Նիկոլականը օգնություն է խնդրում Նազելիից` մեզ քարկոզում են, պաշտպանեք...

Նազելի Բաղդասարյանի Ֆեյսբուքյան էջի գրառումն եմ կարդում, թե հայաստանյան ԶԼՄ-ներում որոշակի շփոթ կա՝ «Զանգեզուրի միջանցքի» մասով։ Բացատրությունները մի կողմ թողնենք, արդյունքի մասին խոսենք։ Նրա գրառումը կարդալուց հետո շփոթը դառնում է շիլաշփոթ։ Եթե մինչև այդ խոսվում էր միայն արտապատվիրակելու մասին, հիմա շրջանառության մեջ է դնում՝ վարձակալություն, լիզինգ, կառուցապատման իրավունք․․․ ու իր ասելով այլ նրբություններ, որոնք կարող են այլ իմաստ արտահայտել։ Բառային շիլաշփոթ ու այդ ամենից հետո հավաստիացում, որ «ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, իհարկե, չի կարող արտապատվիրակվել»։ Բանից պարզվում է, ըստ նրա, որ կարող են արտապատվիրակվել «Երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես–կառավարումը»։ Այս շիլաշփոթից է, որ մարդիկ ներվայնանում ու վիրավորում են միմյանց։ Նրանք հասկանում են , որ «Զանգեզուրի միջանցքի» հանձնման հազարավոր անվանումներ էլ կարող են ստեղծել, բայց փաստը մեկն է՝ այն հանձնվում է։ Նիկոլականներից մեկը գրում է Նազելիին․ «Պաշտպանեք մեզ այս պատերազմից, էս ինչա՞։ Ինչու՞ պիտի վարչապետին սատարող քաղաքացին այսքան քարկոծվի»։ Քիչ է մնում ասես՝ ձեզ քարկոծել, ձեզանից պրծնե՞լ կլինի։ Հավանաբար քարկոծողներից մեկը պատասխանում է․ «Ես փորձեմ պատասխանել․


- Ձեր էշը ռեզինիցա, միշտ փաստերին ոչ մի հակափաստարկ չունեք։

- Ձեր դիրքերը, երբ պաշտպանում եք մի մարդու, ով գնացել է Տավուշ ու հայ գյուղացուն վախեցնում էր, որ «մի շաբաթից կռիվ կլինի, եթե 4 գյուղատեղիների տարածքը չհանձնեք»։

Պաշտպանում եք մի մարդու, ով Սև լճի տարածքն ասում էր «արա դե ընդե ո՞վա գնում վաբշե, կարանք և հանձնենք», պաշտպանում եք մի մարդու, ով 7 տարիա խաբումա ։ Էլ չեմ ասում որ նախընտրական բուկլետի մեջ մի բանա գրել, հողի վրա կատարել այլ բան՝ ԼՂ մասով , ՀՀ մասով ու ՀՀ շահերի մասով ։ Նորմալա, որ կոլաբորացիոնիստական ռեժիմ սատարելուց ձեր վրա աշխարհի թուք ու մուրն եք վերցնում, ժողովուրդը հո տհաս չի։ Էդ ձեզ են դրել տհասի տեղ ու նորաձև սարքում՝ տձևներիդ, բայց ընդհանուր ժողովուրդը ԷՇ չի »։ Ամենահետաքրքիրն այն է, որ Նազելին առաջարկում է․ «Խնդրում եմ անձնական նամակով գրեք ինձ, հասկանամ ինչով կարող եմ օգտակար լինել»։ Սա արդեն վերջն է։ «Զանգեզուրի միջանցքի» հարցով անձնական նամակ պիտի գրեն Նազելիին։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 462 անգամ
Լրահոս
Հրդեհ է բռնկվել Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում Դատապարտո՛ւմ ենք այս բռնաճնշումները, վերահաստատում՝ մեղադրանքները շինծու են. Արագածոտնի թեմ Վերին Լարսի անցակետում 2000 բեռնատար է կուտակվել Գյումրեցի կանայք ամոթանք են տալիս ոստիկաններին (video) «Նենգ սրիկանե՛ր, ես ձեզ 1 շաբաթ ժամանակ էի տվել»․ Արշակ Զաքարյան (video) Արմեն Աշոտյանը փայլուն առաջարկ արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Միքայել Սրբազանի համար հիմա էլ 2,5 տարի են պահանջում․ ոտքից գլուխ սա ապօրինություն է․ Սարգսյան (video) «Բա ձեր արարքի համար քանի՞ ճիպոտ է պետք»․ Միքայել Սրբազանի փաստաբանի կոշտ պատասխանը Բաբայանին (video) Նոր բեռ է գալիս Ադրբեջանով․ Գեւորգ Պապոյան (video) «Բաբայան Ռուբե՛ն, այ․․․ ինչպես քաղաքացին խայտառակեց Ռուբեն Բաբայանին» (video) Անահիտ Բախշյա՛ն, հերիք է հնարեք, գնացեք ու Նիկոլի վրա զարմացեք․ Լարիսա Ալավերդյան (video) Սա՞ է Վազգեն Միրզախանյանի պատկերացումը․ չկասկածե՛ք՝ եկեղեցին միանշանակ հաղթելու է․ Տեր Փավստոս (video) Ինչպես է Միքայել սրբազանն արձագանքում «սրբազան» վանկարկողներին (video) «Հրանուշ Խառատյա՛ն, գոնե մեկ նախադասությամբ պաշտպանեք ահաբեկչության ենթարկվող հայ եկեղեցուն» (video) Ինչ իրավիճակ է ԵՄ գրասենյակի մոտ Քվե ստանալու համար էլի դառավ բոլորիս վարչապետը․․․ Առաջիկա երկու օրերին սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով Գորիսում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին․ կան ինժեներական ենթակառուցվածքի լուրջ վնասվածքներ Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առաջին օրն ավարտվել է նշանակալի առաջընթացով ՀԱԵ թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 4 վարչական շրջանում․ ՇՄՆ Ստիպենք՝ Թոքմաջյանը քանդակի Նիկոլին․ Նաիրա Զոհրաբյան (video) Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումկի #ՀԻՄԱ․ «Դուք ձեր ողջ էությունը ողողեցիք զոհված տղաների, վառված տղաների արյունով». Լարիսա Ալավերդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am