«Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորման առաջարկ

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․


««Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորման առաջարկ

1. Ադրբեջանը Հայաստանին է վերադարձնում բոլոր գերիներին, պահվող անձանց՝ դադարեցնելով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը։

2. Միմյանց քաղաքացիների, այդ թվում արցախցիների, դեմ ցանկացած քրեական հետապնդումից և վարչական ու քաղաքացիական հայցերից փոխադարձ հրաժարում մինչև այժմ տեղի ունեցած իրադարձությունների մասով։

3. Ադրբեջանի զինված ուժերը անմիջապես դուրս են գալիս Հայաստանի տարածքներից։

4. Սահմանազատման գործընթացը ավարտվում է առավելագույնը 3 տարվա ընթացքում՝ ԵԱՀԿ կողմից հրապարակված «Պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում. մարտահրավերներ և լուծումներ» ուղեցույցում առկա սկզբունքների և մոտեցումների հիման վրա։

5. Երկու երկրների պետական պաշտոնյանների կողմից և հանրային միջավայրում փոխադարձ ատելության բացառում։

6. Երկու երկրների կողմից նախկինում ստորագրած փաստաթղթերում առկա փոխադարձ պարտավորությունների դադարում։

7. Նախկին ԼՂԻՄ-ի շրջանի սահմանով և տարածքում «միջազգային խաղաղապահ ուժերի» անժամկետ տեղակայում՝ Արցախ հայ բնակչության վերադարձի և անվտանգության ապահովման նպատակով։

8. Հայաստանի և Արցախի միջև անխափան կապի ապահովում «միջազգային խաղաղապահ ուժերի» միջոցով՝ հումանիտար աջակցության նպատակով։

9. Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների բացում՝ այդ թվում երկաթուղային ճանապարհների ինտեգրում երկու երկրներում գործող առկա երկաթուղային ցանցերին՝ երկու երկրների ինքիշխանության և իրավազորության սկզբունքով։

10. 20 տարի ժամկետով Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների և բեռների տարանցիկ տեղափոխման համար փոխադարձ վճարների գանձման բացակայություն։

11. Երկու երկրների քաղաքացիների և բեռների տեղափոխման ժամանակ «միջազգային աջակցող խմբի» ուղեկցում մյուս երկրի տարածքում։

12. Միջազգային խաղաղապահ ուժերը և աջակցող խումբը ստեղծվում է ԱՄՆ նախաձեռնությամբ և կառավարմամբ, որոնց անդամակցող այլ երկրների առկայությունը տեղի է ունենում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի համաձայնությամբ»։

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Տիգրանաշենի պատկանելությունը, կատարում են Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն. Մեսրոպ Առաքելյան Չինաստանը սատարում է Բելառուսին՝ նրա անկախությունը պաշտպանելnւ հարցում. Սի Ծինփին Վահագն Հովհակիմյանով ԿԸՀ-ն մի մեծ խնդիր ունի․․․ Արամ Վարդևանյան (video) Կոմnւնիզմը մեր երկրի համար ամենամեծ uպառնալիքն է. Թրամփ Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1300 մարդ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի ազատում Իսրայելին արցախահայության դեմ հանցագործություններին առնչություն ունենալու պատասխանատվությունից. ՀՅԴ Հայ Դատ Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Ադրբեջանը կոչ է արել Իսրայելին վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը 2 միլիոն հայ ունենք ՌԴ-ում․ սաղ փչանում է, մեր կյանքն էլ է փչանում․ Հարցում (video) Ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմինը Լարված խոսակցություն Սրբուհի Գալյանի և Արամ Վարդևանյանի միջև (video) Մեր հայրենիքը ցավեր է ապրում, մեր հասարակությունը պառակտված է. մի՛ դարձեք այն ձայնի կրողը, որ պառակտում է, այլ ձեր ներկայությամբ աճեցրեք վստահությունը, սերը և համերաշխությունը. Ռուբեն Սրբազան Արամ Վարդևանյանի կոշտ ու դիպուկ խոսքն՝ ուղղված Վահագն Հովակիմյանին (video) Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը Ձայնագրությունը հրապարակվել է մայիսին․ հունիսի 29-ի դրությամբ դեռ չունե՞նք մեղադրյալ․ Վարդևանյան (video) Երևի նաև կգա ժամանակը, երբ Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել ցեղասպանության թեման Արծվիկ Մինասյանը նեղը գցեց Հովակիմյանին․ Ռոբերտ Քոչարյանի հասցեին խայտառակ սպառնալիքներ են հնչել (video) Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել. Գևորգ Դանիելյան Այսօր կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Պուտինը պատմել է Լուկաշենկոյի հետ երկարատև հանդիպման մասին․ ինչ են քննարկել Իրանը ցանկանում է Պարսից ծոցում ստեղծել հավաքական անվտանգության համակարգ Արարատի մարզում «Nissan Rogue»-ի սրահում հայտնաբերվել են 3 կիսամոխրացած մարմիններ Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մի քանի ամիս. Financial Times ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ Արցախի ԱԺ-ն ստեղծում է հանձնաժողով՝ պետական միջոցների օգտագործման ուսումնասիրության համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am