսրայելցիների, և՛ պաղեստինցիների համար ընդունելի խաղաղության համաձայնություն: Ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ Թրամփի այս որոշումը, որով իրականություն կդառնա նրա նախընտրական խոստումը, նպատակ չունի ազդելու Երուսաղեմի վերջնական կարգավիճակի շուրջ բանակցությունների վերջնարդյունքի վրա: Բրյուսելում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Թրամփը շարունակում է «շատ հավատարիմ մնալ» մերձավորարևելյան խաղաղության գործընթացին: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ողջունել է Թրամփի հայտարարությունը՝ այն որակելով որպես «պատմական» ու հորդորելով մյուս երկրներին հետևել ԱՄՆ-ի օրինակին ու տեղափոխել իրենց դեսպանատները Երուսաղեմ: Մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թրամփի քայլը «ցավալի» է որակել, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն էլ այն անվանել է «անպատասխանատու»: Պաղեստինը և արաբական աշխարհի առաջնորդները, ինչպես նաև ԱՄՆ-ի մի քանի առանցքային դաշնակիցները ավելի վաղ զգուշացրել էին, որ այս քայլը կարող է կարող է է՛լ ավելի բարդացնել Մերձավոր Արևելքում ստեղծված առանց այդ էլ բարդ կացությունը՝ հանգեցնելով բռնությունների և բարդացնելով խաղաղության գործընթացը, Երուսաղեմի ճանաչումը կբերի արաբա-իսրայելական հակամարտության սրման և տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասն էլ նշել էր, որ Թրամփի կողմից այդ քայլը կարող է «վատ հետևանքներ» ունենալ: Նկատենք, որ պետությունների գերակշիռ մասը չի ճանաչում Իսրայելի վերահսկողությունը ողջ քաղաքի նկատմամբ: Երուսաղեմում են գտնվում և մահմեդականների, և հրեաների, և քրիստոնյաների սրբավայրերը: Թոհուբոհ աշխարհում՝ Թրամփի որոշումից հետո Թրամփի կողմից Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք կարող է Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների խզմանը հանգեցնել, որոշումից ավելի վաղ հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Երուսաղեմը կարմիր գիծ է մահմեդականների համար: Նման որոշումը ծանր հարված կլինի ամբողջ մարդկության համար: Մենք սա այսպես չենք թողնի: Ամերիկան էլ խնդիրներ չունի՞, միայն սա՞ է մնացել: Մենք կպայքարենք մինչև վերջ: Կարող է հասնել նույնիսկ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելուն: Ես ևս մեկ անգամ նախազգուշացնում եմ Ամերիկային, որպեսզի նա քայլեր չանի, որոնք ավելի կխորացնեն ճգնաժամը տարածաշրջանում», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստին: Էրդողանը հավելել է, որ եթե Երուսաղեմը ճանաչվի Իսրայելի մայրաքաղաք, ապա «առաջիկա 5-10 օրում Իսլամական համագործակցության կազմակերպության ղեկավարները կհավաքվեն Ստամբուլում և շարժման մեջ կդնեն ամբողջ մահմեդական աշխարհը»: ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք կարող է միջկրոնական բախումների հանգեցնել, նշել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չպետք է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչի, քանի որ դա հակասում է միջազգային իրավունքին։ Արդեն Թրամփի որոշումից հետո Անկարան դատապարտեց Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «Թուրքիան դատապարտում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ԱՄՆ-ի ճանաչելը, նաև դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը»: Ըստ Չավուշօղլուի՝ այդ որոշումն անպատասխանատու է: Իսկ ՀԱՄԱՍ-ի հայտարարությունն ավելի կոշտ էր ու պատկերավոր: Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը բացում է «դժոխքի դարպասները»: Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմաիլ Հանիան նշել է, որ ԱՄՆ իշխանությունները կանցնեն բոլոր սահմանները, եթե Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխեն: Նա նաև ասել է, որ ԱՄՆ գործողություններն աղաղակող մարտահրավեր են միջազգային կոնվենցիաներին, ցավոտ կերպով վիրավորվել են արաբների, մուսուլմանների զգացմունքները և «վառում են ատելության կրակ, որը բորբոքվում է օկուպանտների առաջ»: Նա զգուշացրել է, որ պաղեստինցի ժողովուրդը թույլ չի տա դեպքերի այդպիսի զարգացում և կդիմադրի բոլոր հնարավոր միջոցներով: Այսպես, Թրամփն ընտրեց, «դժոխքի դարպասները բացելու» քաղաքականությունը, մի քայլ, որից մտահոգություններ ու անհանգստություն ունեն ԱՄՆ դաշնակից երկրները՝ Սաուդյան Արաբիան ու Հորդանանը: ԱՄՆ նախագահն, ըստ էության, ճանաչեց ու լեգիտիմացրեց Իսրայելի միակողմանի քայլերը` հակադրվելով ոչ միայն միջազգային հանրությանը, այլև դաշնակից երկրների դիրքորոշմանը: Սա ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքական, թերևս, ամենաաղմկահարույց և վիճելի որոշումներից մեկն էր, որն, անկասկած, սրելու է հարաբերությունները բազմաթիվ երկրների հետ, այդ թվում և Հայաստանի հարևան՝ Իրանի հետ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am