Հայաստանի ոչնչացման գլոբալիստական ծրագիրը սպասարկող համաշխարհային քարոզարշավը օր օրի ավելի մեծ թափ է հավաքում․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

Մինչդեռ ՀՀ իշխող խունտան զբաղված է Հայոց Եկեղեցու դեմ պատերազմ սանձազերծելով և հայկական շահերը աջ ու ձախ զիջելով ու վաճառելով, իսկ խորհրդարանական «ընդդիմության» տարբեր թևերը՝ միայն իրենց հասկանալի գզվռտոցով, Հայաստանի ոչնչացման գլոբալիստական ծրագիրը սպասարկող համաշխարհային քարոզարշավը օր օրի ավելի մեծ թափ է հավաքում։ Հայաստանին և հայ ժողովրդին տարբեր հարթակներից վարկաբեկում և նրա պատմությունն աղավաղում են հայտնի «վերլուծաբան»-քարոզիչներ՝ ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան։
Առայժմ բերեմ ընդամենը երկու օրինակ։ Մի քանի օր առաջ ուծացած ռուս շովինիստ (իրականում՝ գլոբալիստների մանկլավիկ) Սերգեյ Կուրղինյանն էր հերթական կեղծիքները տարածում հայերի մասին և փորձում խաչ քաշել Հայաստանի գոյության վրա՝ վայրահաչելով, թե Հայաստանից ու հայ ժողովրդից «վատ հոտ է գալիս» («скверно пахнет»), և հետևաբար (!!) Թուրքիայի և Ադրբեջանի հարցերը քննարկելիս «Հայաստանը պետք է իսպառ հանվի հաշվարկներից»։

Իսկ երեկ արդեն ամերիկացի հանրաճանաչ ռազմական մեկնաբան, նախկին ծովային հետևեկային հետախույզ Սքոթ Ռիթերն էր այլանդակ ստեր և կեղծիքներ տիրաժավորում Հայաստանի ու հայերի մասին։ Նա բացահայտորեն աղավաղում էր պատմությունը՝ պնդելով, թե նախքան Հայոց ցեղասպանությունը (որը նա արհամարհանքով կոչում է ընդամենը «վտարում» կամ «տեղահանություն»), հայերն Օսմանյան կայսրությունում սպանել են ավելի քան մեկ միլիոն մահմեդական, և հենց դա է եղել պատճառը, որ օսմանցի թուրքերը նրանց «վտարել են»։ Նրա խոսքերով՝ «Դուք՝ հայերդ, գիտեք, թե ինչ եք արել մահմեդականների հետ Թուրքիայի այդ հատվածում։ Դուք ուզում էիք, որ ռուսները ներխուժեն, և երբ նրանք ներխուժեցին, դուք սպանեցիք ավելի քան մեկ միլիոն մահմեդական։ Ահա թե ինչու օսմանցիները որոշեցին, որ դուք պետք է հեռանաք սահմանամերձ շրջաններից, և իրականացրին այդ ամբողջ վտարման գործը» ("That's why the Ottomans decided you had to get out of the border region and they did that whole deportation thing.")։


Սքոթ Ռիթերը անամոթաբար հայտարարում է, թե «դուք՝ հայերդ, այնքան էլ անմեղ չեք, ինչպես ներկայանում եք» (“You’re not as innocent as you come out”)։ Նա նույնիսկ համարձակվում է ողջ հայ ժողովրդին նսեմացնել՝ ասելով. «Ինչպե՞ս կարող ես հավանել այդ ժողովրդին, երբ նրանք իրենք իրենց չեն հավանում», «Հայերի հիմարությունը սահման չունի»։ Ըստ այս հայատյաց սրիկայի՝ հայկական մշակույթը ներկայացված է միայն Քիմ Քարդաշյանի հետույքով։

 


