Հունվարի 1-ից ներմուծման նոր արգելք կգործի.ինչ է դա ենթադրում

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ-ի պայմանագրի «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 5-րդ բաժնի 16-րդ կետը, համաձայն որի՝ անդամ պետությունների տարածքներում կիրառվում է ապրանքային նշանի նկատմամբբացառիկ իրավունքի սպառման սկզբունքը: Սա ենթադրում է, որ առանց ապրանքանշանի տիրոջ համաձայնության, 3-րդ երկրից Հայաստան ցանկացած ապրանքի ներկրումը կարգելվի: Այսինքն, եթե քաղաքացին Ճապոնիայի ավտոշուկայից «Միցուբիշի» տեսակի ավտոմեքենա է գնել եւ տեղափոխում է Հայաստան, որպեսզի վաճառի, ապա սահմանային անցակետում ներմուծումը կարգելվի: Խնդրի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի հարցերին պատասխանել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի պետ Արա Աբգարյանը: – Պարոն Աբգարյան, խնդրում եմ ասել, ո՞րն է բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը: – Եթե խոսակցականով ասենք, ապա զուգահեռ ներկրման դեպքում բացառիկ իրավունքի սկզբունքը հետեւյալն է՝ յուրաքանչյուր երկրում ապրանքային նշանի իրավատերն ունի բացառիկ իրավունքներ: Բացառիկ իրավունքների մեջ մտնում է այլ անձանց՝ իրենց ապրանքային նշանով մակնշված ապրանքների ներմուծումն արգելելը: Այսինքն՝ առանց իր թույլտվության, իր ապրանքային նշանի ներկրումն արգելելը: Բացառություն է, եթե երրորդ անձինք այլ երկրներում օրինական կերպով ձեռք են բերել իրավատիրոջ ապրանքային նշանով մակնշված արտադրանքը, եւ ներկրում են այն երկիր, որտեղ իրավատերն իրավունք ունի: Այս պահին արդեն փոփոխություն է տեղի ունեցել: Եթե նախկինում իրավատերն իրավունք չուներ արգելելու օրինական ձեռքբերված ապրանքի ներմուծումը, հիմա տարածաշրջանային սկզբունքի ներդրման պարագայում՝ իրավատերն արդեն իրավունք ունի արգելել 3-րդ անձանց իր ապրանքային նշանով մակնշված արտադրանքը ներկրել, եթե այն ձեռք է բերվել ԵԱՏՄ անդամ երկրների սահմաններից դուրս: – Օրինակ կբերե՞ք: – Եգիպտոսից ներկրելու դեպքում, օրինակ, իրավունք ունի արգելել: Առանձին թույլտվությամբ իրավունք ունի ներկրել: Ես հիմա երկու օրինակ բերեմ, դուք ասեք՝ խախտո՞ւմ է այդ դեպքը, թե՞ ոչ: Օրինակ 1-ին՝ քաղաքացին գնում է «Մերսեդես բենս» տեսակի ավտոմեքենաներ ՌԴ-ից, որոնք ներկրվում է ՀՀ: Մեքենաները գնվում են շուկայից եւ ոչ թե պաշտոնական ներկայացուցչությունից, իսկ Հայաստան բերվում են՝ վաճառքի նպատակով: Քաղաքացուն պատասխանատվություն սպասվո՞ւմ է, թե՞ ոչ: Այս դեպքում պատասխանատվության մասին չի խոսքը: Իրավատերը չի կարող արգելել ներմուծումը, քանի որ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկից է ներկրումը կատարվել: Օրինակ 2-րդ: Քաղաքացին Ճապոնիայից «Միցուբիշի» տեսակի ավտոմեքենա է գնում, ապա ներկրում է Հայաստան: Այդ դեպքում Երեւանում «Միցուբիշի»-ի ներկայացուցիչը քաղաքացու համար արգելք կստեղծի՞: Իրավունք ունի արգելել սահմանից ներմուծումը: Այդ դեպքում նույն «Միցուբիշի» ընկերությունն իրավունք ունի արգելել ներմուծումը: Ճապոնիայից կլինի, թե Եգիպտոսից կամ Գերմանիայից, իրավատերն