Մենք բոլորս պետք է լքենք Եվրամիությունը. Ալիս Վայդելը
Մենք բոլորս պետք է լքենք Եվրամիությունը, հայտարարել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը:
«Սա աբսուրդ է: Եվրամիությունը թույլ է, և սա այն բանն է, որն այժմ հատկապես ակնհայտ է: Մենք բոլորս պետք է լքենք Եվրամիությունը, քանի որ Եվրամիությունն այլևս չի ներկայացնում ո՛չ ազգային պետություններին, ո՛չ ինքնիշխան պետություններին՝ ժողովրդին: Եվ, համապատասխանաբար, տնտեսությունը վատթարացել է, այս ոլորտում արվածը չի համապատասխանում եվրոպական բնակչության կամքին: Եվ ես կարող եմ միայն արտահայտել իմ հարգանքը. Հունգարիան գործում է շատ ավելի խելամիտ: Վիկտոր Օրբանը հստակ ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի իրական քաղաքականությունը՝ քաղաքականություն Եվրամիության թելադրանքի դեմ և հունգար ժողովրդի շահերից ելնելով»,- ասաց Վայդելը:
