Միայն սիրիացիները կարող են որոշել. Ասադ
Միայն Սիրիայի քաղաքացիները իրավունք ունեն որոշելու, թե ով պետք է լինի իրենց նախագահը: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գերմանական ARD հեռուստառոդիոընկերությանը տված հարցազրույցում: «Ո՛չ, իհարկե ո՛չ»,- ասել է նախագահը պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա մտադիր չէ հրաժարական տալու: «Դա մեր գործն է, դա Սիրիայի գործն է: Միայն Սիրիայի քաղաքացիներն իրավունք ունեն որոշելու, թե ով պետք է լինի իրենց նախագահը»,- ընդգծել է Ասադը: «Իմ քաղաքական ճակատագիրը կախված է միայն սիրիացիների կամքից»,- ավելացրել է նա:
