Ալիևը շարունակում է 44-օրյա պատերազմի համատեքստում ցուցմունքներ հավաքել ՀՀ զինված ուժերի դեմ

Օգոստոսի 4-ին Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարությունը», որտեղ գործուղված «տուժողները» 2020 թվականի 44-օրյա պատերազմի համատեքստում ցուցմունքներ են տվել ՀՀ զինված ուժերի դեմ՝ դեպքերը վերագրելով հատկապես հոկտեմբեր ամսին։

Մասնավորապես, «տուժող» Ինգլաբ Մամեդովը դատարանում հայտարարել է, որ լինելով քաղաքացիական անձ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ տուժել է Մինգեչաուր քաղաքում, երբ իբր «հոկտեմբերի 4-ին հրթիռ է արձակվել այդ ուղղությամբ, փլուզվել է իր երկհարկանի տունը, ինքն ու իր երեխաներն էլ վիրավորվել են»։

Պետական մեղադրողի հարցերին ի պատասխան՝ Մամեդովը պնդել է, թե իբր «իր բնակելի տան հատվածում ռազմական որևէ օբյեկտ չի եղել»։

«Ավելի ուշ իմացանք, որ ՀՀ ԶՈՒ կողմից այս ուղղությամբ արձակվել է «Սմերչի» հրթիռ»,- իր ցուցմունքում հայտարարել է նա։

Մեկ այլ «տուժող»՝ Էլչին Բագիրովը, հավելել է, որ Մինգեչաուրի ուղղությամբ «Սմերչի» հրթիռից ինքն էլ իբր «կրել է նյութական և բարոյական վնաս, և, որ ինքը, մայրը և բարեկամներից վիրավորում են ստացել, վերջինը կորցրել է աշխատունակությունը»։

Նշենք, որ պատերազմի օրերին և դրանից հետո Ալիևը հայտարարել էր, թե 44-օրյա պատերազմի օրերին հայկական կողմը փորձել է հարվածել Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանին: Մինչդեռ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ պատերազմի օրերին, օրինակ՝ 2020թ. հոկտեմբերի 4-ին էր հերքել ադրբեջանական այս պնդումը:

«Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է»,- ասել էր ՀՀ ՊՆ խոսնակը:

Այդ ժամանակ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանն էլ իր հերթին հավելել էր, որ հայկական կողմը ոչ մի հարված չի հասցրել ո՛չ Մինգեչաուրի ՀԷԿ-ի, ո՛չ ՋԷԿ-ի, ո՛չ քաղաքի, ո՛չ էլ ջրամբարի ուղղությամբ՝ «հարվածելու որևէ առիթ և անհրաժեշտություն չենք տեսնում»:

Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարությունը նման մի հերքում էլ տարածել էր 2020 թվականի հոկտեմբերի 9-ին, որում նշվում էր.

«Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի՝ իբր ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են։

Մարտական գործողությունների շրջանում ՊԲ ստորաբաժանումների խոցման համար առկա են հակառակորդի բավարար թիրախներ։

Նախազգուշացնում ենք, որ ադրբեջանական զինուժի կողմից բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որևէ սադրանքի դեպքում Արցախի ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ»:

168.am-ը գրել էր, որ դեռ հուլիսյան մարտերի օրերին Փաշինյանի իշխանությունը «հրաման էր իջեցրել» ՀՀ ԶՈՒ-ին, Արցախի ՊԲ-ին՝ չթիրախավորել Ադրբեջանի կամ այնտեղի օտարերկրյա ենթակառուցվածքները:

Իսկ Բաքվում մոռանում են, թե ինչպես էին 2020 թվականի հուլիսյան մարտերի օրերին սպառնում հարված հասցնել Մեծամորի ԱԷԿ-ին:

«Հայկական կողմը չպետք է մոռանա այն մասին, որ ադրբեջանական բանակի սպառազինության մեջ առկա ամենաժամանակակից հրթիռային համակարգերը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը Հայաստանի համար մեծ աղետի կհանգեցնի»,- հայտարարել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԳՆ-ն ի պատասխան՝ հայտարարել էր. «Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները:

Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար»:

Հայաստանի արտգործնախարարությունը նշել էր, որ խստորեն դատապարտում է Ադրբեջանի հնչեցրած միջուկային սպառնալիքները, որոնք «վկայում են միջազգային հանրության այդ անդամի ողջամտության և պատասխանատվության բացարձակ բացակայության մասին»:

«Ադրբեջանը պետք է օր առաջ հրապարակայնորեն հրաժարվի այս սպառնալիքներից»,- ասել էին ԱԳՆ-ից։

Ավելի ուշ Ադրբեջանի այս սպառնալիքին արձագանքել էր նաև Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հանդես չեկանք Ադրբեջանի ժողովրդին և նրա քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներով անգամ այն պայմաններում, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնում էր հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը: Այս սպառնալիքը, ի դեպ, պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը»,- ասել էր նա՝ հավելելով, որ միակ երկիրը, որը փորձում էր բռնություններ հրահրել, Թուրքիան էր, որին այսօր թշնամի չեն համարում և փորձում են բարեկամություն հաստատել:

Իսկ 2025 թվականի հունիսի 24-ին Ադրբեջանի նախագահը Մինգեչաուրում էլեկտրակայան էր բացել, որը ստացել է «նոյեմբերի 8» անունը:

