Ռոմանոսը Փաշինյանի համար ապօրինի քաշած հոսանքի լար է...

Իշխանությունը հզոր գործիք է, որը տրվում է մարդու ձեռքը։ Այդ գործիքը կարող է օգտագործվել և՛ ի չար, և՛ ի բարի։ Երանելի է այն ժողովուրդը, որն ունի այնպիսի ղեկավար, որը պետական բոլոր լծակներն օգտագործում է ժողովրդի, երկրի բարօրության համար։ Նիկոլ Փաշինյանի «գերբնական ուժը չպետք է չափազանցացնել»․ նրա ձեռքն է տրվել պետական լծակների օգտագործման գործիքը։ Նա նմանվում է, չպարապած մարզիկի, ով ռինգ է մտել։ Մի քանի ,, տրյուկ գիտի,, և այդ տրյուկներով ձեռքի ուժը օգտագործում է պատահածի գլխին։ Եթե ինքը պարապած, հոգեբանական պատնեշները հաղթահարած լիներ, կիմանար, որ դա արենայից հեռանալու ամենակարճ ու ամոթալի ճանապարհն է։ Բայց քանի որ ինքը ձեռքում ունի այդ հզոր գործիքը, փորձում է դրանով անհաղթահարելիության տպավորություն ստեղծել։ Սկզբնական շրջանում դա կարող է տպավորություն գործել, բայց հետո այն թղթե տնակի պես կփլվի։ Վերցնենք վերջին օրինակը։ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է Սամվել Կարապետյանից խլած ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ Ռոմանոս Պետրոսյանը Փաշինյանի ձեռքին ընդամենը պետական լծակներն օգտագործելու լար է։ Օգտագործողը նա՛ է, նրա ձեռքու՛մ է իշխանությունը։ Նման լարերի միջոցով է նա պահում իր իշխանությունը՝ միաժամանակ պահելով նրանց գոյությունը։ Ու հիմա մամուլից, այլ աղբյուրներից իմանում ենք, որ Ռոմանոսը ,, աջ ու ձախ է անում,, , գործի է անցել ու բոլոր «անցանկալի» ղեկավարներին ազատում է աշխատանքից: Գիտե՞ք սա ինչ է։ Սա պարզ ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է Փաշինյանի համար՝ ցույց տալ, որ ինքը ուժ է, կա։ Նա չի կատարում արբիտրաժային դատարանի որոշումը, որովհետև դրանով ռոմանոսների մոտ կկորցնի անհաղթահարելիության ուժը, նրանք կարող են ,, խլվլալ,,, որ նա անհաղթահարելի՜ չէ։ Փաշինյանը չի կարող չիմանալ, որ դա երկար շարունակվել չի կարող, որովհետև Ռոմանոսը ապօրինի քաշած լար է։ Բայց բնական պիտի ընդունել, որ հիվանդը, երբ գիտե, որ իրեն մնացել է ապրելու համար ընդամենը մի օր, ավելի ամուր է կառչում այդ մի օրից։ Ինչքան երկարում է այդ պրոցեսը, այնքան շատ ապօրինի քաշած լարեր են ավելանալու ու կաթվածահար անելու ողջ երկիրը, տնտեսությունը։ Այս ամենի մեջ զավեշտալին այն է, երբ Փաշինյանը ռոմանոսների համար մնում է անհաղթահարելի ուժ։ Ընդամենը նրանց պետք է հիշեցնել, որ Փաշինյանի ձեռքին պետական լծակների կառավարման հզոր գործիք կա և Տերը այդ գործիքի հետևից գալու՛ է շուտով, որովհետև տեսնում է, որ այն ի չար է օգտագործվում։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 327 անգամ
Լրահոս
Ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում հպարտ քաղաքացիներին հաղթելու համար. քաղաքագետ Ես զրկված եմ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական իրավունքից․Ղուկասյան 24-ամյա վարորդը «Mercedes CLS»-ով բախվել է բազալտե եզրաքարին և վրաերթի ենթարկել մրգավաճառին Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու մեղադրանքով հետախուզվողը կալանավորվել է 18-ամյա տղան վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց «Nissan»-ը բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, ապա բախվել կայանված «Գազել»-ին. կա վիրավոր Հրդեհ է բռնկվել Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում Դատապարտո՛ւմ ենք այս բռնաճնշումները, վերահաստատում՝ մեղադրանքները շինծու են. Արագածոտնի թեմ Վերին Լարսի անցակետում 2000 բեռնատար է կուտակվել Գյումրեցի կանայք ամոթանք են տալիս ոստիկաններին (video) «Նենգ սրիկանե՛ր, ես ձեզ 1 շաբաթ ժամանակ էի տվել»․ Արշակ Զաքարյան (video) Արմեն Աշոտյանը փայլուն առաջարկ արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Միքայել Սրբազանի համար հիմա էլ 2,5 տարի են պահանջում․ ոտքից գլուխ սա ապօրինություն է․ Սարգսյան (video) «Բա ձեր արարքի համար քանի՞ ճիպոտ է պետք»․ Միքայել Սրբազանի փաստաբանի կոշտ պատասխանը Բաբայանին (video) Նոր բեռ է գալիս Ադրբեջանով․ Գեւորգ Պապոյան (video) «Բաբայան Ռուբե՛ն, այ․․․ ինչպես քաղաքացին խայտառակեց Ռուբեն Բաբայանին» (video) Անահիտ Բախշյա՛ն, հերիք է հնարեք, գնացեք ու Նիկոլի վրա զարմացեք․ Լարիսա Ալավերդյան (video) Սա՞ է Վազգեն Միրզախանյանի պատկերացումը․ չկասկածե՛ք՝ եկեղեցին միանշանակ հաղթելու է․ Տեր Փավստոս (video) Ինչպես է Միքայել սրբազանն արձագանքում «սրբազան» վանկարկողներին (video) «Հրանուշ Խառատյա՛ն, գոնե մեկ նախադասությամբ պաշտպանեք ահաբեկչության ենթարկվող հայ եկեղեցուն» (video) Ինչ իրավիճակ է ԵՄ գրասենյակի մոտ Քվե ստանալու համար էլի դառավ բոլորիս վարչապետը․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am