«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին Երևանում աղմկահարույց սպանություն էր տեղի ունեցել: «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր Երևանի բնակիչ Արշակ Գալստյանի դին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այս սպանության համար մեղադրանք է առաջադրվել Գալստյանի քեռու որդուն՝ Կարենին, որը, սակայն, ավելի հայտնի է Չորրորդ գյուղի Ջոնիկ անունով:
Մեր տեղեկություններով՝ սպանության պատճառը եղել է գումարային հարցերի շուրջ առաջացած տարաձայնությունը: Ջոնիկը պարտքով մոտ 15 հազար դոլար է տվել հորաքրոջ որդուն: Վերջինս չի կարողացել վերադարձնել, և տհաճ խոսակցությունն ավարտվել է սպանությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեպքից հետո իրավապահները բացահայտել են՝ Կարենը լքել է երկիրը: Նրա դատարկ մեքենան հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանում: Մեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել է միայն «ԱԿՍ» մակնիշի ինքնաձիգը, որով էլ, հավանաբար, կատարվել է սպանությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը