Թրամփի վարչակազմն է առաջարկել Փաշինյանին ԱՄՆ-ին թույլ տալ շահագործել տարանցիկ միջանցքը․ «Axios»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր Սպիտակ տանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հավաքին իրեն ներկայացնելու է որպես համաշխարհային գլխավոր խաղաղարար։ Այս մասին գրում է ամերիկյան Axios լրատվականը։

Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքվելիք համաձայնագիրը նախատեսված է խաղաղություն ապահովելու համար, բայց նաև ունի զգալի տնտեսական բաղադրիչ։ Հայաստանը համաձայնել է թույլատրել իր տարածքով 43.5 կմ երկարությամբ միջանցքի անցկացում, որը կմշակվի ԱՄՆ-ի կողմից և կկոչվի «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի»։

«Հետաքրքիրն այն է, որ միջանցքը թույլ կտա, որ մարդիկ և ապրանքները տեղաշարժվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև և դրանից այն կողմ՝ դեպի Կենտրոնական Ասիա, առանց Իրանի կամ Ռուսաստանի միջով անցնելու։ Սա ներկայումս հնարավոր չէ, քանի որ հայ-ադրբեջանական սահմանը փակ»,- գրում է պարբերականը։

Հրապարակման մեջ նշվում է, որ Իրանը կտրականապես դեմ է նախագծին, Ռուսաստանը նույնպես քննադատել է այն, մինչդեռ Թուրքիան կողմ է։

«Ամերիկացիներն այսպես տարեկան միլիարդավոր դոլարներ կշահեն նոր առևտրից։ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կորցնում են իրենց ազդեցությունը աշխարհի այն մասում»,- նշում է պարբերականը։

Axios-ը իր այս հրապարակման մեջ ընդգծում է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում Հայաստանը հրաժարվել է միջանցքի նկատմամբ իր երկարատև դիմադրությունից։

«Թրամփի վարչակազմի մասնակցությունը հակամարտությանը սկսվեց մարտին, երբ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Մոսկվայից անսպասելի այցով ժամանեց Բաքու:

Ուղևորությունից հետո Ուիթքոֆն իր թիմում հատուկ պետական ծառայող Արիա Լայթսթոունին հանձնարարել է ղեկավարել դիվանագիտական ջանքերը: Լայթսթոունը հինգ ուղևորություն է կատարել տարածաշրջան՝ կողմերի հետ բանակցելու համար:

Լայթսթոունը Իսրայելում այն ժամանակվա դեսպան Դեյվիդ Ֆրիդմանի գլխավոր օգնականն էր «Trump 1.0» ծրագրում և մտերիմ է Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ:

Ինչպես է դա տեղի ունեցել. Թրամփի վարչակազմը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է այն միտքը, որ համաձայնելով ԱՄՆ-ին թույլ տալ զարգացնել տարանցիկ միջանցքը՝ նա ձեռք կբերի ընկեր Վաշինգտոնում և հզոր բուֆեր՝ ընդդեմ Ադրբեջանի հետագա ցանկացած ներխուժման»,- գրում է պարբերականը։

դիտվել է 154 անգամ
Լրահոս
«Թուրքիան Իսրայելի թշնամին է». Նյու Յորքում Թել Ավիվի գլխավոր հյուպատոս Ձերբակալվել է Լոս Անջելեսում սպանված Ռոբ Ռայների որդին «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցությունը 2026 թվականին կշարունակվի». «Русский дом» Ջուր հավաքեք․ 1 օր ջուր չի լինի Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Հայր Ռուբեն Նարեկ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման շտապած հոգևորականների մասին Մուտանտների իշխանությունը բարբաջում է «հիբրիդային» սպառնալիքներից․ Արմեն Աշոտյան ԵՄ–Փաշինյան «գործարքը». մոլդովական սցենարը Հայաստանում Ինչպե՞ս կարելի է տոկալ խավարի դեմ, երբ ավելի դյուրին է մեղքին ու արատին տրվելը․ Հայր Շնորհք աբեղա Եկեղեցի չես գնացել, որովհետև հավա՛տք չես ունեցել ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցածի մասին «Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան Աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չունի․ Միքայել Սրբազանի համար պահանջում են Գյումրու համայնքապետարանը՝ տոնածառի շուրջ բարձրացած աղմուկի մասին Համբարձումյանի նկատմամբ պատիժներ նշանակելով ցանկանում են համաներման ակտից օգտվելն անհնարին դարձնել Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ Ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում հպարտ քաղաքացիներին հաղթելու համար. քաղաքագետ Ես զրկված եմ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական իրավունքից․Ղուկասյան 24-ամյա վարորդը «Mercedes CLS»-ով բախվել է բազալտե եզրաքարին և վրաերթի ենթարկել մրգավաճառին Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու մեղադրանքով հետախուզվողը կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am