ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու նրա որդին` Շանթ Բագրատյանը, որն արդեն հասցրել է աչքի ընկնել քրեական պատմություններով, 168.am-ի տեղեկություններով՝ ծեծկռտուք են հրահրել։
Պատճառը եղել է քաղաքացու լեգիտիմ պահանջը` պատգամավորի 888 86 համարներով «Տոյոտա» մակնիշի՝ սխալ կայանված մեքենան հեռացնելու մասին: Հայր և որդի Բագրատյանները դիտողություն արած քաղաքացուն ծեծի են ենթարկել, պարեկները փորձել են միջամտել, սակայն ՔՊ-ական պատգամավորի որդին նրանց քաշքշել է։
«Սպուտնիկ Արմենիա»-ն էլ հաղորդում է, որ Շանթ Բագրատյանն արդեն բերման է ենթարկվել ու տեղափոխվել Քննչական կոմիտե։
ՆԳՆ-ից լրատվամիջոցին հայտնել են․
«Միջադեպի երեք մասնակից ձերբակալվել են և բերման են ենթարկվել Քննչական կոմիտե»։
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը