Ադրբեջանցի միլիարդատեր-մարդասպանի հետապնդումները հայերի նկատմամբ

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հեռակա կարգով երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող ադրբեջանցի գործարար Թելման Իսմաիլովին սպանության մեղադրանք է ներկայացրել և որպես խափանման միջոց՝ ընտրել կալանքը: Այս տեղեկությունը տարածեցին օրերս ռուսաստանյան լրատվամիջոցները: «Քննության տվյալներով՝ Թելման Իսմաիլովն անցած տարի իրականացված երկու ձեռնարկատիրոջ՝ Վլադիմիր Սավկինի և Յուրի Բրիլյովի սպանությունների կազմակերպիչն է: Հանցագործության իրականացման ծրագիրը նա մշակել է իր եղբայրներ Ռաֆիկ և Վագիֆ Իսմաիլովների հետ միասին: Հանցագործությունն իրականացրել է Մեհման Քերիմովը»,- ասված է հաղորդագրությունում: Իսմաիլովի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար նյութերն ուղարկվել են ՌԴ գլխավոր դատախազություն: Մոտ երկու ամիս առաջ հայտնի դարձավ, որ ՌԴ իրավապահ մարմինները խուզարկումներ են անցկացնում ադրբեջանցի գործարար Իսմաիլովին պատկանող 12 հասցեներում: Այդ ժամանակ lenta.ru-ին քննչական մարմիններում բարձրաստիճան աղբյուրը հայտնել էր, որ խուզարկումներն անց են կացվում երկու մարդու սպանության հետաքննության շրջանակում: Նա հստակեցրել էր, որ խոսքը 2016թ. մայիսին Մերձմոսկովյան շրջանում մի քանի առևտրային համալիրների սեփականատեր Վլադիմիր Սավկինի և «Լյուբլինո-Մոտորս»-ի հիմնադիր Յուրի Բրիլյովի սպանության մասին է: Նրանց մարմինները հայտնաբերվել էին մայիսի 16-ին, Toyota Land Cruiser 200 ավտոմեքենայի սրահում: Թելման Իսմաիլովը մինչդեռ, հայտարարում է, որ որևէ առնչություն չունի Ռուսաստանում սպանությունների կազմակերպմանը: Նա չի ընդունում սպանությունների հետ իր կապը. «Ես իմ կյանքում որևէ հանցագործություն չեմ կատարել: Ես պնդում եմ, որ կապ չունեմ սպանությունների կազմակերպման հետ և կարող եմ դա ապացուցել»: Այս իրադարձությունների ֆոնին տեղեկություններ ի հայտ եկան այն մասին, թե Թելման Իսմաիլովը քաղաքական ապաստան է խնդրել Ֆրանսիայում: Բացի այդ, Իսմայիլովը ֆրանսիական հատուկ ծառայությունների հետ զրույցում հայտարարել է, որ ինքն իբրև թե կոմպրոմատ ունի Ռուսաստանի բոլոր ուժային գերատեսչությունների գործող պետերի դեմ։ Եթե իրեն ապաստան տրամադրեն, ապա խոստանում է ողջ տեղեկատվությունը փոխանցել Ֆրանսիային։ Սակայն նրա փաստաբան Մարինա Ռուսակովան հայտնել է, որ գործարարը քաղաքական ապաստան չի հայցել Ֆրանսիայից։ Նա չի հստակեցրել, թե ներկայում որ երկրում է գտնվում Իսմայիլովը։ Սպանությունների, սկանդալների, բիզնեսում խարդախությունների, ֆինանսական աճպարարություններում հայտնի Թելման Իսմաիլովը, որի անունը շրջանառվում է տարիներ առաջ հայազգի երգիչ Ավրահամ Ռուսոյին ծեծի ենթարկելու կազմակերպման գործի հետ, փաստորեն, հայերին հետապնդելու հարցում՝ այլ գործում էլ է խառնված: Օրեր առաջ ուշագրավ տեղեկություն տարածվեց: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի կասեցվել է ՌԴ քաղաքացի ազգությամբ հայ Սուրեն Խաչատուրովի հանձնումը Ռուսաստանի Դաշնությանը: NEWS.am-ի հետ զրույցում Սուրեն Խաչատուրովի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նշել էր, որ Սուրեն Խաչատուրովը երկար ժամանակ ընտանիքի հետ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, այնտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Ի պաշտոնե նա վերահսկողություն է իրականացրել այլ անձանց, այդ թվում նաև ազգությամբ ադրբեջանցի Թելման Իսմաիլովի օբյեկտների նկատմամբ: Նա բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել նրա օբյեկտում, որից հետո, ըստ Խաչատուրովի, Թելման Իսմաիլովը հաշվեհարդար է փորձել