Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը պարունակում է ծանր ու երկարաժամկետ վտանգներ

Խաղաղությունը կես ճանապարհով չի լինում․ այն կա կամ չկա

Վաշինգտոնում կայացած Փաշինյան–Ալիև–Թրամփ եռակողմ հանդիպումն ու ստորագրված հռչակագիրը, որ իշխանությունը ներկայացնում է որպես «խաղաղության» կարևոր քայլ, «իրական» Հայաստանի համար, ինչպես և կանխատեսվում էր, ոչ միայն իրական արդյունքներ չի ապահովում, այլև պարունակում է ծանր ու երկարաժամկետ վտանգներ։

Նույնիսկ հանդիպումից հետո վարչապետի հրավիրած մամուլի ասուլիսը, որտեղ փորձ արվեց պահը ներկայացնել՝ որպես պատմական և «խաղաղության դարաշրջանի» սկիզբ, ավելի շատ հարցեր առաջացրեց։

Փաստերը՝ առանց շղարշի․

Ադրբեջանի հաղթանակը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցում․ փակվեց Արցախի հարցում միջազգային միջնորդության վերջին հարթակը։

ԱՄՆ-ի կողմից սահմանափակումների վերացում․ Վաշինգտոնը չեղարկեց 1992-ից գործող արգելքը, որը կանխում էր պաշտպանական և ռազմական ուղղակի համագործակցությունն Ադրբեջանի հետ։ Սա Բաքվին տալիս է նոր ռազմական և տեխնոլոգիական հնարավորություններ։

Տարանցիկ ճանապարհ Սյունիքով․ հայկական կողմը համաձայնեց Ադրբեջանի համար ապահովել անխոչընդոտ կապ Նախիջևանի հետ։ Այն թեև կոչվում է «Թրամփի ուղի», բայց, ըստ էության, ամբողջությամբ համընկնում է թուրք–ադրբեջանական «Զանգեզուրի միջանցք» գաղափարին։ Քանի որ, եթե սա, իսկապես, խաղաղության գործընթաց է, ապա ինչո՞վ է պայմանավորված տարանցիկ կապուղիների վերահսկումը հանձնելը երրորդ երկրին միայն Հայաստանի տարածքում, այն էլ՝ Ադրբեջանի պահանջով։

Փոխարենը, բացի խաղաղության մասին անորոշ հայտարարություններից, մենք չստացանք ոչինչ. ո՛չ ռազմագերիների վերադարձի մասին համաձայնություն, ո՛չ Հայաստանի օկուպացված տարածքների հարցի լուծում, ո՛չ Արցախի հայության վերադարձի իրավունքի երաշխիքներ, ո՛չ մշակութային ժառանգության պաշտպանություն։ Իսկ մամուլի ասուլիսում այդ առթիվ հնչեցված խոսքերը, ըստ էության, հանրության «բերանը փակելու» անհաջող փորձ էին։

Այս ամենը ոչ միայն ապաշնորհ և միակողմանի քայլ է, այլև իշխանության կողմից հանրությանը շարունակաբար խաբելու ցինիկ փորձ։ Ավելին՝ այս քաղաքականությունը ծանրագույն բեռ է դնում Հայաստանի ապագա բոլոր իշխանությունների ուսերին, որոնք մեր ազգայինև պետական շահերը առաջ տանելու համար ստիպված են լինելու գործել խիստ սահմանափակ և վտանգավոր պայմաններում:

Խաղաղությունը կես ճանապարհով չի լինում․ այն կա կամ չկա։ Իսկ երբ այն կառուցվում է միայն մեկ կողմի շահերի վրա, դա ոչ թե խաղաղություն է, այլ խաղաղ ճանապարհով սեփական երկիրը կազմաքանդելու և պետականությունը լուծարելու համաձայնություն, որը ՀՀ գործող իշխանությունները շարունակում են կյանքի կոչել՝ «տնային նոր առաջադրանքներ» կատարելով:

Տիգրան Դումիկյան

Քաղաքական վերլուծաբան

դիտվել է 1067 անգամ
Լրահոս
Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ Ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում հպարտ քաղաքացիներին հաղթելու համար. քաղաքագետ Ես զրկված եմ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական իրավունքից․Ղուկասյան 24-ամյա վարորդը «Mercedes CLS»-ով բախվել է բազալտե եզրաքարին և վրաերթի ենթարկել մրգավաճառին Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու մեղադրանքով հետախուզվողը կալանավորվել է 18-ամյա տղան վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց «Nissan»-ը բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, ապա բախվել կայանված «Գազել»-ին. կա վիրավոր Հրդեհ է բռնկվել Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում Դատապարտո՛ւմ ենք այս բռնաճնշումները, վերահաստատում՝ մեղադրանքները շինծու են. Արագածոտնի թեմ Վերին Լարսի անցակետում 2000 բեռնատար է կուտակվել Գյումրեցի կանայք ամոթանք են տալիս ոստիկաններին (video) «Նենգ սրիկանե՛ր, ես ձեզ 1 շաբաթ ժամանակ էի տվել»․ Արշակ Զաքարյան (video) Արմեն Աշոտյանը փայլուն առաջարկ արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Միքայել Սրբազանի համար հիմա էլ 2,5 տարի են պահանջում․ ոտքից գլուխ սա ապօրինություն է․ Սարգսյան (video) «Բա ձեր արարքի համար քանի՞ ճիպոտ է պետք»․ Միքայել Սրբազանի փաստաբանի կոշտ պատասխանը Բաբայանին (video) Նոր բեռ է գալիս Ադրբեջանով․ Գեւորգ Պապոյան (video) «Բաբայան Ռուբե՛ն, այ․․․ ինչպես քաղաքացին խայտառակեց Ռուբեն Բաբայանին» (video) Անահիտ Բախշյա՛ն, հերիք է հնարեք, գնացեք ու Նիկոլի վրա զարմացեք․ Լարիսա Ալավերդյան (video) Սա՞ է Վազգեն Միրզախանյանի պատկերացումը․ չկասկածե՛ք՝ եկեղեցին միանշանակ հաղթելու է․ Տեր Փավստոս (video) Ինչպես է Միքայել սրբազանն արձագանքում «սրբազան» վանկարկողներին (video) «Հրանուշ Խառատյա՛ն, գոնե մեկ նախադասությամբ պաշտպանեք ահաբեկչության ենթարկվող հայ եկեղեցուն» (video) Ինչ իրավիճակ է ԵՄ գրասենյակի մոտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am