Սա նման է «ռուսական ռուլետկայի»․ խաղացողի համար՝ բոլոր հետևանքներով. Միքայել Համբարձումյան
ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, փաստաբան Միքայել Համբարձումյանը գրում է՝ բացառիկ երկրում ենք ապրում, բացառիկ ճարպկությամբ և դիվանագիտությամբ։
«Հայաստանը միակն է, որտեղ հակամարտող երկրների շահերը թվացյալ չեն բախվում։
1․ մեր պետության սահմանների կարևոր հատվածները պահում է Ռուսաստանի Դաշնությունը,
2․ անվտանգության համակարգի կորիզը՝ երկրի ներսում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102 ռազմաբազան է,
3․ սահմանների այլ հատվածում դիտորդական առաքելություն են իրականացնում Եվրամիության ներկայացուցիչները,
4․ երկրի տարածքի մի մասն օկուպացված է Ադրբեջանի կողմից,
5․ միջանցք են բացում, որը գտնվելու է ԱՄՆ վերահսկողության ներքո,
6․ Իրանը սպառնում է նույն այդ միջանցքի բացմանը:
Սա նման է «ռուսական ռուլետկայի»․ խաղացողի համար՝ բոլոր հետևանքներով…»։
