Փաշինյանն անում է հնարավոր ամեն ինչ՝ խոչընդոտելու օտարերկրյա ներդրումները Հայաստանում. Սասունյան

Այս հոդվածը վերլուծում է Ստոկհոլմի առևտրի պալատի Արբիտրաժային ինստիտուտի (SCC) որոշման հետևանքները՝ կապված Հայաստանի կառավարության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) մասնավոր ընկերության ազգայնացման հետ։

Հիշեցի այս ասացվածքը՝ «Հայերին թշնամիներ պետք չեն. նրանք իրենց ամենամեծ թշնամիներն են», երբ ականատես եղա, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հսկայական վնաս հասցրել ոչ միայն Հայաստանի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, այլև տնտեսությանը։

Վերջին ֆինանսական ձախողումը սկսվեց հունիսի 17-ին, երբ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը, որն ունի Հայաստանի և Ռուսաստանի երկքաղաքացիություն, քննադատեց Հայաստանի կառավարությանը՝ եկեղեցու դեմ արշավ իրականացնելու համար՝ հայտարարելով, որ ինքը «իր ձևով» կմիջամտի՝ վերջ տալով այդ բանավեճին: Վարչապետը, չափազանցված կերպով արձագանքելով Կարապետյանի խոսքերին, գործի դրեց իր բռնապետական իշխանությունը՝ չնայած ժողովրդավարությանը հավատարիմ լինելու իր հայտարարություններին, և հրամայեց Կարապետյանի ձերբակալությունն ու նախնական կալանքը։

Այնուհետև Փաշինյանը կարգադրեց ազգայնացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որի մեջ Կարապետյանը և նրա գործընկերները ներդրել էին 700 միլիոն դոլար՝ 2015 թվականին այն գնելու ժամանակ։

Փաշինյանի գործողությունները մի շարք բացասական հետևանքներ ունեն Հայաստանի համար.

- Նա խախտել է Հայաստանի օրենքները՝ միջամտելով դատական համակարգին, ինչը դուրս է իր իրավասության շրջանակներից։

- Հունիսի 18-ին նա կոչ արեց իր խորհրդարանական մեծամասնությանը ընդունել օրենք, որը թույլ կտա ՀԷՑ-ի բռնագրավումը։

- Փաշինյանի հրահանգով ոստիկանությունը մուտք գործեց Կարապետյանի երևանյան տուն՝ առգրավելով անորոշ իրեր: Սակայն դատավորը որոշեց, որ խուզարկությունը եղել է անօրինական։

- Նա կարգադրեց ՀԷՑ-ի մի քանի ղեկավարների ձերբակալությունը՝ շինծու մեղադրանքներով, ինչպես նաև Կարապետյանների ընտանիքի անդամներից մեկի կալանավորումը։

- Հուլիսի 18-ին նա ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակեց անփորձ մի անձի՝ ստեղծելով ֆինանսական կորուստների, էլեկտրամատակարարման խափանումների և սպառողների համար սակագների բարձրացման լուրջ վտանգներ։

- Կարապետյանները (Սամվել, Էթերի, Սարգիս և Կարեն) և նրանց կիպրոսյան գործընկեր «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդը» դիմեցին SCC-ին՝ համաձայն Հայաստանի կառավարության հետ նախկինում կնքված պայմանագրի։ Սակայն Փաշինյանն այժմ անտեսում է այդ համաձայնագիրը։

SCC-ի արտակարգ իրավարարը հուլիսի 22-ին կայացրեց հետևյալ միջանկյալ որոշումները.

«ՀՐԱՄԱՅՈՒՄ է Պատասխանողին [ՀՀ կառավարությանը] ձեռնպահ մնալ բռնագրավման մասին օրենքների կիրառումից (այսինքն՝ «ՀՀ էներգետիկայի մասին» օրենքում  և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքներից) և ՀԷՑ-ի բռնագրավմանը ուղղված հետևյալ քայլերից որևէ մեկի իրականացումից.

- չիրականացնել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամների փոփոխություն,

- չփոխել ՀԷՑ-ի կանոնադրությունը,

- չնշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, կամ եթե նշանակվել է՝ նրան չլիազորել գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին,

- չեղյալ չհամարել ՀԷՑ-ի լիցենզիաները,

- չհայտարարել եւ չկազմակերպել ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի աճուրդներ,

- չբռնագրավել կամ չօտարել ՀԷՑ-ի ակտիվները,

- որեւէ այլ ձեւով չսահմանափակել ՀԷՑ-ի կանոնավոր գործունեությունը:

Թեև արտակարգ որոշումը պարտադիր է, ՀԷՑ-ի սեփականատերերը 30 օրվա ընթացքում կպահանջեն SCC-ից վերջնական որոշում կայացնել: Եթե Հայաստանը պարտվի վերջնական արբիտրաժում և հաստատվի բռնագրավումը, կառավարությունը ստիպված կլինի ՀԷՑ-ի սեփականատերերին վճարել մոտ մեկ միլիարդ դոլար՝ պարտավորություն, որը, ինչպես հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարարը, կառավարությունը կկատարի: Ցավոք, այդ գումարը կվճարեն Հայաստանի հարկատուները, այլ ոչ թե Փաշինյանը:

- Բացի այդ, Հայաստանի արդարադատության նախարարը, հակառակ SCC-ի որոշմանը, սխալմամբ պնդեց, որ կառավարությունը պարտավոր չէ ենթարկվել ՀԷՑ-ի ղեկավարության փոփոխման արգելքին՝ հայտարարեով, թե դա «դուրս է» SCC-ի որոշման շրջանակներից...