իրավունք ունի արգելելու ներմուծումը: – Երրորդ օրինակը բերեմ՝ «Սինկերս» տեսակի շոկոլադների ներկրումը: Քաղաքացին շոկոլադները գնել է Մոսկվայից, ներկրել է Երեւան: Ապրանքանիշի իրավատերը Երեւանում ներկայացուցչություն ունի, կարո՞ղ են արգելել ներկրումը: Ոչ, չեն կարող արգելել: Դուք կարող եք ցանկացած տեսակի ապրանքային նշանի օրինակը բերել: Կարող է լինել «Սնիկերս», կարող է լինել կահույք եւ այլ հայտնի ապրանքային նշան, որի ներքո արտադրվում է կոնկրետ ապրանք, յուրաքանչյուրն իրավունք ունի, եթե ԵԱՏՄ անդամ երկրներից չի օրինական ձեռքբերվում, այլ երկրներից է ներկրվում, բոլորն իրավունք ունեն սահմանից արգելել ներմուծումը: Զուգահեռ ներկրումը դա է: Այս պարագայում, դա սահմանափակված է: Ընկերության ներկայացուցիչն իրավունք ունի գրանցվել սահմանային անցակետում, եւ արգելել ներկրումը այլ երկրներից: Բացառության են կազմում ԵԱՏՄ անդամ երկրները: – Այդ ռեեստրը կամ գրանցամատյանն արդեն կա՞, թե՞ ապրանքային նշանի իրավատերը պետք է դիմի մաքսայինին, այդ գրանցամատյանում գրանցվելու համար, որպեսզի կարողանա արգելելու պահանջ ներկայացնել: Դա իրավատերերի նախաձեռնությունն է, իրենք են դիմում իրավասու մարմնին, որպեսզի գրանցվեն գրանցամատյանում, որից հետո մաքսայի մարմինները համապատասխան գործառույթ իրականացնեն: – Ո՞րն է ձեր կարծիքն այս նորամուծության հետեւանքների վերաբերյալ: Արդյո՞ք ներկրման վրա բացասական ազդեցություն չի ունենա: Գործակալությունը նման ուսումնասիրություն չի կատարել, եւ տնտեսական հետեւանքների հարցը մեր իրավասությունների մեջ չի մտնում: Ճիշտ է, կան անձինք, որ ասում են դրական ազդեցություն կունենա, կան անձինք, որ հակառակն են ասում: Այս պահի դրությամբ, համենայնդեպս, մենք ուսումնասիրություն չենք անցկացրել եւ չենք կարող ասել, թե ոնց կլինի: Խոշոր ներկրողները ողջունել են դա, ասում են՝ դրական է, կան անձինք, որ ասում են՝ ոչ: – Ապրանքային նշանի նկատմամբ հեղինակային իրավունքի իրացման այս դրսեւորումը մյուս տնտեսական միություններում է՞լ է այսպես կիրառվում: Օրինակ՝ ԵՄ-ում կա՞ նման արգելք: – Իհարկե: Նույն սկզբունքը գործում է Եվրոպական միության տարածաշրջանում: Զուգահեռ ներկրումը նաեւ իրենց մոտ է սահմանափակ գործում: Նույն իրավիճակն է նաեւ ԵՄ-ում: – Պետեկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ առանց ապրանքային նշանի տիրոջ թույլտվության ներկումը քրեորեն պատժելի է: Քրեական օրենսգրքում դա ամրագրելու գործընթացը սկսվե՞լ է: Ես չեմ կարող ասել զուգահեռ ներկրումը քրեորեն պատժելի է, թե՝ չէ: Այս պահի դրությամբ նման տեղեկատվություն չունեմ: Դա իրավունք է, որից օգտվում է իրավատերը՝ արգելելով ներմուծումը: Մաքսային մարմնի միասնական գրանցամատյանում գրանցվում է, որի առկայության դեպքում սահմանային մաքսավորներն արգելում են ներմուծումը: Նշենք, որ այս սկզբունքի կիրառումը հղի է բազմաթիվ բացասական հետեւանքներով: Ապրանքանիշի նկատմամբ բացառիկ իրավունք ունեցողները կարող են արգելել զուգահեռ ներմուծումը եւ դա բերի ապրանքների թանկացման»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am