Շվեյցարիայի նախագահի՝ Թրամփի հետ անհաջող հեռախոսազրույցը երկրին միլիարդավոր դոլարների վնաս կբերի. Bild

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չափազանց բարձր՝ 39% մաքսատուրքեր է սահմանել Շվեյցարիայի նկատմամբ։ Շվեյցարիայում դրա համար պատասխանատու են համարում երկրի նախագահին. ասում են, որ Կարին Քելլեր-Սաթերն անհաջող զրույց է ունեցել ամերիկացի գործընկերոջ հետ, հաղորդում է Bild-ը՝ շվեյցարական Tagesanzeiger հրատարակությանը հղումով:


Ընդամենը երեք շաբաթ առաջ Քելլեր-Սաթերը հարցազրույցի ժամանակ պարծեցավ, թե ինչպես է իրեն «հաջողվել գտնել մոտեցում Թրամփի հետ»։ Նրա հետ բանակցություններին նախապատրաստվելու համար նա նույնիսկ կարդացել է նրա «Գործարքի արվեստը» գիրքը։ Սակայն դա նրան չօգնեց։

Հուլիսի 31-ին, ժամը 20:30-ին, Քելլեր-Սաթերը զանգահարել է Թրամփին և փորձել համաձայնության գալ 10% մաքսատուրքերի վերաբերյալ: Թրամփը գոհ չէր, և զրույցը սրվել է:

Ըստ 24 Heures թերթի՝ Շվեյցարիայի նախագահը փորձել է փրկել իրավիճակը և բազմիցս բացատրել է իր զրուցակցին, թե ինչպես է ԱՄՆ-ն Շվեյցարիայի հետ առևտրային հարաբերություններում հասել 39 միլիարդ դոլարի առևտրային դեֆիցիտի։ Սա, ըստ երևույթին, միայն վատթարացրել է իրավիճակը. Թրամփը բացատրությունները բացասական է ընկալել է և իրեն «դասախոսություն» տալու փորձ։

Հրատարակության տվյալներով՝ ժամը 20:38-ին բանակցություններին մասնակցող շվեյցարացի դիվանագետը ամերիկյան կողմից SMS է ստացել հետևյալ բովանդակությամբ՝ ավելի լավ է ավարտել զրույցը, քանի դեռ իրավիճակը լիովին չի վերահսկողությունից դուրս եկել: Երկու րոպե անց զանգն ավարտվել է, և պարզ է դարձել, որ 10% մաքսատուրքերի շուրջ գործարք չի լինի:

Ավելի ուշ՝ նույն երեկոյան, Վաշինգտոնից ապշեցուցիչ հայտարարություն է եկել. ԱՄՆ-ն սահմանում է ավելի բարձր մաքսատուրքեր, քան սպառնացել էր՝ 39%: Սպիտակ տունը բացատրել է. Շվեյցարիան հրաժարվում էր զիջումների գնալ:

Շվեյցարիայի կառավարությունը մեղադրել է Քելլեր-Սաթերին միամտության համար, քանի որ նա չուներ «Բ» պլան բանակցությունների ձախողման դեպքում: Շվեյցարիայի տեխնոլոգիական ասոցիացիայի ղեկավար Ստեֆան Բրուպբախերը մաքսային ֆիասկոն անվանել է «սև օր»:

«Սա տասնյակ հազարավոր արտադրական աշխատատեղեր է վտանգում», - նշել է նա։

Շվեյցարիան պատրաստվում է փորձել վերանայել համաձայնագիրը։ Օգոստոսի 4-ին տեղի ունեցած արտակարգ նիստից հետո կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ին «ավելի գրավիչ առաջարկ» անել։ Հարցն այժմ այն է, թե արդյոք Թրամփը կընդունի այն։

դիտվել է 295 անգամ
Լրահոս
Հայաստանի կազմաքանդումն այնքան խորն է, որ հատվածային վերականգնում հնարավոր չէ․ Վահե Հովհաննիսյան Ահա, թե ինչու էր ջրիկացել Նիկոլն ԱԺ-ում․ Արմեն Աշոտյան (video) Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով Լիբանանում զոհեր ու վիրավորներ կան Աղերսում եմ կարգալուծ անել Անուշավան եպիսկոպոսին. նա ապստամբ պառակտիչ է. Սամվել դպիր Գրիգորյան Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» (video) 13-14 կիլոմետրը 1 ժամ 45 րոպեում անցնողները պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հայհոյանքներ են ձեզ հնչեցնում Գործարարները շատ անհանգիստ են՝ ՌԴ–ի հետ հարաբերությունների սրման հետ կապված․ Քոչարյանը մանրամասնեց (video) Հավելավճարից զրկել են, աշխատավարձն էլ չեն բարձրացնում․ ՊՆ-ն խաբո՞ւմ է զինծառայողներին Ռուսաստանն ու Չինաստանը Մերձավոր Արևելքում իրավիճակի և ծովային անվտանգության վերաբերյալ բանաձևի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ Հրադադարի հաստատումից հետո Իսրայելը շարունակել է հրետակոծել Լիբանանի հարավը Շատ չզարմանաք, որ վաղը ադրբեջանցի ասկյարները գան, ու․․․ Արթուր Խաչատրյան (video) Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ ջանքերը պետք է դառնան օրինակ ամբողջ աշխարհի համար․ Էրդողան Մատվիենկոն հանդիպել է Էրդողանի հետ Ճղում եք. Քոչարյանից էլ, Սամվել Կարապետյանից էլ, Ծառուկյանից էլ թույլ եք. Մինասյանը՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ «Ինձ մի՛ ճնշեք․․․ Փաշինյանի ճակատագրական մեսիջը Պուտինին»․ Հայկ Նահապետյան (video) ԹՐԻՓՓ-ը շատ մեծ հարցականի տակ է, սա լրջագույն հարցեր կառաջացնի Իրանի հետ․ Ռոբերտ Քոչարյան Ինչ որոշում է կայացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկվածների նկատմամբ․ մանրամասներ ՔՊ-ն ունի համազգային աղետի նոր ծրագիր (video) Իրանի դեմ պատերազմը խիստ ռիսկային միջոց է․ իրանագետ Աջակցում ենք տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին․ Էրդողան Թրամփը հայտարարել է, որ կարող է անձամբ մեկնել Իսլամաբադ՝ Իրանի հետ համաձայնագրի ստորագրմանը Իշխանությունը որքան էլ կեղծ արշավ սկսի մեր դեմ, միևնույնն է` հաղթելու ենք․ Գոհար Ղումաշյան Միացյալ Նահանգներն ավարտել է իր զինուժի դուրսբերումը Սիրիայից Իսրայելի ՊՆ նախարարը հայտարարել է Իրանում բոլոր ռազմավարական թիրախների խոցված լինելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am