Այնուհետև Ալիևն այս նախագծում մասնակցություն ունեցող իտալական և չինական ընկերությունների ներկայացուցիչներին ցույց էր տվել իբր «Հայաստանի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 4-ին և հոկտեմբերի 11-ին արձակված հրթիռների տեղը»: Այսինքն, նույնիսկ նման դեպքերում Բաքուն չի դադարեցնում իր քարոզչական արշավը Հայաստանի դեմ և առիթը բաց չի թողնում գեներացնելու իր թեզերը:

Վերադառնալով օգոստոսի 4-ի Բաքվի «դատավարությանը»՝ նշենք, որ Ադրբեջանի քաղաքացի Բահրամ Սամեդովն էլ ցուցմունք է տվել, որ, լինելով ծառայության մեջ, 2003 թվականի ապրիլի 20-ին հրաձգային կրակից վիրավորվել է Ֆիզուլիի (Վարանդա.- Մ․Պ․) դիրքերի հատվածում։

Պատասխանելով ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի հարցերին, նա պնդել է, թե «վիրավորվել է հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, փորձ է արվել դիրք գրավել, ինչը չի հաջողվել»։

Էլշադ Սամեդով ներկայացած Ադրբեջանի քաղաքացին հաստատել է, որ ինքը ևս այդ ժամանակ է վիրավորվել։

Բնականաբար, Լևոն Մնացականյանի հարցն ադրբեջանական քարոզչամեքենան չի հանրայնացրել, և ոչ միայն Լևոն Մնացականյանի դեպքում։

«Դատական» նիստին, բնականաբար, չի անտեսվել «Խոջալուի ցեղասպանությունը», Արցախի առաջին պատերազմի ժամանակաշրջանը։

Մասնավորապես, Էլմեդդին Ալիշանով անունով «տուժողը» դատարանում հայտարարել է, որ «1994 թվականի ապրիլի 18-ին գերեվարվել է՝ լինելով վիրավոր վիճակում, իսկ որպես գերի՝ պահվել է Աղդամում, Ստեփանակերտում, այլ տեղերում, և ստիպողաբար ներգրավվել է Սամվել Բաբայանի տան շինարարությանը»։

Նշենք, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ նման ցուցմունք է տրվել նաև հուլիսի 25-ի «դատավարության» ժամանակ։

Հաջորդ «դատական» նիստը նշանակված է օգոստոսի 7-ին։

 

168.am

դիտվել է 194 անգամ
Լրահոս
Ջրի նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է Դուք ո՞վ եք ընդհանրապես… Քրիստինե Վարդանյանի կոպիտ խոսքը (video) Փաշինյանի հերթական սուտն է․ Կասկադի ոչ մի հողի հետ Քոչարյանի ընտանիքը որևէ կապ չի ունեցել. Մանուկյան (video) Սիրիայում զանգվածային ցույցեր են․ ո՞րն է պատճառը 224 զոհերի մասին մի բառ չասացի՛ք. դուք էս եք ու… Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ին (video) Ջերմաստիճանը կհասնի մինչև +35-ի Էդգար Ղազարյանը նորից փաստերով տեղը դրեց Փաշինյանին ՔՊ-ին (video) Օրենքը չընդունվեց, ի՞նչ եք անելու. Տիգրան Աբրահամյանը՝ Գալյանին (video) Պետությունը, որը պարտավոր է պաշտպանել պատմական, մշակութային ժառանգությունը, չի կարող լռությամբ դիտարկել դրա ոչնչացումն ու յուրացումը․ Դանիելյան Նարեկ Կարապետյանի կոնկրետ հարցը՝ Գալյանին. «Ի՞նչու են հայրենիք, ազգ, ժողովուրդ բառերը դուրս եկել…» (video) Ինչպիսի հեգնանք ու ամոթանք սեփական երկրների հիշողության ու ժառանգության նկատմամբ․ Դեմոյան Մեռելng է. եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կարելի է այցելել հանգnւgյալների շիրիմներին Այդպես էլ մեր երկրում չհայտարարվեց սգո օր, չհրապարակվեցին մեր տղերքի անունները մինչ այս օրը․ Սա է մեր իշխանությունների նկարագիրը․ Հարություն Մնացականյան #ՈՒՂԻՂ. «Մտավ Ջերմուկ, Ալիևը՝ հարձակվեց, հիմա գնաց Սևան, սպասե՛ք․ ի՞նչ են արել ադրբեջանցիները» (video) Հաջորդ ծնունդդ հայրենիքում, գեներալ Մնացականյան ջան. Էդուարդ Շարմազանով Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Օրակարգից դուրս մի՛ եկեք», «Դուք էլ օրակարգի մեջ չե՛ք»․․․ (video) Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը Ինչի՞ վրա եք ժպտում, սա ողբերգություն է․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ականներին (video) Լսեք աբսուրդը՝ Քոչարյանի կալանավորման հիմքերից մեկում գիտե՞ք՝ ինչ է դրել դատախազը (video) Պուտին․ «Եթե կիսում եք մեր ձգտումները, եկեք միասին փոխենք աշխարհը» Հայաստանը Ադրբեջանին կոնկրետ պահանջ պետք է ներկայացնի․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսական զինուժը հարվածել է Ուկրաինայից Լեհաստան ուղևորվող գնացքին Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am