տեսնել նրանից և շինծու քրեական գործ է սարքել իր պաշտպանյալի դեմ: «Թելման Իսմաիլովը սկզբից փորձել է հաշվեհարդար տեսնել Սուրեն Խաչատուրովի կնոջից, որի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, այնուհետև Սուրեն Խաչատուրովին սպառնացել է, որ քրեական հետապնդում կսկսի նրա նկատմամբ: Սուրեն Խաչատուրովին աշխատակիցներից մեկը տեղեկացրել է, որ փորձելու են կաշառք տալ նրան և այդպիսով գործ սարքել, սակայն, նա այդ մասին տեղեկացրել է անվտանգության ծառայությանը, և տվյալ օրը աշխատանքի չի գնացել: Բայց նրա նկատմամբ քրեական հետախուզում է սկսվել, որից հետո հասկացել է, որ Ռուսաստանի իշխանությունների կամայականություններից չի կարող պաշտպանվել և լքել է Ռուսաստանի տարածքը»,-ասել է փաստաբանը: Նիկոլայ Բաղդասարյանը հայտնել է, որ Հայաստան տեղափոխվելուց հետո իր պաշտպանյալը վատառողջ է եղել, գտնվել է հիվանդանոցում: Այդ ժամանակ էլ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և արդեն 8 ամիս է նա անազատության մեջ է գտնվում: «Եվրոպական միջազգային պայմանագրերի համաձայն, թույլ չի տրվում մարդու հանձնումը, եթե անձը ծանր հիվանդությամբ (ինսուլտ) է տառապում: Թեպետ մեր պետական մարմինների և բժշկական հաստատությունների կողմից տրվել էին գրություններ, որ նրան հնարավոր չէ տեղափոխել ՌԴ ոչ ցամաքով, ոչ օդով, անգամ հնարավոր չէ տեղափոխել դատարան, կյանքի սպառնալիքի տակ, նրան դատարան են տեղափոխել: Այդ պայմաններում դատավարություն են արել և որոշում կայացրել նրան ՌԴ արտահանձնելու մասին: Դատարանը դռնփակ դատական նիստ է կայացրել՝ առանց փաստաբանի, չի թույլատրել, որ դատավարությանը մասնակցեն մեղադրյալի ազգականները, մամուլի ներկայացուցիչները: Սակայն, քանի որ մենք նախապես ՄԻԵԴ էինք դիմել, ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել, որպեսզի անհապաղ նրա հանձնման գործընթացը կասեցվի, որի արդյունքում էլ Սուրեն Խաչատուրովը ազատության մեջ պետք է հայտնվի, քանի որ պահման առավելագույն ժամկետը լրանում է այս ամսվա 11-ին: Նման որոշում ստանալուց հետո մեր դատախազությունը պարտավոր է նրան անհապաղ ազատ արձակել»,-ասել էր պաշտպանը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ազգային ժողովի պատվերով 4 մլն դրամի տիկնիկային ներկայացումներ են կազմակերպվել «Մեզ թվաց՝ երկրաշարժ ա, ուժեղ ցնցվեց շենքը». փլուզում Վարդաշենի վթարային շենքում Ինչ է պակասում հավաքական ընդդիմությանը․ Արմեն Աշոտյան Մեզ համար այս հարցը փակված է․ Զելենսկի Արտառոց դեպք՝ Երևանում․ բուժառուներին հրաժարվում են ընդունել հիվանդանոցում ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Իսկանդեր» հրթիռներով HIMARS և С-300 հրթիռների ոչնչացման մասին Արտակարգ դեպք՝ Երևանում Մենք վերականգնելու ենք մեր արժանապատվությունը, այդ ժամանակ էլ կստորագրվի խաղաղության պայմանագիր Հնդկաստանի վարչապետը համաձայնել է հրաժարվել ռուսական նավթից Երբ կհրապարակվի Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը Վստահ ենք, ՀՀ-ն հասկանում է՝ ինչ է թաքնված Բրյուսելի և Վաշինգտոնի «բարի մտադրությունների» հետևում Վերին Լարսով երթևեկությունը կրկին սահմանափակվել է Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչ ունեինք երեկ և ինչ չունենք այլևս... Արշակ Սրբազանի տրամադրությունը շատ լավ էր. պաշտպան Դատարանը փակ նիստում քննել է Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգելու հարցը Մեր գնդերեցները միակամ են, նրանք ապացուցեցին իրենց հավատարմությունը․ Տեր Պսակ Մինչ տիկին Ավանեսյանն ինքնամոռաց պարում էր՝ սկսեցինք ապահովագրության համակարգի «հերձումը»․ տնտեսագետ «Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am