- Այնուհետև կառավարությունը հայտարարեց, որ արբիտրաժային որոշումը ուժի մեջ կլինի միայն այն դեպքում, եթե այն հաստատվի Հայաստանի դատարանի կողմից՝ պնդում, որը հակասում է նախկին համաձայնությանը, ըստ որի արբիտրաժային վճիռը վերջնական է և պարտադիր։ Հայաստանի դատարանների նկատմամբ վստահությունը խաթարվում է, երբ դատավորները կատարում են Փաշինյանի հրամանները:

- Փաշինյանի արշավը Կարապետյանի դեմ բխում է ոչ թե տնտեսական մտահոգություններից, այլ քաղաքական վրեժխնդրությունից։ Կարապետյանը, որն այժմ բանտից ձևավորում է հակափաշինյանական քաղաքական շարժում, վայելում է աճող հանրային աջակցություն՝ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։

- Փաշինյանի անօրինական և անխոհեմ գործողությունների արդյունքում ոչ մի օտարերկրյա ընկերություն ռիսկի չի դիմի ներդրում կատարել Հայաստանում՝ գիտակցելով, որ կառավարությունը կարող է ազգայնացնել իր ակտիվները և անտեսել արբիտրաժային վճիռները: Քանի որ ՀԷՑ-ն ունի կիպրոսյան գործընկեր, դրա բռնագրավումը խախտում է Կիպրոսի և Հայաստանի միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության երկկողմ համաձայնագիրը, ինչը կսրի Հայաստանի հարաբերությունները Կիպրոսի կառավարության հետ:

Եթե Հայաստանի կառավարությունը չկատարի SCC-ի վերջնական վճիռը, ապա կարող են սառեցվել Հայաստանի արտասահմանյան ակտիվները։

Բացի նոր ներդրողներին ետ կանգնեցնելուց, Հայաստանը չի կարող թույլ տալ իրեն կորցնել միլիարդավոր դոլարներ հետևյալ ընթացիկ արբիտրաժային գործերում.

- Կիպրոսում գրանցված «Walnort Finance Limited» ընկերությունը պահանջում է 1.2 միլիարդ դոլար փոխհատուցում Հայաստանից՝ հանքարդյունաբերության ոլորտում ծագած վեճի կապակցությամբ։

- Լիբանանյան «Սանիտեք» ընկերությունը պահանջում է 25 միլիոն դոլար՝ պնդելով, որ Հայաստանը խախտել է իր ներդրումային իրավունքները աղբահանության ոլորտում։

- Արաբական Միացյալ Էմիրությունների Air Arabia ավիաընկերությունը պնդում է, որ Հայաստանի կառավարությունը վատ է կառավարել իր բազմամիլիոնանոց դոլարային ներդրումը։

- ԱՄՆ-ում գտնվող «Lydian International Limited» ընկերության նախկին բաժնետերերը, ըստ որոշ տեղեկությունների, մինչև 2 միլիարդ դոլար փոխհատուցում են պահանջում ոսկու արդյունահանման ոլորտում կրած ֆինանսական զգալի կորուստների համար։

Հայաստանի կառավարությունը չի կարող շարունակել գործել ֆինանսական առումով այսպիսի անխոհեմ ու անօրինական ձևով։ Սփյուռքահայերի շրջանում կան բազմաթիվ փորձառու մասնագետներ, որոնք պատրաստ են տրամադրել ռազմավարական խորհրդատվություն և աջակցություն։ Հայաստանի ղեկավարներին մնում է պարզապես հարցնել և լսել։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Թրամփը պահանջում է խիստ պատիժ իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի համար Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել.1 ամսվա ընթացքում բանակում սա 2-րդ ինքնաuպանության դեպքն է. Armlur Մարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը. քաղաքագետ Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է Ուկրաինական դրոնը Ռոստովում հարձակվել է թանգարանային համալիրի վրա. կան տուժածներ Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը Իշխան Զաքարյանի հետ կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրա G7-ի գագաթնաժողովում Թրամփը չի բացառել Ռուսաստանի հետ «Անկորիջի համաձայնագրերից» հրաժարվելը. Axios՝ հղում անելով երկու պաշտոնյայի Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը Վենեսուելայի ափերի մոտ նոր ցնցումներ են տեղի ունեցել «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նոր մանրամասներ են հայտնի Փամբակ գետի դեպքից Պարեկները հայտնաբերել են վթարային իրավիճակներ ստեղծած BYD-ի վարորդին ԿԸՀ-ն ՍԴ-ում որպես պատասխանող կողմ է ներկայացնում 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին Բռնությունը կհանդիպի բռնության. Վենս Իրանը հարձակում է սկսել Բահրեյնի վրա Արտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկներին հաջողվել է փրկել հիվանդանոց տեղափոխված 3 քաղաքացիների կյանքը «Արդար պատերազմի» գիտակցությամբ ապրող ժողովուրդը չի պարտվի «խաղաղության» հայտարարած պատերազմին Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է ԱԱ-2026. hայտնի են 1/16 եզրափակիչի առաջին ինը զույգերը Իսրայելը և Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am