Այստեղ մենք գործ ունենք հիտլերյան ոճի ֆաշիստական հռետորաբանության հետ՝ անթաքույց հայատյացությամբ լցված մի մարդու, ում հայացքները ոչնչով չեն տարբերվում Հայոց ցեղասպանության բուն կազմակերպիչների տեսակետներից։ (Զարմանալիորեն՝ այս ֆաշիստը փորձում է մարդասեր ձևանալ պաղեստինցիների հարցում։)
Մի՞թե ԱՄՆ-ում չի գտնվելու գեթ մեկ հայկական կամ ոչ հայկական կազմակերպություն, կամ թեկուզ մեկ անհատ, որը կհանդգնի դատական հայց ներկայացնել այս ծախու յանկիի դեմ, ով թուրք ցեղասպանների, ինչպես նաև մեծ տերությունների խարդավանքների զոհ դարձած մի ամբողջ ժողովրդի հասցեին ատելության այսպիսի անթաքույց քարոզ է տարածում։
Այս ցավոտ և ծայրաստիճան վտանգավոր հակահայ քարոզարշավի մասին հետագայում կխոսեմ առավել մանրամասն։ Առայժմ՝ այսքանը։
Հ.գ. Ս. Կուրղինյանի և Ս. Րիթերի հակահայկական ելույթների հղումները դնում եմ մեկնաբանությունների դաշտում։
Հհգ. Ս. Րիթերի հարցազրույցի տակ դրեցի նաև մի անգլերեն մեկնաբանություն՝ ուղղված ազգությամբ պարսիկ բրազիլացի հաղորդավարին, ով փորձեց մի փոքր մեղմել Րիթերի ելույթը՝ բարձր գնահատելով հայերի ներդրումը Իրանի պատմության և մշակույթի մեջ.

"Dear Nima,
You should issue a strong and unequivocal reprimand to Scott Ritter, who is actively engaged in a blatant distortion of history by claiming that Armenians killed over a million Muslims in the Ottoman Empire—thereby, according to him, provoking the Armenian Genocide, which he dismissively refers to as merely "a deportation." As he puts it: "That's why the Ottomans decided you had to get out of the border region, and they did that whole deportation thing."
He shamelessly asserts that Armenians "were not as innocent as they come out," and even goes so far as to say: "How can you like these people (the Armenians)? They don't even like themselves."
What we see here is the rhetoric of a true fascist in the Hitlerite mold—an unabashed Armenophobe whose views are no better than those of the very perpetrators of the Armenian Genocide."

դիտվել է 607 անգամ
Լրահոս
Հրդեհ է բռնկվել Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում Դատապարտո՛ւմ ենք այս բռնաճնշումները, վերահաստատում՝ մեղադրանքները շինծու են. Արագածոտնի թեմ Վերին Լարսի անցակետում 2000 բեռնատար է կուտակվել Գյումրեցի կանայք ամոթանք են տալիս ոստիկաններին (video) «Նենգ սրիկանե՛ր, ես ձեզ 1 շաբաթ ժամանակ էի տվել»․ Արշակ Զաքարյան (video) Արմեն Աշոտյանը փայլուն առաջարկ արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Միքայել Սրբազանի համար հիմա էլ 2,5 տարի են պահանջում․ ոտքից գլուխ սա ապօրինություն է․ Սարգսյան (video) «Բա ձեր արարքի համար քանի՞ ճիպոտ է պետք»․ Միքայել Սրբազանի փաստաբանի կոշտ պատասխանը Բաբայանին (video) Նոր բեռ է գալիս Ադրբեջանով․ Գեւորգ Պապոյան (video) «Բաբայան Ռուբե՛ն, այ․․․ ինչպես քաղաքացին խայտառակեց Ռուբեն Բաբայանին» (video) Անահիտ Բախշյա՛ն, հերիք է հնարեք, գնացեք ու Նիկոլի վրա զարմացեք․ Լարիսա Ալավերդյան (video) Սա՞ է Վազգեն Միրզախանյանի պատկերացումը․ չկասկածե՛ք՝ եկեղեցին միանշանակ հաղթելու է․ Տեր Փավստոս (video) Ինչպես է Միքայել սրբազանն արձագանքում «սրբազան» վանկարկողներին (video) «Հրանուշ Խառատյա՛ն, գոնե մեկ նախադասությամբ պաշտպանեք ահաբեկչության ենթարկվող հայ եկեղեցուն» (video) Ինչ իրավիճակ է ԵՄ գրասենյակի մոտ Քվե ստանալու համար էլի դառավ բոլորիս վարչապետը․․․ Առաջիկա երկու օրերին սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով Գորիսում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին․ կան ինժեներական ենթակառուցվածքի լուրջ վնասվածքներ Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առաջին օրն ավարտվել է նշանակալի առաջընթացով ՀԱԵ թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 4 վարչական շրջանում․ ՇՄՆ Ստիպենք՝ Թոքմաջյանը քանդակի Նիկոլին․ Նաիրա Զոհրաբյան (video) Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումկի #ՀԻՄԱ․ «Դուք ձեր ողջ էությունը ողողեցիք զոհված տղաների, վառված տղաների արյունով». Լարիսա Ալավերդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am